"Պայքարել" բառի հաշվեհարդարային ու ագրեսիվ իմաստի չափազանց շատ կիրառումը արժեզրկում է այդ հրաշալի իդեան արմատապես: Հարգելի Djavaxhq, միթե Դուք "պայքարի" այլ, ավելի արժեքավոր ու նշանակալից սուբյեկտ չեք գտնում? Առավել եւս, եթե կարելի է պայքարել հանուն, այլ ոչ թե ընդդեմ: Սկսեք Ձեր պայքարը Ձեր բակից, թեկուզ հանուն Ձեր մուտքի մաքրության: Վստահեցնում եմ, դա շատ ավելի նշանակալի ներդրում կլինի մեր պետականության եւ քաղաքացիական հասարակության կայացման գործում, քան դոնկիխոտյան "պայքարը"` ուղղված հոմոսեքսուալիստների դեմ ընդհանրապես եւ Հոգլանդի դեմ մասնավորապես: