В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Շնորհակալ եմ Հարգելիս. Ինձ համար յուրաքանչյուրի գնահատականը, շատ մեծ նշանակություն ունի.
Ճիշտ ես, չկա. Դա կարելի է ընդունել որպես կոպիտ իրավական բացթողում. Հավանաբար մտածում են, նման օրենք ընդունելու դեպքում, Հայաստանում այնպիսի մարդ կարող է չնդունել Ցեղասպանությունը, որից պատասխան պահանջել, կամ պատժամիջոցներ նրա հանդեպ կիրառել չեն կարողանա եւ զերծ են մնում իրենց ուժերից վեր օրենք մշակել, ինչը ես սխալ եմ համարում. Այդպիսի օրենք Հայաստանում պետք է լինի. Ցեղասպանություն ճանաչած երկրում հերքողին ձերբակալում են, իսկ Ցեղասպանություն պահանջող երկրում հերքողին շքանշան են տալիս. Այսպիսի իրողությունը իրոք աբսուրդ է, միանշանակ.Artgeo-ի խոսքերից
Այսինքն, եթե նման օրենք Հայաստանում ընդունեն, հերքողների հանդեպ պատժամիջոց տուգանք 50 հազար եվրոյին համարժեք դրամ կամ 5 տարի ազատազրկում, ապա հերքող երկրի դեսպանը, լրագրողների ներկայությամբ, իր դեսպանատանը հանգիստ նստած կհերքի, իսկ դեսպանատնից դուրս, կընդունի իրողությունը.Artgeo-ի խոսքերից
Անկեղծ ասաց զվարճալի պատմություն է ստացվում. Ես գիտեմ որ դեսպանատան շենքը տվյալ պետության տարացք է համարվում, ժամանակավոր վարձակալմամբ, բայց ամեն դեպքում ապրելով տվյալ պետությունում շատ դժվար կլինի ունենալ դիրքորոշում, որը հակասում է տվյալ երկրի օրենսդրությանը եւ տվյալ դեսպանին իր ասածները մեկ այլ վայրում կստիպեն կրկնել այն, ինչ խոսում էր իր երկրի տարացք համարվող տարացքում.
Արշակ եւ Շապուհ թագավորների հայտնի պատմությունն է ստացվում.![]()
Ուրախ գրառում:
Հոգլանդի համասեռամոլ լինելը միայն պատճառ չի նրան չընդունելու համար, նա չի ճանաչում նաեւ Հայոց ցեղասպանությունը՝ ինչու մենք հայերս օրենք չունենք, որով կդատեինք նման անձանց, այ ֆրանսիան ժխտողներին դատում է, բա մենք՞
Միջազգային դիվանագիտական պրակտիկայում ընդունված է, որ մինչև դիվանագիտական ներկայացուցչի՝ դեսպանի նշանակումը, հավատարմագրող երկիրը պետք է ստանա նստավայր պետության կառավարության համաձայնությունը՝ ագրեմանը, այդ պաշտոնին հավակնող թեկնածուի համար: Այդ նպատակով դեսպան նշանակող երկիրը հաղորդում է իր դիվանագիտական ներկայացուցչի մասին կենսագրական հակիրճ տվյալներ: Սովորաբար այդ տեղեկությունը փոխքնցվում է դիվանագիտական խողովակով: Դեսպանընկալ երկրի կառավարությունն ագրեմանի հարցումն ստանալուց հետո քննարկում է տվյալ թեկնածության ընդունման նպատակահարմարությունը և պատասխանում սովորաբար մեկ ամսվա ընթացքում գրավոր /վերբալ նոտայով/: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մերժել կամ ընդունել այս կամ այն դիվանագիտական ներկայացուցչին, նկատի ունենալով նրա անձնական հատկանիշները , սակայն ագրեմանի հարցում պետք է հաշվի առնվեն տվյալ թեկնածուի անցյալը, , հատկապես, եթե հայտնի է, որ նա ժամանակին թշնամական տրամադրվածություն է ունեցել այն երկրի նկատմամբ, որտեղ ենթադրվում է նրա հավատարմագրումը:
1961թ-ի Վիեննայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, նստավայր պետությունը պարտավոր չէ հավատարմագրող պետությանը հայտնել ագրեման տալու մերժման դրդապատճառները: Դիվանագիտական վարվեցողությունը պահանջում է նույնիսկ չհայտարարել ագրեմանի հարցման մասին, քանի որ բացասական պատասխանի դեպքում կարող է բարդություն առաջանալ 2 երկրների փոխհարաբերություններում:
Երեկ հայտարարվեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է գործերի նոր ժամանակավոր հավատարմատար նշանակել Ռուդոլֆ Փերինային: Ինչպես նշում է Ա. Բորունկովը՝ «Հավատարմագրող երկրի կառավարությունը կարող է երկար ժամանակ պաշտոնը թափուր թողնել, և դեսպանությունը ղեկավարում է գլխավոր գործերի ժամանակավոր հավատարմատարը, այս հանգամանքն էլ դիտվում է որպես 2 պետությունների միջև հարաբերությունների մակարդակի իջեցում»:
Սակայն այնքան միեւնույն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