Ռ. Հոգլանդին դեսպան նշանակելու փաստը մեծ դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մեջ եւ մեզ համար անընդունելի այդ անձին դիվանագիտական առաքելության համար Հայաստան ուղարկելու լուրերը կրկին ակտիվանում են, որը համոզված եմ նորից հուզումների առիթ է հանդիսանալու…
Ստորեւ բերում եմ Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ՈՒԵԿ-ի հայտարարությունը, եւ ակնկալում անհատների ու կազմակերպությունների ակտիվ աջակցությունը «Ոգու Պահապաններ»-ին այս արատավոր երեւույթի դեմ պայքարում





Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն
Գրել է Ոգու Պահապաններ
24-05-2007
ԱՄՆ նախագահն ամեն կերպ փորձում է Հայաստանում դեսպան ,,տեղավորել,, Ռ. Հոգլանդին, որի ներկայությունը մենք համարում ենք վարկաբեկիչ ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից: Եվ հայությանը կոչ ենք անում լինել աչալուրջ, մինչև ԱՄՆ նախագահը կհասկանա, որ նորմալ ու բարոյական մարդ պիտի լինի իրենց դեսպանը: Սա նաև ԱՄՆ շահերից է բխում:

Ուստի, բոլորին վերհիշեցնում ենք մեր 12.09.06թ. հայտարարությունը:



Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն


Մենք մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետկանչման կապակցությամբ: Ջոն Էվանսը ԱՄՆ այն բացառիկ պաշտոնյաներից էր, որ կարողացավ ճշմարտությունն ասել 1886-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանության մասին: Ճշմարտությունն ասելով այդ ոճրագործ քաղաքականության մասին` Ջոն Էվանսը մեծ հեղինակություն ձեռք բերեց հայ քաղաքական կյանքում և ընդհանրապես հայ հասարակության շրջանում, ինչի պատճառով նա կարող էր առավելագույնս նպաստել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հետ կանչելով Էվանսին` պաշտոնական Վաշինգտոնը ցուցաբերեց բացասական վերաբերմունք ՀՀ-ի, ԱՄՆ հայ համայնքի և աշխարհասփյուռ հայության նկատմամբ` ստորադասելով հայոց ցեղասպանության փաստը (հետևաբար` ճշմարտությունն ու արդարությունը) ոճրագործ Թուրքիայի հետ ունեցած իր տնտեսական ու ռազմա-քաղաքական շահերին:



Ի հավելումն սրան. ԱՄՆ-ն այսօր փորձում է որպես դեսպան Հայաստան գործուղել համասեռամոլ Ռիչարդ Հոգլանդին, ով, ի տարբերություն Էվանսի, հայոց ցեղասպանության փաստը չի ընդունում` գործածելով «ոճրագործություն, վայրագություն» և այլ արտահայտություններ:

Մենք, որպես ավանդապաշտ հայ ազգը ներկայացնող երիտասարդություն, անընդունելի և զազրելի ենք համարում համասեռամոլ դեսպանին բարոյական տե-սանկյունից, ով նաև կանխակալ դիրքորոշում ունի հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ:

Ուստի, կոչ ենք անում ԱՄՆ իշխանություններին. ելնելով հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների բնականոն զարգացման ընդհանուր շահերից` չհաստատել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` օգտվել իր լիազորություններից և չընդունել Ռիչարդ Հոգլանդի հավատարմագիրը` ԱՄՆ իշխանություններից պահանջելով Հայաստան ուղարկել այլ դեսպանի:

Հակառակ դեպքում, որպես արժանապատիվ երիտասարդություն, որը խիստ վիրավորված է ԱՄՆ-ի կառավարության և Հոգլանդի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և Հայ Դատի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ դիրքորոշումից, օգտվելով Սահմանադրությամբ մեզ ընձեռված իրավունքներից` կկազմակերպենք բողոքի ցույցեր, դասադուլներ և հրապարակային բողոքի գործողություններ: Թույլ չենք տա հայոց ցեղասպանության փաստը չընդունող և անբարո վարքով Հոգլանդին իրականացնել դիվանագիտական աշխատանք Հայաստանում:



Հայ Արիական Միաբանության «Ոգու Պահապաններ»

ուսանողական և երիտասարդության կազմակերպության խորհուրդ

12.09.2006թ.