User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է արդյոք անվտանգության նոր համակարգ

Քվեարկողներ
18. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    16 88.89%
  • Ոչ

    1 5.56%
  • Չեմ կարող ասել

    1 5.56%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

  1. #1
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Աշխարհում կան բազմաթիվ ռազմական դաշինքներ, որոնց մի մասը լուծում է տեղային, մի մասն էլ համաշխարհային կարգի հարցեր: Տարբեր են նաեւ դրանց նպատակները: Կան բացառապես ինքնապաշտպանական բնույթի ռազմական դաշինքներ, ինչպեսեւ՝ նախահարձակ լինելու միտում ունեցողներ:

    Հայաստանն այսօր ընդգրկված է ԱՊՀ անվտանգության միասնական համակարգում, ունի պաշտպանվածության որոշակի մակարդակ, ունի նաեւ հստակ պարտականություններ: Բացի դա, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ մեծ ռազմավարական պայմանագիր ունի կնքած, որը թույլատրում է ՌԴ-ին Հայաստանում ունենալ ռազմահանգրվաններ: ՀՀ եւ ՌԴ զինվորականները նաեւ համատեղ ծառայություն են իրականացնում մեր երկրի սահմաններին:

    ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը դեռեւս գործընկերային հարաբերություններ ունի: ՀՀ զինվորականներն այդ շրջանակներում ՆԱՏՕ-ի կազմում ծառայություն են անցկացնում Իրաքում եւ Կոսովոյում, մասնակցում են համատեղ զորավարժությունների:

    Բավարա՞ր են արդյոք այս հարաբերությունները Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանվածությունը կազմակերպելու հարցում: Ապահովվա՞ծ ենք մենք արտաքին ներխուժումից:



    Մի բան հստակ է, որ ԱՊՀ-ական եւ ՆԱՏՕ-ական հարաբերությունների «արանքում», գոնե առայժմ, Հայաստանը կարողանում է որոշակի վայրիվերումներով հանդերձ ապահովել իր սահմանների, Արցախի ու ազատագրված տարածքների անվտանգությունը: Սակայն, հստակ է նաեւ, որ այս իրավիճակը կարող է լրջորեն փոփոխվել, մենք վտանգի կենթարկվենք, եթե հանկարծ ԱՊՀ-ական փխրուն դաշինքը մեր եւ Ադրբեջանի հարաբերություններում պարզապես չեզոք դիրք գրավի: Իսկ դրա նախադրյալները կան: ԱՊՀ անվտանգության միասնական համակարգի առաջատար երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, տարիներ շարունակ համարժեք «սիրաշահումներ» է անում ե’ւ Հայաստանին, ե’ւ Ադրբեջանին: Էլ չենք խոսում ռուս-թուրքական պայմանագրի երկարաձգելու մասին, որում անտեսված ու վտանգված են ՌԴ ռազմավարական գործընկեր (միակը տարածաշրջանում) ՀՀ-ի ու հայության շահերը: Մեկ անգամ չէ, որ նման «խաղերի» հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքի որոշակի հատվածները՝ Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը, Որտիքը, Գարդմանն ու Արցախը: Նաեւ ենթարկվել ենք ցեղասպանության մեր իսկ հայրենիքում...

    Եթե սրան ավելացնենք նաեւ Ջավախքի խնդիրը, որի պարագայում նույնպես մեր ռազմավարական գործընկերը «խաղեր» է տալիս, այս անգամ Վրաստանի հետ, ապա պարզ կդառնա (եւս մեկ անգամ), որ այս ուղղությամբ մեր ռազմա-քաղաքական նկրտումները ամուր հենարան չունեն: Առնվազն տարօրինակ է, երբ ՌԴ-ն աներկբա դեպի ՆԱՏՕ եւ Արեւմուտք գնացող Ադրբեջանին ու Վրաստանին նույն հարթության մեջ է դիտարկում (մասնակի բացառությունները, տնտեսական ճնշումները միմիայն իր շահերի պաշտպանությամբ է պայմանավորված), ինչ՝ Հայաստանին:

    Գրեթե նույնն է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների առումով: Եթե Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա կամա, թե ակամա հայտնվում է Թուրքիայի ազգեցության ներքո, որը այդ ռազմական կառույցի կարեւորագույն օղակներից է: Եթե ՆԱՏՕ-ական Եվրոպան ամեն դեպքում վերապահումներ ունի Թուրքիայի հանդեպ, ապա ՆԱՏՕ-ական ԱՄՆ-ն լրջորեն հենվում է Թուրքիայի վրա Կովկաս-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում:

    Պարզ է, որ Հայաստանը չունի հնարավորություն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ հավասար գործընկերություն անելու համար, գերտերությունները նման քայլի չեն գնա որեւէ մեկի հետ: Ուստի փափագել, որ ԱՊՀ-ն կամ ՆԱՏՕ-ն կկարգավորեն մեր արտաքին ռազմա-քաղաքական հիմնախնդիրները, իրատեսական չէ: Մանավանդ, որ նրանք ձգտում են հավասարազոր հարաբերությունների մեր անմիջական հակառակորդների հետ, եթե չասենք՝ ինչ-որ տեղ էլ նախընտրում են նրանց:

    Ադրբեջանն ու Վրաստանը (ԱՊՀ-ին ու ՆԱՏՕ-ին զուգահեռ) ՎՈւԱՄ-ի կազմում փորձում են ռազմավարական նոր առանցք ձեւավորել՝ ծավալվելով նաեւ դեպի Միջին Ասիա: Ադրբեջանն ինքն առանձին կապեր է հաստատում իսլամական երկրների եւ կառույցների հետ…

    Այս պարագայում, կարծում ենք, Հայաստանը պիտի համարժեք մարտավարական քայլեր ձեռնարկի, այլապես մեր պաշտպանվածությունը կդառնա միայն տեսական:

    Մենք նույնպես պիտի ձգտենք տարածաշրջանում ձեւավորել ռազմա-քաղաքական առանցք, որը կստեղծվի բացառապես գաղափարաքաղաքական շահերի տեսանկյունից: Տնտեսական շահեր հետապնդող ռազմական դաշինքները կարող են փլուզվել հաջորդ՝ ավելի հաջող տնտեսական տարբերակի հայտնվելու դեպքում, որի նախաձեռնողը մեր հակառակորդը կարող է լինել…

    Մամուլում ազգայնական ուժերն արդեն արծարծել են համաարիական ռազմա-քաղաքական դաշինքի ձեւավորման խնդիրը: Ի միջի այլոց, Հայ Արիական Միաբանության՝ 2 օր առաջվա հայտարարությունում, որն ի պաշտպանություն Իրաքի շուրջ 1 մլն եզդիների ու այդ երկրի հյուսիսում Եզդիստանի ինքնավար մարզի ստեղծման մասին էր, հետաքրքիր առաջարկ կա տարածաշրջանում համաարիական քարոզչության եւ գործողությունների համար. իսլամական Քրդստանի (որը ցանկանում են ստեղծել հարեւան երկրների ու Արեւմտյան Հայաստանի տարածքների վրա) փոխարեն առաջարկվում է ստեղծել արիական (եզդիներն արեւապաշտ են) Եզդիստան՝ Իրաքի միջագետքյան հատվածում՝ եզդիների հայրենիքում...

