Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
Բացի նրանից որ նա ցեղասպանությունը չի ընդունում կա նաեւ բարոյականության հարց, պատկերացրեք ամնի նորանշանակ դեսպանն այցելում է որեւէ դպրոց իր «Տիկնոջ»հետ, որը «տղամարդ» է ինչ են ասելու ուսուցիչները երեխաներին լավ ասենք մի բան խաբեցին բա դա մեզ հարիր է՞
չգիտեմ կարելի է խելագարվել այս ամենից
ես չեմ ուզում որ իմ երեխան համասեռամոլ լինի, ապազգային լինի ես ուզում եմ ապրել արժանապատիվ երկրում, որը մենք ենք կերտելու
Քո երեխան համասեռամոլ չի լինի, եթե դու կարողանում ես քո երեխային բացատրել և հասկացնել, թե ինչու է այդպես ստացվում, որ կինը տղամարդ է: Հետո ի՞նչ կապ ունի, հո մենք չենք թելադրելու դեսպաններին, թե ինչպես ներկայանան կամ ինչպես ելույթ ունենան, դա նրանց կարծիքն է և նրանց խոսքի ազատությունը, որը չի արգելում ՀՀ օրենսդրությունը (թու-թու-թու): Հիմա ի՞նչ, ինչ-որ պատգամավորի կամ թիքնապահի սխալները անտեսենք ու քննարկենք, թե ինչու՞ դեսպանն իրեն կորեկտ չի պահում: Ի՞նչ անենք, որ արտասահմանցի դեսպանների «մեջքին մարդ չկա կանգնած», ուրեմն պիտի վարկաբեկե՞ք և ամբողջ ուժով խայտռա՞կ անեք: