Սիրելի Հայրենակիցներ, ինչքան էլ Djavaxhq-ի ներկայացրած դիրքորոշումը Ձեզ համար անընդունելի լինի եւ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալը Ձեզ համար ավելի կարեւոր, քան (Պատկերացնում եմ Հոգլանդի ապրումները ԱՄՆ-ում, երբ լսում է թե իր մասին Հայաստանում ինչ են մտածում.) խեղճ Հոգլանդի օրիենտացիան, ապա Դուք պարտավոր եք հասկանալ մի շատ պարզ բան, որը կոչվում է Հարգանք. Եվ ոչ թե մենք պետք է հարգենք իրողության մերժումը, այլ իրողություն մերժողը, պետք է հարգի իրողությունը. ԱՄՆ-ն իր օրենքները կարող է կիրառել ԱՄՆ-ի տարացքում, իսկ Հայաստանում, բոլորը պարտավոր են ենթարկվել Հայկականին օրենսդրությանը.
Պատկերացրեք Հայաստանը դեսպան է ուղարկում Իսրայել, իսկ Հայաստանը Իսրայելի հոլոքոստը չի ճանաչել եւ Հայ դեսպանը Երուսաղեմում հարգելով ՀՀ մերժողական քաղաքականությունը, սկսում է խախտել տվյալ պետության օրենքները, վիրավորելով 6 միլիոն զոհերի հիշատակը.
Այսօր ընդունել Հոգլանդին իր մերժողականությամբ, դա նշանակում է տեղի տալ ՀՀ տարացքում վոտնահարել եւ վիրավորել անմեղ զոհերի հիշատակը. Պարոն Հոգլանդը, եթե նույն այդ Հոլանդիայում (Նիդերլանդներ) նշանակվի ԱՄՆ-ի դեսպան եւ հանկարծ նշի որ Հայոց Ցեղասպանությունը չի չանաչում, ապա դա կդիտվի որպես Նիդերլանդների Թագավորության օրինախախտում եւ նույնը նրա հետ կանեն Ֆրանսիայում, Շվեյցարիայում, տուգանելով նրան մոտ 50 հազար եվրո եւ կրկնման դեպքում զրկելով նրան որպես քաղաքացի մուտք գործել առհասարակ Եվրոպա, տվյալ պետությունների օրենքները չհարգելու համար.
Եվ Դուք ցանկանում եք, որ Հայաստանը նրան ընդունի, նախապես իմանալով նրա հանցագործ դիրքորոշման մասին. Եվ դրանից հետո ինչ կմտածեն Ցեղասպանություն ճանաչած երկրները, Ցեղասպանություն պահանջող երկրի մասին. Նրանք անգամ օրենք ունեն չճանաչման դեպքում մինչեւ կալանք, իսկ այդ նույն ցեղասպանված ազգի պետությունը գրկաբաց ըստ Ձեզ պետք է ընդունի հանցագործին.
Իհարկե ԱՄՆ-ն հանցագործ չէ, այլ Եվրոպայից խորամանկ եւ նրանք ուղղակի ուզում են համուզվել, ինչքան ամուր է Հայկական դիրքորոշումը Ցեղասպանության հարցում. Նրանց պետք է ամուր դաշնակից, ամուր երաշխիքներով, որ մենք մեր դիրքորոշումների մեջ կայուն կլինենք. Ինքներտ մտածեք, ԱՄՆ-ի համար դժվար չէ համասեռամոլին փոխել մեկ ուրիշով եւ իր դեսպանին նախապես սովորացնի, որ այնտեղ կճանաչես, իսկ արդյունքում ԱՄՆ պետությունը չի ճանաչի երբեք, բայց եթե Դուք նկատել եք, ԱՄՆ-ն դա չի անում, մտածեք ինչու? Նույն այդ ԱՄՆ-ն չի էլ խոչնդոտում որպեսզի իր 40 նահանգներում Ցեղասպանությունը ճանաչվի.
Պատճառները պարզ են, Հայաստանը հիմա անցնում է ԱՄՆ-ի կողմից արհեստածին ստեղծված փորձությունները. Հայաստանի Ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչվելու դեպքում, մեր երկիրը ստանում է շատ մեծ «կոզրներ» եւ նրանք պետկ է վստահ լինեն, որ այդ «կոզրները» վստահվում են ամուր երկրի, ոչ թե Կարսից փախչողների սերունդներին. Այս ամենը հասկացողը կհասկանա, իսկ չհասկացողն էլ, չի հասկանա. Ամենակարեւորը այս ամենը հասկացողները այսօր Հայաստանում իշխում են եւ այս քաղաքականությամբ մենք միայն շահելու ենք, որովհետեւ արեւմուտքում միայն խոսքերով են կոչեր անում զիճողականության, բայց միշտ հարգում ուժեղներին.
Էջանիշներ