    Այս արմատական դաշինքը կարող է «փակել» այլ «համա»գաղափարաքաղաքական դաշինքների ճանապարհը, շահագրգռելով բազմաթիվ պետությունների, քանզի սա վերկրոնական ու վերտնտեսական դաշինք է լինելու: Այն երկրները, որոնք պայքարում են համաթուրանականության, սիոնականության, համաարաբականության, համաիսլամականության, համաքրիստոնեականության՝ էկումենիստական շարժման դեմ, միանշանակ կարեւորելու են համաարիական առանցքը:

    Այս ռազմա-քաղաքական դաշինքին կարող են միանալ նաեւ ոչ արիական ծագմամբ երկրները, որոնց շահերը հակադրվում են վերոնշյալ «համա»գաղափարաքաղաքական երեւույթներին:

    Հայաստանը կարող է նման քազմա-քաղաքական դաշինքի լուրջ կենտրոնական առանցք դառնալ Եվրոպա-Ասիա հարաբերություններում: Այս դաշինքի պետք է ձեւավորվի ուղղահայաց եւ հորիզոնական ուղղություններով: Առաջին ուղղությունում կարող են ընդգրկվել Ռուսաստանը (հետո սլավոնա-արիական համագործակցությունը՝ ավելի քան մեկ տասնյակ երկրներ), Հայաստանը, Իրանն ու արաբական մի շարք երկրներ: Երկրորդում՝ Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա եվրաեռյակը, Հունաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան բուն արիական դաշինքը եւ Չինաստանը, չի բացառվում՝ նաեւ Ճապոնիան:

    Հասկանալի է, որ սա միանգամից չի ձեւավորվի, սակայն ուղղահայաց առանցքի համար բոլոր նախադրյալները կան, իսկ հորիզոնական առանցքի պարագայում կարելի է սկսել Ասիական առանցքի ձեւավորմամբ, որին կարող են միանալ Հարավային Ամերիկայի մի շարք ըմբոստ, ազգայնական իշխանությամբ երկրներ:

    Մենք պարտավոր են արագ արձագանքել միջազգային անցուդարձերին՝ հանդես գալով նաեւ սեփական նախաձեռնություններով:

    Իսկ առաջնահերթ պիտի հզորացնենք մեր բանակը, ինչպես զինական ու մարտական տեսանկյունից, այնպես էլ՝ քանակական: Զենքին պիտի տիրապետեն նաեւ հայ կանայք՝ քաղաքացիական պայմաններում, անհրաժեշտ ուսուցում կազմակերպելով:

    Երբ Թուրքիայի բանակը թվակազմով ամենամեծն է Եվրոպայում (կես միլիոնից ավելի), մենք պարտավոր ենք առնվազն 200 հազարանոց բանակ ունենալու:

    Խոսքը համահայկական բանակի մասին է, աշխարհով մեկ սփռված եւ իր ազգությունը ճանաչող ավելի քան 15 մլն հայերի բանակի մասին:

    Հայկ Թորգոմյան
    www.hayary.org

    Իմ կողմից ուզում եմ ավելացնել մի քանի բան: Բացի նրանից որ Հայաստանը կարող է ու պետք է դառնա այլընտրանքային անվտանգության համակարգերի նախաձեռնողը, որը կսփռվի աշխարհի բոլոր մայրցամաքներում, նաև կարծում եմ որ Հայաստանը պետք է ձգտի ստեղծել այնպիսի պետական համակարգ, որը իրավունք կունենա տնօրինելու մասսայական ոչնչացման զենքեր: Թուրք-ազերական ցեղասպանական մկրտումները կարելի է կանգնեցնել միայն այն դեպքում երբ Հայաստանը զինված լինի ամենաարդիական զենքերով:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  2. #2
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Քվյարկում եմ ԱՅՈ, հրաշալի ձրագիր է, մնում է միայն իրագործել. Եզդիները մեր արյունակից Արիյացի եղբայրներն են.

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը պետք է ձգտի ստեղծել այնպիսի պետական համակարգ, որը իրավունք կունենա տնօրինելու մասսայական ոչնչացման զենքեր: Թուրք-ազերական ցեղասպանական մկրտումները կարելի է կանգնեցնել միայն այն դեպքում երբ Հայաստանը զինված լինի ամենաարդիական զենքերով:
    Վաղուց պետք էր դա արած վերջացրած լինեին, բայց դե՛ ուրան ցախելը, երկրի շահի մասին մտածելուց շահավետ էր, ոնց եմ ատում մեր նախկին ղեկավարությանը.

    Մեր ներկա տնտեսությունը մեզ թույլ կտա հանգիստ իրագործել նման ձեռքբերում (Չեմ գրում որ ռազմավարական կայանի շնորհիվ.) Մնում է միայն իրագործել, բայց չէի ասի, որ մեր ներկա ղեկավարները վերոնշյալ երկու առաջարկների հանդեպ առանձնակի հետաքրքրություն կունենան.

    Պետք է լավ բացատրել եւ համուզել մեր ներկա հարգարժան այրերին, թե՛ ինչ ներկա վտանգի առջեւ է կանգանծ մեր Մեծ Հայրենիքից մնացած բեկորը.
    Ուրախ գրառում:

  3. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,825
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Մենք նույնպես պիտի ձգտենք տարածաշրջանում ձեւավորել ռազմա-քաղաքական առանցք, որը կստեղծվի բացառապես գաղափարաքաղաքական շահերի տեսանկյունից: Տնտեսական շահեր հետապնդող ռազմական դաշինքները կարող են փլուզվել հաջորդ՝ ավելի հաջող տնտեսական տարբերակի հայտնվելու դեպքում, որի նախաձեռնողը մեր հակառակորդը կարող է լինել…
    ՌԴ-ն մեզ համար լավ դաշնակից է.. բայց պատմությունը դեռ հիշում է բազում դեպքեր, երբ Ռուսների Հայ-Ռուսական եղբայրությանը դավաճանելու պայմաններում մեր ազգը կրել է մեծ արհավիրնքեր..

    Ռուսը մեզ հետ է, քանի դեռ մեզ հետ են կապված իր շահերը..

    Պետք է նոր դաշնակիցներ էլ փնտրել՝ բաց չթողնելով "Ռուսի պոչը"..

    Օրինակ՝ շատ բարձր եմ գնահատում Հայ-Իրանական հարաբերությունները: Ճիշտ է՝ Հայը Պարսիկից շատ ավելի է տուժել պատմության ընթացքում, քան, ասենք՝ թուրքից, բայց մենք շատ բաներով ենք իրար նման (արտաքին, ավանդույթներ, պատմական հարևանություն..):

    Բացի սա՝ պետք է անհապաղ դաշնակցություն հաստատել Քրդստան կոչվող ինքնավարության հետ (Հյուսիսային Իրաք): Ռազմաքաղաքական մեծ հանգույց կարող է ձևավորվել: Սրանք՝ մեր արյունալի թշնամու նույնքան արյունալի թշնամիներն են: Այսօրվա Քրդերը շատ են ցանկանում Հայերի հետ եղբայրանալ: Հայ-Քրդական Եղբայրությունը իրականում գոյություն ունի, բայց ոչ Հայաստանյաց Հայերի համար (եթե ի նկատի չունենանք Հայ-Եզդիական եղբայրությունը` այսօրվա Հայաստանի Հանրապետությունում):

    Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում, որտեղ կենտրոնացված է մեծ թվով բնակչություն երկու ազգերից էլ՝ տեղի ունի իրական եղբայրություն այս երկու ազգերի ներկայացուցիչների միջև:

    Նաև այսօրվա Քրդերը շատ բարձր են համարում այն փաստը, որ ՀՀ-ն, կարելի է ասել, միակ երկիրն է, ուր չեն ոտնահարվել Քուրդ ազգի ներկայացուցիչների ազգային իրավունքները, և նույնիսկ ընդհակառակը՝ ստեղծվել են դպրոցներ, այբուբենի մի տեսակ Եզդիների համար, ազատ գործել են հեռուստատեսություն և ռադիո (որից, ի դեպ, օգտվել են նաև Իրաքյան Քրդերը.. ինչը զարմանլի փաստ էր թերևս ինձ համար.. մի Իրաքյան Քուրդ ինձ սա հաստատեց՝ "ախպեր ջան մենք միշտ էլ լսում էինք Քրդերի ձայնը Երևանից"):

    Հոդվածում թեթևակի խոսք էր գնում ինչ-որ "Եզդիստան"-ի մասին: Նման բան, իմ կարծիքով, գոյություն ունենալ չի կարող: Իրենց Եզդի համարողների թիվը և հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան՝ իրենց Քուրդ համարողներինը: Լավագույն դեպքում՝ կարող է ստեղծվել Կուրմանջիների երկիրը (Կուրմանջի - սա իրենց ազգի անունն է, որի մահմեդականություն դավանող մասը կոչվում է Քուրդ, իսկ Եզիդիզմ դավանողը՝ Եզդի):

    Ինչը, համենայն դեպս մեզ՝ Հայերիս համար, հատկանշական է՝ համարյա ամեն 2 Քուրդ 3-ից (առավել ևս՝ Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվողները) ճանաչում են այդ հողերի Հայերին պատմականորեն պատկանելիության փաստը և համոզված են, որ օրերից մի օր դրանց տերերը նորից Հայերն են լինելու:

    Մոտավորապես Թուրքիայի կենտրոնում գտնվող Մալաթիա քաղաքում մեզ մի տարեց Քուրդ մի անգամ ասաց.
    - ուզում եք՝ այստեղից հողը փորելով հասեք մինչև Էրմենիստանի սահմանները.. ամբողջը ձեր՝ Հայերի գերեզմաններով է ծածկված.. բա չե՞ք ուզում հետ դառնալ.. դրանց տիրանալ..

    Քրդերը ճանաչում են որպես Հայ-Քրդական վաղվա սահման՝ Վանա լճից հարավ անցնող գիծը.. այսինքն՝ Հայաստանը համարյա տեղավորվում է Սևրի պայմանագրում առաջադրված Հայոց սահմաններին.. Քրդերի հետ համագործակցելուն հետ զուգընթաց պետք է կապերը խորացնել նաև Հունաստանի հետ:

    Չմոռանանք նաև, որ Քրդերի ճնշող մեծամասնությունը ահավոր ցավով է հիշում իրենց նախնիների սխալը, որ անմիջական մասնակցություն են ունեցել Հայոց Մեծ Եղեռնի իրականացման գործում (և, թերևս ավելի, քան իրենք թուրքերը..):

    Եթե այսօր Հայերը մոտավոր վարդագույն գույներով օծված պայմանավորվածություն ունենան Քրդերի հետ՝ թե Թուրքիայի տապալմանը իրար հետ զարկ տան, ինչից հետո՝ գծեն ընդհանուր սահմանը իրար միջև, ապա սրան կարող են օժանդակել թե Հույները և թե աշխարհասփյուռ Ասորիների կազմակերպությունները (չմոռանանք նշել նաև Եզդիների կազմակերպությունները): Ինչից հետո՝ կսկսվի համատարած "պատերազմ" (քաղաքական.. և, հարկ եղած դեպքում՝ ռազմական) թուրքերի դեմ..

    իսկ Ադրբեջանը.. հմմ.. Իրանը լավագույն գործընկերն է Հայաստանին այս հարցում: Չի կարելի մոռանալ նաև Դաղստանյան Լեզգիներին և, մասամբ, Թալիշներին: սրանց կարելի է օժանդակել ոտքի ելնելու, որից անչափ կշահեն նաև Հայերը:

    նշեմ նաև, որ եթե թուրքի՝ ազերիների մեծ եղբոր, մեջքը կոտրվի, ազերիների հարցը կարելի կլինի համարել փակված..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #4
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Թուրքիայի տարածքում կան շատ էթնիկ ու կրոնական փոքրամասնություններ որոնք այքան էլ միանշանակ կեցվածք չունեն քրդական պետության հանդեպ: Օրինակ Ալեվիները: Կամ զազաները որոնց լեզուն բավականին տարբերվում է քրդերենից այն աստիճանի որ իրար չեն հասկանում: Կան բազում հարցեր: Մեր արևելագիտության ամբիոնները լավ կանեին այդ բոլորը ուսումնասիրելով զբաղվել: Պետությունն էլ պետք է լուրջ ֆինասներ հատկացնի:

    Մենք չենք ճանաչում մեր տարածաշրջանը: Մեզ սովորեցրել են որ կան թուրքեր ու ադրբեջանցիներ որոնք նույնպես թուրքի տեսակ են: Բայց դե մեր տարածաշրջանը շատ բարդ էթնոկրոնական կազմ ունի որը արհեստական կերպով քողարկվում է:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  5. #5
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,825
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ սովորեցրել են որ կան թուրքեր ու ադրբեջանցիներ որոնք նույնպես թուրքի տեսակ են:
    "ադրբեջանցի" ազգություն գոյություն չունի՛: Գոնե մեզ՝ Հայերիս համար, ամոթ է սա չիմանալը:

    Կոմունիստական ժամանակաշրջանում արհեստական ստեղծված այս երկիրը իր մեջ պարունակում է բազում ազգատեսակներ, որոնք ունեն լիարժեք իրավունք իրենց պատմական հայրենիքի հողակտորների վրա:

    Ադրբեջանի պես օրինակ է նաև Դաղստանը: "դաղստանցի" ազգություն գոյություն չունի: Փոխարենը՝ գոյություն ունեն տասնյակ ազգատեսակներ, որոնք բնակեցնում են Դաղստանը:

    Ադրբեջանի այսօրվա տարածքը բնակեցնող ազգատեսակներից են՝ Լեզգինները (որոնց մեծամասնությունը, ի դեպ, շատ հարգում են Հայերին), Թալիշները, Լագիչները, իրենց "ՈՒդին" համարողները (հիմնականում՝ Վարդաշեն և Կուտկաշեն գյուղի բնակիչները, որոնք նույնպես Քրիստոնյաներ են և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ), Քրդերը և այլն: Այստեղի ազգատեսակներից ամենախոշորը, թերևս, ազերիներն են (20-րդ դարի դարասկզբում Ռուսները նրանց կոչում էին "կովկասյան թաթարներ", իսկ իրենց ինքնանվանումը՝ ուղղակի "մահմեդականներ" էր: Հայերը մինչև օրս նրանց անվանում են "թուրքեր", իսկ Վրացիները՝ մինչև օրս նրանց անվանում են "թաթարներ" ):

    Այսօր Ադրբեջանի կառավարությունը արհեստականորեն ներարկում է տեղի բնակչությանը, թե նրանք "ադրբեջանցիներ" են, խաղարկելով անցյալ դարասկզբին Թուրքիայում արդեն հաջողությամբ կիրառված խաղաթուղթը: Հեյդար Ալիևի (որի մայրը, ի դեպ, Հայուհի էր, իսկ հայրը՝ Սիսիանի Եզդի) ժամանակաշրջանից սկսած՝ Ադրբեջանի բնակչությանը քարոզում են, թե "ադրբեջանցի"՝ քաղաքացիություն է նշանակում: Այսինքն՝ Ադրբեջանում ծնված և ապրող օրինակ Քուրդը՝ ազգությամբ Քուրդ է հանդիսանում, բայց քաղաքացիությամբ՝ "ադրբեջանցի" է համարվում: Հակահայկական հիստերիան ստիպում է շատերին կույր հետևել սույն սին գաղափարախոսությանը և համարել իրենք իրենց՝ միաժամանակ ասենք Քրդեր և ադրբեջանցիներ, կամ՝ Թալիշներ և ադրբեջանցիներ և այլն:

    Թուրքիայում անցյալ դարի սկզբին արդեն հաջողությամբ կիրառվել է սույն գաղափարախոսությունը՝ քարոզելով բոլորին, թե "թուրք"՝ դա քաղաքացիություն է, հետևաբար՝ Թուրքիան բնակեցնող ժողովուրդների ներկայացուցիչները քաղաքացիությամբ "թուրքեր" են:

    Բայց արի ու տես, որ այսօր մենք ունենք երկիր, որի բնակիչներին, անկախ ներքին տարաձայնություններից, բոլորը համարում են "թուրքեր" և խոսք անգամ լինել չի կարող "թուրք" բառի "քաղաքացիություն" նշանակելու մասին:

    Իրար փոխարինող սերունդներն օժտված են զարմանալիորեն կարճ պատմական հիշողությամբ, և միայն քչերն են զանազանում Պատմության մեջ տեղի ունեցած Փաստերը, իսկ աշխարհն՝ ընդունում է այն, ինչը գոյություն ունի այսօր՝ շատ չխորանալով պատմության մեջ:

    Եվ իրոք՝ ո՞ր մի ասենք Եվրոպացուն է հետաքրքիր, թե ինչ գաղափարախոսությունների են կուլ գնացել անցյալ դարասկզբի Թուրքիան բնակեցնող ժողովուրդներից շատերը, եթե կարելի է հանգիստ բացել ցանկացած միջազգային հասանելի կայք և կարդալ, որ Թուրքիայի բնակչության ճնշող մեծամացնությունը "թուրքեր" են:

    Վաղն էլ մոռացության գիրկն են գնալու այս ազգային փոքրամասնությունները՝ Ադրբեջանի տարածքը բնակեցնող: Հենց այսօր մենք ունենք ստատիստիկական տվյալներ, թե Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը "էթնիկ ադրբեջանցիներ" են: Սա ի՞նչ նորություն է: Հապա ու՞ր մնաց "ադրբեջանցի = քաղաքացիություն" բանաձևը:

    Եվ ինչը ամենատարօրինակն է՝ "ադրբեջանցի = քաղաքացիություն" բանաձևին կուլ գնացող հիմնականում այլ ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները իրենք իրենց երբեք հարց չեն տալիս, թե, եթե ասենք "ադրբեջանցի = քաղաքացիություն", հապա ինչու՞ է ասենք Վրաստանի ստատիստիկան խոսում Վրաստանում ապրող կես միլիոն "ադրբեջանցիների" մասին: Կամ ասենք՝ նույն Ադրբեջանում ծնված և մեծացող Լեզգինը, գնալով ասենք Մոսկվա՝ միանգամից հաճախում "ադրբեջանական" համայնքները, և ոչ թե՝ "Լեզգինական":

    Ախար եթե "ադրբեջանցի = քաղաքացիություն", նշանակում է, որ եթե Ադրբեջանի բնակիչը դառնա օրինակ Ռուսաստանի Ֆեդերացիայի քաղաքացի, ուրեմն՝ նա փաստորեն պիտի դադարի "ադրբեջանցի" լինելուց՝ դառնալով "ռուսաստանցի" (հիշենք՝ որ Ռուսաստանում էլ վերջերս ընդունեցին բանաձև, որ բոլորը համարվեն "ռուսաստանցիներ", պահպանելով իրենց սեփական էթնիկ ծագումը՝ Հայեր, Վրացիներ, Թաթարներ, Ռուսներ և այլն): Բայց արի ու տես, որ նրանք նույնիսկ այդ ժամանակ պահպանում են "ես ադրբեջանցի եմ" ենթագիտակցությունը:

    Զգո՛ն եղեք Հայեր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՌԴ-ն մեզ համար լավ դաշնակից է.. բայց պատմությունը դեռ հիշում է բազում դեպքեր, երբ Ռուսների Հայ-Ռուսական եղբայրությանը դավաճանելու պայմաններում մեր ազգը կրել է մեծ արհավիրնքեր..

    Ռուսը մեզ հետ է, քանի դեռ մեզ հետ են կապված իր շահերը..

    Պետք է նոր դաշնակիցներ էլ փնտրել՝ բաց չթողնելով "Ռուսի պոչը"..
    Պետք չէ խառնել իրար հետ տաբեր բաներ: Էտ ոչ թէ մենք ենք բռնել ռուսի պոչը, այլ ռուսն է կապել մեզ իր պոչից :
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ շատ բարձր եմ գնահատում Հայ-Իրանական հարաբերությունները: Ճիշտ է՝ Հայը Պարսիկից շատ ավելի է տուժել պատմության ընթացքում, քան, ասենք՝ թուրքից, բայց մենք շատ բաներով ենք իրար նման (արտաքին, ավանդույթներ, պատմական հարևանություն..):
    Իսկ վրացիներին, ազերիներին, թուրքերին... նման չե՞նք : հա. մոռացա, որ սրանք ազգ չեն, այլ զուտ տեղանքի անվանում է : Իմիջայլոց, հայը ինչ է, տեղանքի անվանու՞մ, թե՞ մարդու անվանում:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում, որտեղ կենտրոնացված է մեծ թվով բնակչություն երկու ազգերից էլ՝ տեղի ունի իրական եղբայրություն այս երկու ազգերի ներկայացուցիչների միջև:
    Էտ որտեղի՞ց այդ ստատիստիկան:

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչը, համենայն դեպս մեզ՝ Հայերիս համար, հատկանշական է՝ համարյա ամեն 2 Քուրդ 3-ից (առավել ևս՝ Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվողները) ճանաչում են այդ հողերի Հայերին պատմականորեն պատկանելիության փաստը և համոզված են, որ օրերից մի օր դրանց տերերը նորից Հայերն են լինելու:
    Էտ որտեղի՞ց այդ ստատիստիկան:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտավորապես Թուրքիայի կենտրոնում գտնվող Մալաթիա քաղաքում մեզ մի տարեց Քուրդ մի անգամ ասաց.
    - ուզում եք՝ այստեղից հողը փորելով հասեք մինչև Էրմենիստանի սահմանները.. ամբողջը ձեր՝ Հայերի գերեզմաններով է ծածկված.. բա չե՞ք ուզում հետ դառնալ.. դրանց տիրանալ..
    Ուզում ենք, բայց քրդերը մեղնից չեն վերցրել էտ հողերը, որ հիմա էլ առոք փառոք բաժանում են :
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրդերը ճանաչում են որպես Հայ-Քրդական վաղվա սահման՝ Վանա լճից հարավ անցնող գիծը.. այսինքն՝ Հայաստանը համարյա տեղավորվում է Սևրի պայմանագրում առաջադրված Հայոց սահմաններին..
    Քրդերը թող մի հատ իրենց համար սեփական զուգարան կառուցեն, հետո նոր կխոսանք:
    Ողբամ են մարդու/ազգի/ վիճակը, ով հույսը դրել է քրդերի վրա:
    .......
    Եթե քրդերը ինչ-ինչ հրաշքով ստանան ինքնավարություն, /էլ չեմ ասում անկախ պետություն / ապա դա կարելի է համարել տարածաշրջանի Սոդոմ-Գոմորի վերածվելու սկիզբը:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Չմոռանանք նաև, որ Քրդերի ճնշող մեծամասնությունը ահավոր ցավով է հիշում իրենց նախնիների սխալը, որ անմիջական մասնակցություն են ունեցել Հայոց Մեծ Եղեռնի իրականացման գործում (և, թերևս ավելի, քան իրենք թուրքերը..):
    Դու երևի տեղյակ չես, որ քրդերի պատճառով հայ հովիվները անգամ Արագածի փեշերին ոչխար արածացնել չէին կարողանում:
    Քրդերին մի աստվածացրու, ու հույսերտ լավ կլինի կապես միմիան մեր ազգի հետ :
    Մի մոռացիր, որ մեր նախնիները կիրառում էիր մի թևավոր խոսք "Անաղուհաց քրդի շուն": Լավ մտածիր սրա խորհուրդի մասին :

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    նշեմ նաև, որ եթե թուրքի՝ ազերիների մեծ եղբոր, մեջքը կոտրվի, ազերիների հարցը կարելի կլինի համարել փակված..
    Հետո ի՞նչ: Ազերիների հարցը փակվեց, թուրքի մեջքը կոտրվեց: Հետո՞ ինչ: Հայաստանի հարցերը համարենք լուծվա՞ծ :
    Բա եթե Հայաստանի սահմանակիցը դառնա քրդստանը, որը որպես ժողովուրդ քարե դարից դուրս չի եկել. ի՞նչ ենք անելու էս դեպքում: Քրդերի՞ն ով է կոտորելու ու մեջքը ջաևդելու: Հա , մոռացա - երևի պարսիկը, հա՞:
    ....

  7. #7
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Նախ ասեմ, որ ծրագիրը բավական հետաքրքիր է: Ծանոթանալով ծրագրին՝ ինձ մոտ մի շարք հարցեր առաջացան, որոնց պատասխանները կուզենայի ստանալ:
    1. Ձեր ծրագրում դուք նշում եք, որ «ԱՊՀ անվտանգության միասնական համակարգի առաջատար երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, տարիներ շարունակ համարժեք «սիրաշահումներ» է անում ե’ւ Հայաստանին, ե’ւ Ադրբեջանին: Էլ չենք խոսում ռուս-թուրքական պայմանագրի երկարաձգելու մասին, որում անտեսված ու վտանգված են ՌԴ ռազմավարական գործընկեր (միակը տարածաշրջանում) ՀՀ-ի ու հայության շահերը: Մեկ անգամ չէ, որ նման «խաղերի» հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքի որոշակի հատվածները՝ Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը, Որտիքը, Գարդմանն ու Արցախը: Նաեւ ենթարկվել ենք ցեղասպանության մեր իսկ հայրենիքում...», ապա նշում եք, որ ապագա ռազմաքաղաքական ուղղահայաց դաշինքի մեջ, ի թիվս Հայաստանի, Իրանի և արաբական մի շարք երկրների, ընդգրկվելու է նաև Ռուսաստանը :
    2. «Այն երկրները, որոնք պայքարում են համաթուրանականության, սիոնականության, համաարաբականության, համաիսլամականության, համաքրիստոնեականության՝ էկումենիստական շարժման դեմ, միանշանակ կարեւորելու են համաարիական առանցքը:» Ըստ ձեզ, որո՞նք են այդ երկրները:
    3. Նշում եք, որ դաշինքը ունենալու է զուտ գաղափարաքաղաքական հիմք /զերծ տնտեսականից/: Ի՞նչ համագաղափարներ կարող ենք առաջարկել հորիզոնական դաշինքի մեջ ներգրավելիք երկրներին /համենայնդեպս ես այդպիսիք չկարողացա գտնել/
    4. Համաձայն եմ բանակի հետ կապված ձեր հարցադրմանը, այն է՝ «Երբ Թուրքիայի բանակը թվակազմով ամենամեծն է Եվրոպայում (կես միլիոնից ավելի), մենք պարտավոր ենք առնվազն 200 հազարանոց բանակ ունենալու»:
    Լավ, սակայն, ինչպես ասենք ապահովենք այդ ձեր նշած 200 հազարը, երբ ամեն երկրորդ հայ տղան իր պարտքն է համարում «ոչ պիտանի շարային ծառայության» ճանաչվելը, ու դրանով պարծենալը
    Սակայն այնքան միեւնույն է...

  8. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,825
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չէ խառնել իրար հետ տաբեր բաներ: Էտ ոչ թէ մենք ենք բռնել ռուսի պոչը, այլ ռուսն է կապել մեզ իր պոչից :
    Ճիշտ ես՝ պետք չէ իրար խառնել տարբեր բաներ:
    Ռուսը մեզ կապեց իր պոչին ու հիմա, իր հետևից, հավատարիմ շնիկի պես ման է ածում:
    Այն օրվանից ի վեր, երբ Հայության հայացքն ուղղվեց դեպի հյուսիս (սկսած Իսրայել Օրու ժամանակաշրջանից), Հայությունը կապնվեց Ռուս ազգի հետ տարօրինակ ու միակողմանի սիրով: Այդ ժամանակից սկսած, երբ Ռուսների շահերը համընկնում են մերինի հետ՝ ժպտում է մեզ, երբ ոչ՝ տալիս է գլխներիս.. բայց մենք էլի ու էլի մեր հիմնական հույսերը կապում ենք իրենց հետ..


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ վրացիներին, ազերիներին, թուրքերին... նման չե՞նք : հա. մոռացա, որ սրանք ազգ չեն, այլ զուտ տեղանքի անվանում է : Իմիջայլոց, հայը ինչ է, տեղանքի անվանու՞մ, թե՞ մարդու անվանում:
    սրան ցանկություն էլ չունեմ պատասխանելո՛ւ


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ որտեղի՞ց այդ ստատիստիկան:
    սա ստատիստիկա չէ, այլ՝ փաստ:
    ասա խնդրեմ, դու կյանքում շա՞տ ես զրուցել Քրդերի հետ: եթե հա - տարբեր Քրդերի հետ ես շփվել, թե միայն հետսովետական տարածաշրջանում բնակվողների (տարբեր երկրների Քրդեր ունեն տարբեր հայացքներ, մոտեցումներ ու շահեր: Ինչպես, ասենք, Հայերը: Օրինակ Պարսկահայի մտածելակերպն այլ է, Ֆրանսահայինը՝ այլ, Հայաստանցունը՝ այլ և այլն.. չանայած որ Ազգային հիմնական Շահը նույնն է..)

    հարց 2 - շա՞տ Հայերի հետ ես արդյոք շփվել: ասենք՝ հենց նույն Սիրիահայերի, Իրաքահայերի, Թուրքահայերի (այստեղ էլ տարբեր բնույթի ու տարբեր մտածելակերպի Հայեր գոյություն ունեն: Օրինակ՝ Պոլսահայի հոգսն ու մտածմունքը բոլորովին այլ է, ինչ ասենք Համշենահայինը, ծպտյալ Հայերինը և այլն):


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ որտեղի՞ց այդ ստատիստիկան:
    նայիր նախորդ պատասխանս

    հ.գ. կյանքում ամեն ինչ չէ, որ հիմնվում է "ստատիստիկա"-ի վրա, և ամեն տեսակի "ստատիստիկա" չէ, որ մերկացնում է իրողությունը


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ենք, բայց քրդերը մեղնից չեն վերցրել էտ հողերը, որ հիմա էլ առոք փառոք բաժանում են :
    ուզենալը մի բան է, գործելը՝ լրիվ այլ:
    Շատ մարդիկ են շատ բաներ ուզում, բայց քչերին է միայն հաջողվում հասնել նպատակակետին:
    Այսօրվա այդ հողերի "տերերը" Քրդերն են՝ կարևոր չի անկոչ, ինքնակոչ, թե ինչ.. Նրանք այսօր էդ հողերի համար արյուն են թափում ու Հայոց լեռներում ծվարած կյանքի ու մահու կռիվներ մղում թուրք զինվորականների դեմ:
    դե ասա տեսնեմ, թե դու ինչ ես առաջարկում: սպասել, մինչև նրանք հաղթեն Թուրքերին, հետո սկսել պայքարել Քրդերի դեմ, թե՞ պայքարել միանգամից 2-ի դեմ էլ:

    անմիտ "կրիտիկա"-ով զբաղվելը ավելի հեշտ է, քան կարելի է պատկերացնել, բայց սեփական ինչ-որ մտքեր առաջարկել՝ ամեն ոքի չի որ հաջողվում է:


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրդերը թող մի հատ իրենց համար սեփական զուգարան կառուցեն, հետո նոր կխոսանք:
    Ողբամ են մարդու/ազգի/ վիճակը, ով հույսը դրել է քրդերի վրա:
    .......
    Եթե քրդերը ինչ-ինչ հրաշքով ստանան ինքնավարություն, /էլ չեմ ասում անկախ պետություն / ապա դա կարելի է համարել տարածաշրջանի Սոդոմ-Գոմորի վերածվելու սկիզբը:
    չգիտեմ, թե ինչ իմաստ ես դնում "տարածաշրջանի Սոդոմ-Գոմորի վերածվելու սկիզբը" արտահայտության մեջ, բայց եթե ողբում ես մի ազգի վիճակ, որը Քրդերին վստահում է, կարող ես հանգիստ սկսել "ողբալ" Հայ ազգի վիճակը, հենց մենակ նրա համար, որ հիմա շատ Հայ ընտանիքներ, ինչպես և Ասորիների մեծամասնությունը, ձգվում է Իրաքի տարբեր հատվածներից դեպի նորաթուխ "Քրդստանը":

    իսկ ինչ վերաբերվում է "հույսեր կապելու" հետ՝ Քրդերն իրենք իրենց հույսերը չեն կապում սեփական ազգի հետ (ինչպես օրինակ Հայերը.. ում հետ ասես հույս կկապեն ու կմտերմանան, բայց իրար մեջ՝ իրար կոկորդ են հոշոտում), ուր մնաց, թե ուրիշնեը դրանով զբաղվեն:


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու երևի տեղյակ չես, որ քրդերի պատճառով հայ հովիվները անգամ Արագածի փեշերին ոչխար արածացնել չէին կարողանում:
    Ես, ի տարբերություն շատերի, շատ բաներից եմ տեղյակ, քանի որ այդ թեման ինձ հետաքրքիր է ու ես հետաքրքրվել եմ դրանով:

    Իսկ ինչ վերաբերվում է ոչխարներ արածացնելուն՝ Ռուսներն էլ չէին թողնում, որ մեր սեփական Եկեղեցում աղոթենք, հետո՞:


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրդերին մի աստվածացրու, ու հույսերտ լավ կլինի կապես միմիան մեր ազգի հետ :
    Մի մոռացիր, որ մեր նախնիները կիրառում էիր մի թևավոր խոսք "Անաղուհաց քրդի շուն": Լավ մտածիր սրա խորհուրդի մասին :
    Թերևս շնորհակալություն անտեղի ու չափից դուրս անմիտ խորհրդի համար:
    Բայց Հայերն էլ "աստվածացնելու" համար հեչ պիտանի չեն..

    Ինչ վերաբերվում է հույսերը սեփական ժողովրդի հետ կապելուն՝ ես հենց այդ էլ առաջարկում էի: այ, եթե պատասխանելուց առաջ, հասցնեիր գեթ մեկ անգամ ուշադիր կարդալ իմ պատասխանը՝ անպայման կնկատեիր դա:


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո ի՞նչ: Ազերիների հարցը փակվեց, թուրքի մեջքը կոտրվեց: Հետո՞ ինչ: Հայաստանի հարցերը համարենք լուծվա՞ծ :
    Բա եթե Հայաստանի սահմանակիցը դառնա քրդստանը, որը որպես ժողովուրդ քարե դարից դուրս չի եկել. ի՞նչ ենք անելու էս դեպքում: Քրդերի՞ն ով է կոտորելու ու մեջքը ջաևդելու: Հա , մոռացա - երևի պարսիկը, հա՞:
    ....
    Նախ և առաջ՝ ես չասացի "Հայաստանի հարցերը կարելի է համարել փակված":
    Երևի պատճառը նորից անուշադրությունն էր. որ չհետևեցիր մտքիս թելին: Ես խոսում էի "ազերիների հարցը կարելի է համարել փակված"-ության մասին:
    Ինչ վերաբերվում է "քարե դարից դուրս եկածության"-ը, հավատա՝ շատ Հայեր դեռ "Քարե Դար" էլ նորմալ չեն մտել..

    Իսկ Քրդերին այլևս կոտորելու հարկ չի լինի, եթե իմ առաջարկած տարբերակով, Հայերն արդեն նախնական պայմանավորվածությունների շարք ունենան նրանց հետ: Նրանք Հայերին շատ են հարգում և դա փոխադարձ է համարյա ողջ Հաության կողմից, բացի՝ Հայաստանյաց Հայերի, ինչպես դա արդեն ասացի:
    Իսկ Քուրդը՝ շատ ավելի կայուն ու բարի հարևան կարող է լինել Հայերիս համար, քան՝ այօրվա "հարևան"-ների ճնշող մեծամասնությունը:

    Եվ դա մի օր անպայման տեղի է ունենալու: Հարցը կայանում է միայն նրանում, թե մենք Քրդերի հետ հարևանություն կանենք մնալով մեր նույն այօրվա Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում, թե՝ առաջխաղացում ձեռք բերելով հասնենք ասենք Սևրի պայմանագրում առաջարկված Հայաստանի սահմաններին:
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 25.06.2007, 16:36:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #9
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Նախ ասեմ, որ ծրագիրը բավական հետաքրքիր է: Ծանոթանալով ծրագրին՝ ինձ մոտ մի շարք հարցեր առաջացան, որոնց պատասխանները կուզենայի ստանալ:
    1. Ձեր ծրագրում դուք նշում եք, որ «ԱՊՀ անվտանգության միասնական համակարգի առաջատար երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, տարիներ շարունակ համարժեք «սիրաշահումներ» է անում ե’ւ Հայաստանին, ե’ւ Ադրբեջանին: Էլ չենք խոսում ռուս-թուրքական պայմանագրի երկարաձգելու մասին, որում անտեսված ու վտանգված են ՌԴ ռազմավարական գործընկեր (միակը տարածաշրջանում) ՀՀ-ի ու հայության շահերը: Մեկ անգամ չէ, որ նման «խաղերի» հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքի որոշակի հատվածները՝ Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը, Որտիքը, Գարդմանն ու Արցախը: Նաեւ ենթարկվել ենք ցեղասպանության մեր իսկ հայրենիքում...», ապա նշում եք, որ ապագա ռազմաքաղաքական ուղղահայաց դաշինքի մեջ, ի թիվս Հայաստանի, Իրանի և արաբական մի շարք երկրների, ընդգրկվելու է նաև Ռուսաստանը :
    2. «Այն երկրները, որոնք պայքարում են համաթուրանականության, սիոնականության, համաարաբականության, համաիսլամականության, համաքրիստոնեականության՝ էկումենիստական շարժման դեմ, միանշանակ կարեւորելու են համաարիական առանցքը:» Ըստ ձեզ, որո՞նք են այդ երկրները:
    3. Նշում եք, որ դաշինքը ունենալու է զուտ գաղափարաքաղաքական հիմք /զերծ տնտեսականից/: Ի՞նչ համագաղափարներ կարող ենք առաջարկել հորիզոնական դաշինքի մեջ ներգրավելիք երկրներին /համենայնդեպս ես այդպիսիք չկարողացա գտնել/
    4. Համաձայն եմ բանակի հետ կապված ձեր հարցադրմանը, այն է՝ «Երբ Թուրքիայի բանակը թվակազմով ամենամեծն է Եվրոպայում (կես միլիոնից ավելի), մենք պարտավոր ենք առնվազն 200 հազարանոց բանակ ունենալու»:
    Լավ, սակայն, ինչպես ասենք ապահովենք այդ ձեր նշած 200 հազարը, երբ ամեն երկրորդ հայ տղան իր պարտքն է համարում «ոչ պիտանի շարային ծառայության» ճանաչվելը, ու դրանով պարծենալը
    Հայկ Թորգոմյանը խնդրեց փոխանցել

    Հարգելի Մարի.
    1. Եթե ուշադրություն դարձնեք մեր առաջարկին, ապա այնտեղ ՌԴ-ն համարվում է նախնական փուլ համաարիական ուղղահայաց առանցքում: Մենք ակնկալում ենք, որ դաշինքում ընդգրկվելու են սլավոնա-արիական ուժերը, ովքեր փորձում են իշխանության գալ իրենց երկրներում: Այսօրվա ՌԴ-ն ջհուդա-մասոնական առանցք է ավելի շատ, ուստի մեր խոսքը գալիք առանցքի անդամի մասին է: Սլավոնա-արիական դաշինք կա Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Չեխիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, կազմակերպվում է Սերբիայում, Սլովենիայում եւ այլ սլավոնական ծագմամբ երկրներում: Այս առանցքը կլինի գաղափարական ու շատ ամուր:
    2. Ամենատարբեր «համա»գաղափարական երևույթների դեմ կպայքարեն Իրանը՝ համաարաբականության, համաքրիստոնեացման, սիոնականության, համաթուրանականության դեմ: Մեր նշած սլավոնա-արիական դաշինքը, Չինաստանն ու Հնդկաստանը նույնպես կպայքարեն սրանց դեմ, գումարած կպայքարեն նաև համաիսլամականության դեմ: Չինաստանն ունի հատկապես թյուրք-ույղուրների խնդիր, Հնդկաստանը՝ իսլամականների և այլ: Սիրիայում և Լիբանանում կան արաբներ, ովքեր իրենց համարում են հին հյուսիսից (հնում դա Հայքն էր, այսպես է նաև «Բիբլիայում») եկածների ժառանգներ՝ արիացիներ, և ունեն արիական կազմակերպություն ու տարբեր են նաև սեմիտներից՝ մարդաբանական տեսակով: Կան տարածաշրջանում նաև այլազգիներ, ովքեր ընդհատակյա կմիանան պայքարին:
    3. Եվրոպայի որոշակի ազգային դիմագիծ պահող երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան ու Իտալիան: Սրանք ընդդիմանում են և իսլամականությանն ու արաբականությանը, և ամերիկանիզմին ու ընդհատակում նաև սիոնականությանը: Ունեն արիականության շուրջ պատկերացումներ: Իսկ Հունաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան արիական քառյակը հին չորս քաղաքակրթություններն են, որոնք համաարիական հիմքի վրա են ի սկզբանե: Չինաստանն ու Ճապոնիան պարզապես կարող են աջակցել այս դաշինքին՝ ունենալով սեփական շահերը, իսկ դրա նախադրյալները կան հիմա էլ…
    4. Ուրախ ենք, որ համահայկական բանակի հետ կապված համամիտ եք մեզ հետ, հայեր կան աշխարհի ավելի քան 100 երկրներում: Եվ մենք կարող ենք ունենալ նաև անվտանգության ուժեղ համակարգ՝ ի դեմս մեր ազգակիցների…

    Հայկ Թորգոմյան
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  10. #10
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը կարող է նման քազմա-քաղաքական դաշինքի լուրջ կենտրոնական առանցք դառնալ Եվրոպա-Ասիա հարաբերություններում: Այս դաշինքի պետք է ձեւավորվի ուղղահայաց եւ հորիզոնական ուղղություններով: Առաջին ուղղությունում կարող են ընդգրկվել Ռուսաստանը (հետո սլավոնա-արիական համագործակցությունը՝ ավելի քան մեկ տասնյակ երկրներ), Հայաստանը, Իրանն ու արաբական մի շարք երկրներ: Երկրորդում՝ Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա եվրաեռյակը, Հունաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան բուն արիական դաշինքը եւ Չինաստանը, չի բացառվում՝ նաեւ Ճապոնիան:
    Այսինքն Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հունաստանը պիտի դուրս գան ՆԱՏՕ-ից, որ կազմավորեն շատ կասկածելի դաշինք Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, արաբների, Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի հետ? Ուտոպիա

    Այն երկրները, որոնք պայքարում են համաթուրանականության, սիոնականության, համաարաբականության, համաիսլամականության, համաքրիստոնեականության՝ էկումենիստական շարժման դեմ, միանշանակ կարեւորելու են համաարիական առանցքը:
    ինչով է վատ համաքրիստոնեականությունը?

    Երբ Թուրքիայի բանակը թվակազմով ամենամեծն է Եվրոպայում (կես միլիոնից ավելի), մենք պարտավոր ենք առնվազն 200 հազարանոց բանակ ունենալու:

    Խոսքը համահայկական բանակի մասին է, աշխարհով մեկ սփռված եւ իր ազգությունը ճանաչող ավելի քան 15 մլն հայերի բանակի մասին:
    աշխարհում 15 միլիոն հայ չկա և 200 հազարանոց բանակը ռեալ չի

  11. #11
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս արմատական դաշինքը կարող է «փակել» այլ «համա»գաղափարաքաղաքական դաշինքների ճանապարհը, շահագրգռելով բազմաթիվ պետությունների, քանզի սա վերկրոնական ու վերտնտեսական դաշինք է լինելու: Այն երկրները, որոնք պայքարում են համաթուրանականության, սիոնականության, համաարաբականության, համաիսլամականության, համաքրիստոնեականության՝ էկումենիստական շարժման դեմ, միանշանակ կարեւորելու են համաարիական առանցքը:

    Արաբները պայքարելու են համաարաբականության դեմ, Իրանը համաիսլամականության(էն էլ թեոկրատական պետությունը), քրիստոնյաներն էլ համաքրիստոնեականության?

  12. #12
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Մի քանի հարց, եթե կարելի է, Հայարիացուն կամ Հայկ Թորգոմյանին: Գուցե որոշները թեմայի հետ քիչ աղերս ունենան առաջին հայացքից, բայց այդ հարցերի պատասխաններից ակնկալում եմ ավելի ստույգ ինֆորմացիա ստանալ հեղինակի(ների) տեսլականների ու արժեքային համակարգի մասին:

    Ինչպես եք վերաբերվում "համամարդկային արժեքներ" արտահայտությանը?

    Ինչ եք կարծում, ինչու էին պատմությանը հայտնի բոլոր հանճարեղ մարդիկ (բացի քաղաքական եւ պետական գործիչներից), որոնք այս կամ այն կերպ հետք են թողել համամարդկային մշակույթում, վեր կանգնած նեղ ազգային շահերից, իսկ հանճարեղ զորավարների ու պետական գործիչների զգալի մասն իրականում կամ շիզոֆրենիկներ էին, կամ մանկուց եկած կոմպլեքսների կրողներ, ու իրենց ետեւից միայն ավերածություններ էին թողնում:

    Դուք իրոք կարծում եք, որ Թուրքիան այդքան գերագանահատում է մեզ եւս մեկ անգամ ցեղասպանելու անհրաժեշտությունը, որքան մենք?

