User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: 33 խրատ բոլորի համար

  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    33 խրատ բոլորի համար

    1.Ողջախոհ կինը, հնազանդելով հանդերձ ամուսնուն, հրամայում է նրան:
    2.Հանդուրժիր և ոչ թե մեղադրիր այն, ինչը չես կարող փոխել:
    3.Հաղթանակը միշտ այնտեղ է, ուր կա համերաշխություն:
    4.Ուզո՞ւմ ես իշխանություն ունենալ` տիրապետիր քեզ:
    5.Շուտ մերժողը քիչ է խաբում:
    6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:
    7.Չի պարտվում, այլ հաղթում է նա, ով զիջում է յուրայիններին:
    8.Պատրաստի արցունքները ոչ վշտի, այլ խորամանկության նշան են:
    9.Ոչ թե մարմինը, այլ հոգին է հավերժական դարձնում ամուսնությունը:
    10.Սովորելով առաքինի չեն դառնա, առաքինի ծնվում են:
    11.Աստված նկատում է մաքուր և ոչ թե պարարտ ձեռքերը:
    12.Բարիք գործել նշանակում է նմանվել աստծուն:
    13.Ազնիվ մարդն արագորեն հարուստ չի դառնա:
    14.Ազնիվ մարդու համար խնդրելու անհրաժեշտությունը նման է ստրկության:
    15.Ամենաանվտանգ բանը բացի աստուց ոչ ոքից չվախենալն է:
    16.Խիզախ տեսքն արդեն մասնակի հաղթանակ է բերում:
    17.Միշտ չէ, որ հարկ է պատասխանել տրված հարցին:
    18.Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:
    19.Խորհիր ամեն բանի մասին, ինչ լսել ես, բայց հավատա միայն նրան, ինչ ստուգել ես:
    20.Փորձանքի չես հանդիպի, եթե լռես:
    21.Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրի ուրիշինը:
    22.Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:
    23.Ընդհանուր սեփականելն արդեն պառակտման սկիզբ է:
    24.Բացակայողի դեմ հարց հարուցելը նույնն է, ինչ հարբածին դատել:
    25.Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում:
    26.Միշտ հիշիր ուրիշի արած բարերարությունը, բայց արագ մոռացիր քո արածը:
    27.Գթասրտությունը մարդու ամենամեծ պաշտպանն է:
    28.Զգուշացիր ընկերդ համարել, քանի դեռ չես ստուգել նրան:
    29.Համբերությունը բոլոր վշտերի սպեղանին է
    30.Լավ կլիներ, որ փաղաքուշ լիներ և՛ ստրուկի, և՛ տիրոջ խոսքը:
    31.Հրաշալի է, երբ ամեն ինչ տալիս ես և ոչինչ չես պահանջում:
    32.Հոգա ավելի շատ խղճիդ, քան համբավիդ մասին:
    33.Մարդ մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում:



    Պուբլիլիոս Սիրոս 1-ին դար

    Սրանք խրատներ են, որոնք գրվել են մեզանից «ընդամենը» 20 դար առաջ: Քիչ ժամանակ չի, և կարծում եմ փոխվել են ոչ միայն մարդկային վարքերն ու բարքերը, այլ նաև բարոյական նորմերն ու մեզ հասած խրատները: Ի՞նչ եք կարծում, այս 33 խրատներից որն է այսօր դարձել ոչ տեղին, իրեն սպառած:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. #2
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 33 խրատ բոլորի համար

    33-րդը, ինձնից ոչ բոլորն են նույն հեռավորության վրա

    օրինակ հայերը ինձ շաատ մոտիկ են, բայց Տաջիկները եքա հեռու
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 33 խրատ բոլորի համար

    Սրանք խրատներ են, որոնք գրվել են մեզանից «ընդամենը» 20 դար առաջ: Քիչ ժամանակ չի, և կարծում եմ փոխվել են ոչ միայն մարդկային վարքերն ու բարքերը, այլ նաև բարոյական նորմերն ու մեզ հասած խրատները: Ի՞նչ եք կարծում, այս 33 խրատներից որն է այսօր դարձել ոչ տեղին, իրեն սպառած:
    Ես ընդհանրապես համարում եմ, որ ճշմարտությունը երբեք չի կարող իրեն սպառել։ Այն, ինչ իսկապես ճիշտ է, ենթակա չէ ժամանակի փոփոխությանը։ Ժամանակի ընթացքում կարող են փոխվել ճշմարտության նկատմամբ մարդկանց կարծիքները, վերաբերմունքը, բայց ճշմարտությունն ինքը կայուն կատեգորիա է, հակառակ դեպքում այն ուղղակի ճշմարտություն չէր լինի։

    Այստեղ գրված խրատներից որոշներն այնքան էլ համոզիչ չեն հնչում գուցե անհաջող կամ ոչ այնքան հաջող թարգմանության ու ձևակերպման հետևանքով։ Դրանց այս պահին չեմ ուզում անդրադառնալ, կառանձնացնեմ միայն մեկը, որը բացարձակապես սխալ եմ համարում.
    6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:
    Բոլորովին համաձայն չեմ այս պնդմանը. այդ ինչու՞ և երբվանի՞ց է նոր կյանք սկսելն ամոթալի բան դարձել... Ընդհակառակը՝ եթե մարդն իր մեջ կամք, ուժ ու եռանդ է գտնում ծերունական հասակում նոր կյանք սկսելու համար, դա ոչ միայն ամոթալի չէ, այլև հրաշալի է ու գովելի։

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    33-րդը, ինձնից ոչ բոլորն են նույն հեռավորության վրա

    օրինակ հայերը ինձ շաատ մոտիկ են, բայց Տաջիկները եքա հեռու
    _DEATH_, ինձ թվում է՝ այնքան էլ ուշադիր չես կարդացել 33-րդ խրատը...
    33.Մարդ մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.06.2007, 19:28: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 33 խրատ բոլորի համար

    Հրաշալի խրատներ են: Կփորձեմ սկզբից անգիր անել: Հետո ստուգեմ,թե որ մեկին չեմ կարողանում հետևեմ:

    Մի քիչ անհասկանալի է
    Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:
    Ինձ սովորացրել են, որ սուտը ու խաբեությունը ցանկացած պարագայում վատ է :

    Էսօր մեր հասարակության համար ամենաօգտակար խորհուրդը ՝ դա
    2.Հանդուրժիր և ոչ թե մեղադրիր այն, ինչը չես կարող փոխել:
    եթե սա կիրառվի, մեր երկրում շատ բան կփոխվի

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:
    Բոլորովին համաձայն չեմ այս պնդմանը. այդ ինչու՞ և երբվանի՞ց է նոր կյանք սկսելն ամոթալի բան դարձել... Ընդհակառակը՝ եթե մարդն իր մեջ կամք, ուժ ու եռանդ է գտնում ծերունական հասակում նոր կյանք սկսելու համար, դա ոչ միայն ամոթալի չէ, այլև հրաշալի է ու գովելի։
    Այստեղ հեղինակը ինկատի ունի, ուր ինչքան մարդ ուշ է հասկանում, որ կյանքում սխալ ճանապարհով է գնացել, այնքան վատ է և ամոթալի տվյալ մարդու համար: Իսկ միայն ծերության ժամանակ ընկալել, որ ամբողջ կյանքտ սխալ ես ապրել - միթէ՞ դա ամոթալի չէ էտ մարդու համար:
    Ես լրիվ համաձայն եմ հեղինակի հետ՝ դա ամոթ է, և տվյալ մարդու համար նույնիսկ անպատվաբեր:

  5. #5
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 33 խրատ բոլորի համար

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ հեղինակը ինկատի ունի, ուր ինչքան մարդ ուշ է հասկանում, որ կյանքում սխալ ճանապարհով է գնացել, այնքան վատ է և ամոթալի տվյալ մարդու համար: Իսկ միայն ծերության ժամանակ ընկալել, որ ամբողջ կյանքտ սխալ ես ապրել - միթէ՞ դա ամոթալի չէ էտ մարդու համար:
    Ես լրիվ համաձայն եմ հեղինակի հետ՝ դա ամոթ է, և տվյալ մարդու համար նույնիսկ անպատվաբեր:
    ես էի ուզում ասել, այն էլ արդեն ասված է: միանգամայն դիպուկ և ճիշտ ես նկատել
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  6. #6
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 33 խրատ բոլորի համար

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Պուբլիլիոս Սիրոս 1-ին դար:
    Այս տողերից շատերը, ավելի վաղեմի հնություն ունեն, քան 1-ին դարը.

    Իհարկե լավ խրատներ են, բայց ըստ ինձ հեղինակային իրավունքների ոտնահարում է կատարել ոմն խրատասաց Սիրոսը.

    Հիմա գրեմ, որ կետերին կարող եմ առարկել. Միայն կգրեմ կետի համարը, առանց խրատի մեջբերման.

    2. Չկա մի բան, որ հնարավոր չլինի փոխել, թեկուզ հավաքական կազմակերպված ուժերով.

    6. Ուլուանայի ընկալածը եւ արտահայտածը լռիվ ճիշտ եմ համարում. Ամոթ կլիներ ամբողջ կյանքում ոչինչ չսկսելը եւ չանելը, քան թեկուզ ծեր տարիքում գիտակցելը եւ մի բան ձեռնարկելը, որը վատ չէ.

    8. Ոչ՛ թե խորամանկություն, այլ անբարոյականություն. Կներեք.

    10. Առաքինությունը չեն սովորում, այդպես դաստիրակվում են, կամ կյանքում գիտակցելով ճիշտ ընտրություն կատարում սեփական վարքի.

    20. Տվյալ խրատը, կարող է ստրկության հանգեցնել.

    Մնացած կետերի հետ համամիտ եմ. Չհասկացա 23. կետը.

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    22.Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:
    Վերոնշյալ մեջբերումը, ուղղակի ոսկու նշանակություն ունի.
    Ուրախ գրառում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իտալերեն բոլորի համար
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 18.12.2015, 23:36
  2. «Ֆիզիկան բոլորի համար է» բլոգ
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.05.2015, 23:12
  3. Gjuk-Site.Tk | Միկրոբլոգ բոլորի համար
    Հեղինակ՝ iiiDima, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 40
    Վերջինը: 17.06.2014, 11:32
  4. Ձեր կայքը՝ բոլորի համար (browsershots)
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2012, 16:26
  5. Աշխատանք բոլորի համար
    Հեղինակ՝ VardanMec, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.07.2010, 20:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •