Հարգելի Վարպետ, չեմ վիճի ձեր հետ՝ դա մասսաների կարծիքին համապատասխանում է, թե ոչ, բայց, եթե նույնիսկ շատ բաներով համապատասխանի էլ՝ դա դեռ չի նշանակում, որ այն անպայման պետք է սխալ լինի:
Ես ոչ ոքի չէի պատրաստվում «ապազգային տարր» անվանել կամ իրականացնել ձեր մատնանշած գործողությունը: Ուղղակի՝ ինձ համար էլ հետաքրքիր հնչեց ձեր եզրահանգումը, ու ես, փորձեցի այդ տեսությունը հերքել, որքանով որ կարողացա, նախ և առաջ՝ ինքս ինձ համար, և նոր միայն՝ ուրիշների:
Ես ոչ մի բանի վրա էլ չէի ակնարկում, և սխալ էլ կլիներ, եթե ակնարկեյի, քանի որ կարդացածս ձեր մի քանի տողերը ինձ թույլ չէին կարող տալ համոզվել, թե ես արդեն ուսումնասիրեցի ձեր հոգեբանությունը:
Ես գրել էի հետևյալը.
«Ձեր նշած դրույթները, ըստ իս, վառ կանխանշաններ են, որոնց հետևելով մարդը դառնում է կոսմոպոլիտ…»
Այն հանգամանքը, որ դուք անընդմեջ որոնումների մեջ եք ու անդադար փնտրում եք նորանոր պատասխաններ նորանոր ծնվող հարցերին՝ խոսում է մարդու երազկոտության ու հարուստ ներաշխարհի մասին: Ըստ իս՝ դրանք դրական հատկանիշներ են, և ամեն ոք չի, որ ընդունակ է նման հոգեբանության:
Իսկ թե ինչու են բոլոր պատերազմները հիմնականում տեղի ունենում ազգությունների միջեւ ու կրոնական, ազգային-մշակութաբանական հողի վրա՝ իմ համոզմունքով.
- Մարդս ամենաահավոր կենդանի էակն է ողջ բնության մեջ: Թերևս ոչ մի կենդանի ընդունակ չէ ոչնչացնել սեփական տարատեսակը (չհաշված առանձին բացառություններ), և այն էլ՝ մասսայաբար, բացի մարդուց:
- Մարդկությունը, իր ճղճիմ բարքերի հետ զուգահեռ, կերտել է նաև բարոյական և հարգանքի արժանի բարքեր: Դրանցից մեկով՝ խստագույնս քննադատվում են պատերազմները՝ նույն երկրի մեջ՝ նույն ազգության շրջանակներում: Դրա տարբերակներից մեկն էլ՝ «եղբայրասպան պատերազմ» են կոչել: Չնայած՝ առանձին դեպքերը (ոչ մասսայական) համարվում են՝ ուղղակի հանցագործություններ և դատապարտելի:
- Այնուամենայնիվ՝ մարդ արարածը արյան մշտական անհագ ծարավ ունի, և պետք էր հորինել դրույթներ, որոնց շրջանակներում կարելի լիներ մասնակի լրացնել այդ ծարավը՝ առանց համընդհանուր հրեշի, կամ «մանյակ»-ի պիտակ ձեռք բերելու: Հորինվեցին սահմաններ, երկրներ: Նույն ազգությունը բաժանվեց բազում մասերի (ասենք՝ Սլավոնները, Լատինացիները, Գերմանակ ցեղերը, Պարթևները և այլն), որպեսզի հնարավոր լինի կոտորել միմյանց, և այն էլ՝ մասսայաբար՝ առանց հետագա ավելորդ հասարակական քննադատությունների արժանանալու:
- Եվ այդպես, արհեստականորեն, ստեղծվեցին «մահանա»-ներ, թե ինչու պետք է պատերազմել՝ ախար նրանք, ուրիշ ազգություն են, ուրիշ երկիր են, և, վերջապես, ուրիշ կրոն են դավանում…
Ես ինքս, շատ դեպքերում, հակառակվում եմ նման «ընդունված պատասխաններ»-ի դեմ: Դրանց մեջ գոյություն ունեն նաև այնպիսիք, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց գոյություն ունեն նաև այնպիսիք, որոնց ես կողմ եմ երկու ձեռքով:
Եվ չի էլ կարելի պնդել, որ այն ինչ համարվում է ընդունված շատ Հայերի կողմից, և դրան հետևում են համարյա թե բոլորը, ուրեմն՝ դա վերջին ատյանի ճշմարտությունն է: Միծտ էլ կարելի է փնտրել բացատրություններ այս կամ այն երևույթի շուրջ և նոր միայն համաձայնել: Ձեր օրինակը, ինձ համար, հենց այդպիսին էր, և կարևոր չէ՝ դու բացատրում ես այն ինքդ քեզ համընդհանուր արժեքները մեջ բերելով (որոնց արդեն համաձայն ես), թե սեփական բառերով:
Սա իմ կարծիքն է![]()
Էջանիշներ