    Դուք իրոք կարծում եք, որ ձեր ծրագիրն իրագործելի է եւ մեր երկրի (ոչ ազգի, այլ երկրի) համար միակ ճիշտ ուղի` ներկա գեպելիտիկ զարգացումների լույսի ներքո?

    Կանխավ շնորհակալություն
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  13. #13
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Վարպետին
    խնդրեց փոխանցել Հայկ Թորգոմյանը

    1. «Համամարդկային արժեքներ»-ը ստեղծվում են «Ազգային արժեքներ»-ի համատեքստում և կարևոր ու անհրաժեշտ նախապայման են մարդկության զարգացման համար: Սակայն, երբ ոմանք դրանք հակադրում են «Ազգային արժեքներ»-ին ու փորձում են ստեղծել այսպես կոչված համամարդկային «ձուլարան»՝ ազգերի կործանմամբ, ապա մենք այդպիսի գլոբալիզացիան կործանարար ենք համարում: Անհատը կրում է նաև ազգային որակներ, որոնք աստվածային պարգև են ու եթե անհատը սկսում է իրեն վեր դասել իրեն ծնող ազգից, գենից, ապա նրա եսակենտրոն գաղափարները ոչ ի’ր ազգին, ոչ էլ մարդկությանը պիտանի լինել չեն կարող, քանզի եսամոլական են…
    2. Նախ՝ համամիտ չենք հանճարների նեղազգային կամ հանրահայտ զորավարների ու պետական գործիչների «շիզոֆրենիկ» լինելու մեջ ու հարցի մնացած ձևակերպումներին: Եվ հետո սա համարում ենք բացասական լիցքերով մարդու մտածելակերպ: Եթե թվարկենք համամարդկային հանճարների հարյուրների հասնող փաղանգին, ապա հատուկենտ մարդկանց կգտնենք, ովքեր միգուցե «տեղավորվեն» վերոնշյալ ձևակերպումներում: ՈՒ սա դարձնել «մատի փաթաթա՞ն»… Էդ որ հանճարեղ գրողն ու երգահանը, նկարիչն ու քանդակագործը, դերասանն ու իմաստասերը, զորավարն ու ազգընտիր ղեկավարն է «շիզոֆրենիկ», թեկուզ հենց հայոց մեջ: Բա էդ «համամարդկային արժեքներ»-ը միջակություններն ե՞ն ստեղծել…
    3. Եթե դուք ի նկատի ունեք, որ թուրքն այլևս եվրոպացի է ու յաթաղանը գցել է ձեռքից, ապա ձեզ ասելու բան չունենք տակավին…
    4. Մենք չենք կարծում, որ մեր ուղին միակ ճշմարիտն է, սակայն, մենք ելք ենք փնտրում ու առաջարկում ենք մեր ուղին, որը մեզ տեսանելի է մոտ ապագայում: Եթե այլ՝ մեզ համար ընդունելի ուղի կնկատենք, ապա պատրաստ ենք լծվել այդ առավել նախընտրելի նպատակի իրականացմանը:
    Ինչն ավելի օգտակար է ազգին, մենք կողմ կլինենք դրան: Հավատացե’ք, սրանք լոկ խոսքեր չեն:
    Հայկ Թորգոմյան
    Հ.Գ.- Անչափ ուրախ ենք, որ մեր թեման նման ծավալում ստացավ: Անկախ կարծիքների տարբերությունից, ողջունում ենք բոլորին:
    Վերջին խմբագրող՝ Հայարիացի: 26.06.2007, 19:31:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  14. #14
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Թեման իրոք մտորելու տեղիք է տալիս, սակայն Հայկ Թորգոմյանի ասածները առայժմ միայն կմնա իդեալական ծրագիր թղթի վրա, որովհետեւ արտաքին շատ հզոր ուժերի այն ձեռնտու չի, բացի այդ այն որպես իրագործվող ծրագիր պետք է հասունացնել, իսկ ինչ պայմաններում, ներկայիս ծախված իշխանությունների համաձայնութթյամբ՞, այսինքն պետք է հասունացնել հասարակությանը, եւ լուրջ աշխատանքներ տանել նշված առանցքի պետություների հետ, կամ այդ պետություններում գործող շահագրգիռ կազմակերպությունների հետ, շատ ուրախալի է, որ կան անձինք ովքեր առաջարկում են ռեալ ծրագրեր Հայաստանի հզորացման:

  15. #15
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

    Bergmanin

    1. Եթե տեղյակ չեք, որ Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա եռյակի, փորձում է համաեվրոպական բանակ ստեղծել, ապա դա մեր մեղքը չէ… Այս ծրագրին ընդդիմանում են հենց ՆԱՏՕ-ական ամերիկահպատակ եվրոպական երկրները, ու համար ԱՄՆ «պապա» է աշխատում: Մեր նշած եռյակի համար ԱՄՆ «պապա» չի կարող լինել: Շուտով կերևան համաեվրոպական բանակի ծիլերը… Հունաստանը Ռուսաստանի ու Հայաստանի հետ կիսառազմական պայմանագրեր ունի և այն մի գեղեցիկ օր կվերածվի ռազմաքաղաքական դաշինքի, պարզ է հատկապես ում դեմ: ՆԱՏՕ-ն հավերժ չէ, ինչպես ամեն բան և Իրան, Հնդկաստան, Չինաստան ու Ճապոնիա կապը մեր նշած երկրների հետ ո’չ ուտոպիա է, ո’չ էլ հեքիաթ: Մի 10-15 տարի հետո ԱՄՆ-ն էլ Սովետմիության նման փլուզվելու է (ո՞վ կհավատար…) ու մի կասկածեք, որ շատ բան է փոխվելու աշխարհում:
    2. Համաքրիստոնեության լավ ու վատի մասին չէ խոսքը: Այդ ինչու՞ մյուսների համար չնեղվեցիք…
    Մենք խոսում են քաղաքական ու կրոնական գլոբալիզացիաների մասին, մի կրոնական գլոբալիզացիա էլ հինկտակարանյան հրեաների ստեղծած այս քրիստոնեությունն է, իրենց ազգի սին ընտրյալության քարոզչությամբ ու մյուսների հպատակությամբ: Մենք առաջարկում ենք պաշտել մեր ծագումը և մեզ արարող ԱՐԱՐՉԻՆ: Իսկ դա տալիս է միայն արիականությունը: Եվ համաարիականությունը մենք կարևորում ենք այս իմաստով:
    3. Ես չգիտեմ ձեր կասկածները որտեղից են գալիս, բայց իմ տվյալները աշխարհի 110 երկրների շուրջ 14-15 մլն հայերի մասին՝ գրել եմ ՀՀ ԶԼՄ-ներում բացեիբաց արծարծված նյութերից: Ընդ որում, մանրամասն գրած էր, թե որ երկրում ինչքան հայ է ապրում: Էլ չենք խոսում միլիոնավոր թրքացած ու քրդացած հայերի մասին… Կային տարբերակներ նաև 9 և 11 մլն հայերի մասին:
    Հայկ
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիան և Հայաստանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.02.2010, 10:50
  2. Պրոպագանդել Հայաստանը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.10.2009, 23:46
  3. «Վաճառվում է» Հայաստանը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 121
    Վերջինը: 21.08.2009, 23:44
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 18.07.2008, 22:32
  5. Ճանաչե'նք մեր Հայաստանը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.03.2008, 16:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •