Այնուամենայնիվ թեման ԱՄՆ-ի կողմից նշանակվող դեսպան Հոգլանդի մասին է. Իհարկե մեր դեսպաների մեջ էլ շատ ապազգայիններ կան, ինչի հետ չի կարելի վիճել, բայց կարծում եմ այդ մասին արժի խոսել համապատասխան թեմայում, որը չկա.

Ինչպես նաեւ արժի նշել, որ ինչքան էլ մեր դեսպանները վատը լինեն, գոնե օտարի երկրում, օտարին հարգել գիտեն, հակառակ դեպքում այդ օտարը տվյալ դեսպանին գլխնիվայր հավերժ հանգստի կուղարկեր դեպի մայր Հայրենիք, ինչը մենք «ողնաշար» չունեցանք անել ոմն «վհուկի» հանդեպ. Մինչեւ հիմա հիշելիս ատամներ սխմվում են.

Չեմ կարծում թե՛ Հոգլանդը այնքան լկտի կգտնվի, որքան անպարկեշտ գտնվեց անգլիական դաստիրակությունը, բայց դե՛ միայն «ջարդ» բառը օգտագործելն էլ Հայկական պետությանը չի կարող բավարարել. Օրինակ արդեն այսօր (Հպարտությամբ եմ ասում) Եվրոպայում Ցեղասպանություն չճանաչելու դեպքում, կարելի է բանտում հայտնվել, անգամ ամենաազդեցիկ գործիչները չեն խուսափում տուգանքից, Նիդերլանդներում քիչ մնաց մի քանի պառլամենտականների մանդատից զրկեն, իսկ ԱՄՆ-ն դեսպան է ուղարկում իրողության հանդեպ սխալ բառապաշարով.

Հավանաբար ԱՄՆ-ում իրոք տեղյակ չեն վերջին աշխարհագրական զարգացումներին. Սրտանց ցավում եմ ամերիկայի ժողովուրդի համար, որ այդպիսի «բանիմաց» ղեկավարություն ունի.