User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

  1. #1
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Ռ. Հոգլանդին դեսպան նշանակելու փաստը մեծ դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մեջ եւ մեզ համար անընդունելի այդ անձին դիվանագիտական առաքելության համար Հայաստան ուղարկելու լուրերը կրկին ակտիվանում են, որը համոզված եմ նորից հուզումների առիթ է հանդիսանալու…
    Ստորեւ բերում եմ Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ՈՒԵԿ-ի հայտարարությունը, եւ ակնկալում անհատների ու կազմակերպությունների ակտիվ աջակցությունը «Ոգու Պահապաններ»-ին այս արատավոր երեւույթի դեմ պայքարում





    Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն
    Գրել է Ոգու Պահապաններ
    24-05-2007
    ԱՄՆ նախագահն ամեն կերպ փորձում է Հայաստանում դեսպան ,,տեղավորել,, Ռ. Հոգլանդին, որի ներկայությունը մենք համարում ենք վարկաբեկիչ ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից: Եվ հայությանը կոչ ենք անում լինել աչալուրջ, մինչև ԱՄՆ նախագահը կհասկանա, որ նորմալ ու բարոյական մարդ պիտի լինի իրենց դեսպանը: Սա նաև ԱՄՆ շահերից է բխում:

    Ուստի, բոլորին վերհիշեցնում ենք մեր 12.09.06թ. հայտարարությունը:



    Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն


    Մենք մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետկանչման կապակցությամբ: Ջոն Էվանսը ԱՄՆ այն բացառիկ պաշտոնյաներից էր, որ կարողացավ ճշմարտությունն ասել 1886-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանության մասին: Ճշմարտությունն ասելով այդ ոճրագործ քաղաքականության մասին` Ջոն Էվանսը մեծ հեղինակություն ձեռք բերեց հայ քաղաքական կյանքում և ընդհանրապես հայ հասարակության շրջանում, ինչի պատճառով նա կարող էր առավելագույնս նպաստել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հետ կանչելով Էվանսին` պաշտոնական Վաշինգտոնը ցուցաբերեց բացասական վերաբերմունք ՀՀ-ի, ԱՄՆ հայ համայնքի և աշխարհասփյուռ հայության նկատմամբ` ստորադասելով հայոց ցեղասպանության փաստը (հետևաբար` ճշմարտությունն ու արդարությունը) ոճրագործ Թուրքիայի հետ ունեցած իր տնտեսական ու ռազմա-քաղաքական շահերին:



    Ի հավելումն սրան. ԱՄՆ-ն այսօր փորձում է որպես դեսպան Հայաստան գործուղել համասեռամոլ Ռիչարդ Հոգլանդին, ով, ի տարբերություն Էվանսի, հայոց ցեղասպանության փաստը չի ընդունում` գործածելով «ոճրագործություն, վայրագություն» և այլ արտահայտություններ:

    Մենք, որպես ավանդապաշտ հայ ազգը ներկայացնող երիտասարդություն, անընդունելի և զազրելի ենք համարում համասեռամոլ դեսպանին բարոյական տե-սանկյունից, ով նաև կանխակալ դիրքորոշում ունի հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ:

    Ուստի, կոչ ենք անում ԱՄՆ իշխանություններին. ելնելով հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների բնականոն զարգացման ընդհանուր շահերից` չհաստատել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:

    Դիմում ենք ՀՀ իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` օգտվել իր լիազորություններից և չընդունել Ռիչարդ Հոգլանդի հավատարմագիրը` ԱՄՆ իշխանություններից պահանջելով Հայաստան ուղարկել այլ դեսպանի:

    Հակառակ դեպքում, որպես արժանապատիվ երիտասարդություն, որը խիստ վիրավորված է ԱՄՆ-ի կառավարության և Հոգլանդի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և Հայ Դատի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ դիրքորոշումից, օգտվելով Սահմանադրությամբ մեզ ընձեռված իրավունքներից` կկազմակերպենք բողոքի ցույցեր, դասադուլներ և հրապարակային բողոքի գործողություններ: Թույլ չենք տա հայոց ցեղասպանության փաստը չընդունող և անբարո վարքով Հոգլանդին իրականացնել դիվանագիտական աշխատանք Հայաստանում:



    Հայ Արիական Միաբանության «Ոգու Պահապաններ»

    ուսանողական և երիտասարդության կազմակերպության խորհուրդ

    12.09.2006թ.

  2. #2
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Մի վհուկ կար Անգլիայի դեսպանուհի, նա նույնպես իրեն թույլ էր տվել ոչ կոռեկտ արտահայտություններ, բայց մեր իշխանավորները լավ էլ շուքով ճանապարհեցին դրան ու կարծեմ դրան մեդալ էլ տվեցին: Եթե մեր իշխանությունները մի քիչ թասիբ հասկացություն ունենան ու ամեն անցող դարձողին մեդալներ չտան կարծում եմ, որ բոլորն էլ ավելի զգուշավոր կլինեն դեսպաններ նշանակելիս:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Առաջին հերթին պետք է Հայաստանից նորմալ դեսպաններ ուղարկեն համապատասխան երկիր: Եթե X երկրում Հայաստանի դեսպանը իրեն պահում է «ոչ կոռեկտ», ապա այդ X պետությունից ուղարկում են հայաստան համապատասխան դեսպան: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Ա. Սմբատյանը, որը նախկինում ԵՊ կոնսերվատորիայի ռեկտորն էր, զբաղվում է միայն ու միայն մշակութային հարցերով: Երբեք չի եղել մի դեպք, որ Սմբատյանը գոնե միքիչ հետաքրքրվի «գազանային սպանության» մասին: Դեսպանը երբեք չի արձագանքում մամուլում, բացի եթե մշակույթի հետ կապ կա: Օրինակ իր շնորհիվ, Հայաստան է գալիս Վ. Կրանիևը, ով համերգ է տալիս Ս. Ա. Սմբատյանի՝ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանի տղայի հետ: Հայաստանից նշանակված դեսպանները հիմնականում լինում են «ծանոթ բարեկամ» լինելու շնորհիվ/պատճառով: Ուկրանիայում Հայաստանի դեսպանն է նախին ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանը: Նա կամավոր կամ ստիպված հրաժարական էր տվել ԱԺ նախագահի պաշտոնից և աղմուկ չառաջացնելու համար իշխանությունները իրեն նշանակեցին Ուկրանիայում Հայաստանի դեսպան (նրանից էլ ձայն-ձույն չկա, գոնե այդ մարդն էլ մշակութային ուղղություն ունենար):
    Ես շատ ուրախ եմ այն արտերկրացի դեսպաններից, որոնք իրենց կարծիքը հայտնում են առանց որևէ մեկից վախենալով: Նրանք ասում են այն ինչ տեսել են: Եթե ՀՀ-ում կոռուպցիա է տեսնում, ապա ասում է, եթե չի տեսնում՝ չի ասում: Ես չեմ սիրում, երբ այդպիսի կարևոր բաների վրա աչք են փակում և ասում. «Իմ դեսպանության ժամանակ, ես համոզվեցի, որ հայերը հին ազգ են, հայերը ունեն մշակույթ, հայերը քրիստոնյա են…» և անպայման զգույշ մնալով, որ հանկարծ չօգտագործեն «ցեղասպանություն» բառը: Եթե մեկը իր դեսպանության ժամանակի ընթացքում նկատել է միայն այն, որ «հայկական գինին շատ լավն է», ապա թող գնա ու… «գինի խմի»:
    Հայ դեսպաններից լավերը կան, երևի շատ են, բայց միշտ վախ ունեն, որ որևէ սխալ արտահայտությունից կհեռացվեն պաշտոնից, դրա համար էլ լուռ են մնում:

  4. #4
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Այնուամենայնիվ թեման ԱՄՆ-ի կողմից նշանակվող դեսպան Հոգլանդի մասին է. Իհարկե մեր դեսպաների մեջ էլ շատ ապազգայիններ կան, ինչի հետ չի կարելի վիճել, բայց կարծում եմ այդ մասին արժի խոսել համապատասխան թեմայում, որը չկա.

    Ինչպես նաեւ արժի նշել, որ ինչքան էլ մեր դեսպանները վատը լինեն, գոնե օտարի երկրում, օտարին հարգել գիտեն, հակառակ դեպքում այդ օտարը տվյալ դեսպանին գլխնիվայր հավերժ հանգստի կուղարկեր դեպի մայր Հայրենիք, ինչը մենք «ողնաշար» չունեցանք անել ոմն «վհուկի» հանդեպ. Մինչեւ հիմա հիշելիս ատամներ սխմվում են.

    Չեմ կարծում թե՛ Հոգլանդը այնքան լկտի կգտնվի, որքան անպարկեշտ գտնվեց անգլիական դաստիրակությունը, բայց դե՛ միայն «ջարդ» բառը օգտագործելն էլ Հայկական պետությանը չի կարող բավարարել. Օրինակ արդեն այսօր (Հպարտությամբ եմ ասում) Եվրոպայում Ցեղասպանություն չճանաչելու դեպքում, կարելի է բանտում հայտնվել, անգամ ամենաազդեցիկ գործիչները չեն խուսափում տուգանքից, Նիդերլանդներում քիչ մնաց մի քանի պառլամենտականների մանդատից զրկեն, իսկ ԱՄՆ-ն դեսպան է ուղարկում իրողության հանդեպ սխալ բառապաշարով.

    Հավանաբար ԱՄՆ-ում իրոք տեղյակ չեն վերջին աշխարհագրական զարգացումներին. Սրտանց ցավում եմ ամերիկայի ժողովուրդի համար, որ այդպիսի «բանիմաց» ղեկավարություն ունի.
    Ուրախ գրառում:

  5. #5
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Բացի նրանից որ նա ցեղասպանությունը չի ընդունում կա նաեւ բարոյականության հարց, պատկերացրեք ամնի նորանշանակ դեսպանն այցելում է որեւէ դպրոց իր «Տիկնոջ»հետ, որը «տղամարդ» է ինչ են ասելու ուսուցիչները երեխաներին լավ ասենք մի բան խաբեցին բա դա մեզ հարիր է՞
    չգիտեմ կարելի է խելագարվել այս ամենից
    ես չեմ ուզում որ իմ երեխան համասեռամոլ լինի, ապազգային լինի ես ուզում եմ ապրել արժանապատիվ երկրում, որը մենք ենք կերտելու

  6. #6
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի նրանից որ նա ցեղասպանությունը չի ընդունում կա նաեւ բարոյականության հարց, պատկերացրեք ամնի նորանշանակ դեսպանն այցելում է որեւէ դպրոց իր «Տիկնոջ»հետ, որը «տղամարդ» է ինչ են ասելու ուսուցիչները երեխաներին լավ ասենք մի բան խաբեցին բա դա մեզ հարիր է՞
    չգիտեմ կարելի է խելագարվել այս ամենից
    ես չեմ ուզում որ իմ երեխան համասեռամոլ լինի, ապազգային լինի ես ուզում եմ ապրել արժանապատիվ երկրում, որը մենք ենք կերտելու
    Քո երեխան համասեռամոլ չի լինի, եթե դու կարողանում ես քո երեխային բացատրել և հասկացնել, թե ինչու է այդպես ստացվում, որ կինը տղամարդ է: Հետո ի՞նչ կապ ունի, հո մենք չենք թելադրելու դեսպաններին, թե ինչպես ներկայանան կամ ինչպես ելույթ ունենան, դա նրանց կարծիքն է և նրանց խոսքի ազատությունը, որը չի արգելում ՀՀ օրենսդրությունը (թու-թու-թու): Հիմա ի՞նչ, ինչ-որ պատգամավորի կամ թիքնապահի սխալները անտեսենք ու քննարկենք, թե ինչու՞ դեսպանն իրեն կորեկտ չի պահում: Ի՞նչ անենք, որ արտասահմանցի դեսպանների «մեջքին մարդ չկա կանգնած», ուրեմն պիտի վարկաբեկե՞ք և ամբողջ ուժով խայտռա՞կ անեք:

  7. #7
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո երեխան համասեռամոլ չի լինի, եթե դու կարողանում ես քո երեխային բացատրել և հասկացնել, թե ինչու է այդպես ստացվում, որ կինը տղամարդ է: Հետո ի՞նչ կապ ունի, հո մենք չենք թելադրելու դեսպաններին, թե ինչպես ներկայանան կամ ինչպես ելույթ ունենան, դա նրանց կարծիքն է և նրանց խոսքի ազատությունը, որը չի արգելում ՀՀ օրենսդրությունը (թու-թու-թու): Հիմա ի՞նչ, ինչ-որ պատգամավորի կամ թիքնապահի սխալները անտեսենք ու քննարկենք, թե ինչու՞ դեսպանն իրեն կորեկտ չի պահում: Ի՞նչ անենք, որ արտասահմանցի դեսպանների «մեջքին մարդ չկա կանգնած», ուրեմն պիտի վարկաբեկե՞ք և ամբողջ ուժով խայտռա՞կ անեք:
    Հարցը մենակ իմ երեխային չի վերաբերվում իմ երեխան միայն իմն է, իսկ հայ երեխաները մեր ազգի ապագան, ես մտահոգված եմ մեր ազգի ապագայով, իսկ ուրիշը թող ապրի այնպես ինչպես ուզում է միայն իր երկրում, իսկ քո ասած սխալվողներին էլ ենք քննադատում ու ուժերիս ներածի չափով պայքարում նրանց դեմ, այլ հարց է որ հենց մեր պասիվությամբ մենք թողնում ենք որ նրանք չափն անցնեն, Հայաստանը ոչ մեկի սեփականությունը չի, բռնի ուժով իրենց կամքը թելադրողները երկար չեն դիմագրավի եթե մենք համընդհանուր պայքարենք նրանց դեմ, մենք իրավունք չունենք անտարբեր լինել, ոչ մի հարցում ու չնայենք թե ում մեջքին ով է կանգնած:

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    ԱՄՆ-ի դեսպանի հետ կապված պատությունը այնքան զավեշտալի է, որ ակամայից չգիտես ծիծաղե՞ս, թե՞ լաս...

  9. #9
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Զավեշտը նրանում է, ասենք ոնց ենք դիմելու, տիկին եվ տիկին դեսպան, թե ասենք տեր եւ տեր դեսպան՝ պատկերացրեք ներկայացնում են: Տաճիկները՝ Հոգլանդի ազատումից հետո, նա այնտեղ էր դեսպան, ուրախության յոթերրորդ երկնքում էին, այնտեղ նրան չկարողանալով պահել ԱՄՆ-ը փորձում է նրան պարտադրել մեզ, Ինչու դեսպան չի ուղարկու Հոլանդիա, լավ էլ կընդունեն նրան այնտեղ:
    Կոչ եմ անում բոլոր ամերիկահայ հայրենակիցներիս, հատկապես երիտասարդությանը ակտիվ պայքար ծավալեն Ռ. Հոգլանդին Հայաստան չթողնելու համար, փորձենք չարիքը, գոնե մեկ անգամ հենց ծնվելու պահին վերացնենք, եթե Հոգլանդը ժամանեց Երեւան մենք նրա անձի անվտանգության համար պատասխանատու չենք, բացի այդ մեծ հուզումներ ու բողոքի ալիք կբարձրանա,
    Եթե լինեն մարդիկ ովքեր կկազմակերպեն նրա նշանակման դեմ պայքարը կարող ենք կապ պահպանել եւ մենք համաձայնեցված այստեղից սատարենք նրանց:

    Հ,Գ. Ակնկալում եմ բարձր ակտիվություն

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռ. Հոգլանդին դեսպան նշանակելու փաստը մեծ դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մեջ
    Հայ հասարակությա՞ն։ Կներես էլի, դաշնակներն ու արիացիները հայ հասարակության ընդամենը մի մասն են ու ոչ ավելին։ Եթե նրանք դժգոհ են, ամենևին չի հետևում, որ հայ հասարակությունն է դժգոհ։
    եւ մեզ համար անընդունելի այդ անձին դիվանագիտական առաքելության համար Հայաստան ուղարկելու լուրերը կրկին ակտիվանում են
    Չեն ակտիվանում է, զորով ուզում եք ակտիվացնել, էն էլ չի ստացվում։
    Անձամբ ավելի խայտառակ եմ համարում դեսպան չունենալը։ Սովորական պրակտիկա է միջազգային դիվանագիտության մեջ դեսպաններին հետ կանչելու, երբ երկրի հետ ինչ-որ խնդիրներ կան։ Դրա նման մի բան էլ այսօր ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում է ստացվում։ Էս էլ Հայաստանի միջազգային դիվանագիտությունը...

  11. #11
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Հոգլանդի հետ կապված պատմությունը հայկական մարգինալ մտածողության ու էսթաբլիշմենթի ամենամեծ աբսուրդներից է: Այս խնդիրը ունի երկու կարևոր բաղադրիչ, առանց որոնց Հոգլանդի պատմությունը մնում է նույնքան անհասկանալի ու խորհրդավոր, որքան թամպլիերների պատմությունն է: Այդ բաղադրիչներն են.
    1. Պարզվում է, որ Հայ դատի խնդիրը Հոգլանդի ուսերին է ու նա պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, այն պարագայում, երբ նա իրավունք չունի ճանաչել այն, քանի որ դա նրա իրավասություններից դուրս է. հայոց ցեղասպանությունը կարող են ճանաչել ԱՄՆ Սենատը, Համայնքների պալատը կամ գոնե նախագահը, իսկ դեսպանը այդպիսի գործառույթ չունի և չպետք է ունենա: Այսինքն` չճանաչելով հայոց ցեղասպանությունը` Հոգլանդը պարզապես դուրս չի գալիս իր լիազորությունների շրջանակներից և չի մտնում իրավասությունների այն ոլորտ, որոնք պատկանում են պառլամենտին կամ նախագահին:
    2. Յուրաքանչյուր պետություն, երկիր, համաձայնելով դիվանագիտական հարաբերություններ ունենալ մեկ այլ երկրի հետ, պարտավորվում է հարգել այդ երկրի որոշումները, այդ թվում` այն հարցում, թե որ իրադարձությունը ինչպես է մեկնաբանում այդ երկիրը և թե ով է ներկայացնելու տվյալ երկիրը մեկ այլ երկրում: Այս պահին ակնհայտ է երկու բան. ա. ԱՄՆ-ն որպես պետություն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, բ. ԱՄՆ-ն, որպես պետություն, որոշել է, որ իր երկիրը Հայաստանում ներկայացնելու է Հոգլանդը: Սրանք օբյեկտիվ փաստեր են: Մնացածը հայ հանրության գիտակցության մետամորֆոզներն են, իսկ մետամորֆոզներից ամենահանճարեղն այն է, որ Հայաստանը չի ցանկանում ընդունել այդ դեսպանին` պահանջելով նրան ճանաչել իր պետական քաղաքականության կողմից չընդունված փաստեր, մեկ էլ էքստերն կարգով փոխել իր սեռական կողմնորոշումը այն համապատասխանեցնելով միակ ճշմարիտ հայկական սեռական կողմնորոշմանը: Մինչդեռ իրականում մեկ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող նորմալ, բանականության գոնե որոշ պարամետրերի համապատասխանող երկիրը, այս դեպքում Հայաստանը չունի այլ հնարավորություն, քան` կա'մ ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությունը որպես փաստ ու ընդունել նրա դեսպանին, որի սեռական կողմնորոշումը որևէ քաղաքագիտական կանոնով չի կարող լինել քննարկման առարկա, կա'մ հրաժարվել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններից` ազատվելով և' գլխից, և' գլխացավից: Ընտրությունը Հայաստանինն է, ընտրությունը անում է Հայաստանը, որը պետք է որոշի` իր համար առավել կարևոր է Հոգլանդի սեռական կողմնորոշումը, թե ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Վերջ: Մնացածը զգացմունքներ են ու անվերջ միֆեր, ինչպես կասեր Չարենցը, "գուցե միֆ է երկիր Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն": Այսպիսին է Հոգլանդին չընդունող երկիր Նաիրին... Եվ սա մեր ողբերգությունն է, հայկական ողբերգությունն է, հայ մտածողության ողբերգությունն է և բոլորովին ոչ-ամերիկյան: Ամերիկան իր ողբերգությունները լավ գիտի, մնում է, որ Հայաստանն էլ իմանա իր ողբերգությունները: Մնացածը լռություն է ու ինքն իր մեջ իր ողբերգությունների պատճառները փնտրելու անայլընտրանք ճանապարհ...
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 28.06.2007, 11:18:

  12. #12
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    "Պայքարել" բառի հաշվեհարդարային ու ագրեսիվ իմաստի չափազանց շատ կիրառումը արժեզրկում է այդ հրաշալի իդեան արմատապես: Հարգելի Djavaxhq, միթե Դուք "պայքարի" այլ, ավելի արժեքավոր ու նշանակալից սուբյեկտ չեք գտնում? Առավել եւս, եթե կարելի է պայքարել հանուն, այլ ոչ թե ընդդեմ: Սկսեք Ձեր պայքարը Ձեր բակից, թեկուզ հանուն Ձեր մուտքի մաքրության: Վստահեցնում եմ, դա շատ ավելի նշանակալի ներդրում կլինի մեր պետականության եւ քաղաքացիական հասարակության կայացման գործում, քան դոնկիխոտյան "պայքարը"` ուղղված հոմոսեքսուալիստների դեմ ընդհանրապես եւ Հոգլանդի դեմ մասնավորապես:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե Հոգլանդը ժամանեց Երեւան մենք նրա անձի անվտանգության համար պատասխանատու չենք
    Ու՞մ անձի համար պատասխանատու չես: Երևի գիտես, թե ԱՄՆ դեսպանի անձի պաշտպանությունը խնդիրները ՀՅԴ կուսակցության ուսերի՞ն է դրված :

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ,Գ. Ակնկալում եմ բարձր ակտիվություն
    Հ.Գ. Տուրգենևը մի լավ պատմվածք ունի, նման դեպքերի մանրամասն վերլուծությամբ:

  14. #14
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Սիրելի Հայրենակիցներ, ինչքան էլ Djavaxhq-ի ներկայացրած դիրքորոշումը Ձեզ համար անընդունելի լինի եւ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալը Ձեզ համար ավելի կարեւոր, քան (Պատկերացնում եմ Հոգլանդի ապրումները ԱՄՆ-ում, երբ լսում է թե իր մասին Հայաստանում ինչ են մտածում.) խեղճ Հոգլանդի օրիենտացիան, ապա Դուք պարտավոր եք հասկանալ մի շատ պարզ բան, որը կոչվում է Հարգանք. Եվ ոչ թե մենք պետք է հարգենք իրողության մերժումը, այլ իրողություն մերժողը, պետք է հարգի իրողությունը. ԱՄՆ-ն իր օրենքները կարող է կիրառել ԱՄՆ-ի տարացքում, իսկ Հայաստանում, բոլորը պարտավոր են ենթարկվել Հայկականին օրենսդրությանը.

    Պատկերացրեք Հայաստանը դեսպան է ուղարկում Իսրայել, իսկ Հայաստանը Իսրայելի հոլոքոստը չի ճանաչել եւ Հայ դեսպանը Երուսաղեմում հարգելով ՀՀ մերժողական քաղաքականությունը, սկսում է խախտել տվյալ պետության օրենքները, վիրավորելով 6 միլիոն զոհերի հիշատակը.

    Այսօր ընդունել Հոգլանդին իր մերժողականությամբ, դա նշանակում է տեղի տալ ՀՀ տարացքում վոտնահարել եւ վիրավորել անմեղ զոհերի հիշատակը. Պարոն Հոգլանդը, եթե նույն այդ Հոլանդիայում (Նիդերլանդներ) նշանակվի ԱՄՆ-ի դեսպան եւ հանկարծ նշի որ Հայոց Ցեղասպանությունը չի չանաչում, ապա դա կդիտվի որպես Նիդերլանդների Թագավորության օրինախախտում եւ նույնը նրա հետ կանեն Ֆրանսիայում, Շվեյցարիայում, տուգանելով նրան մոտ 50 հազար եվրո եւ կրկնման դեպքում զրկելով նրան որպես քաղաքացի մուտք գործել առհասարակ Եվրոպա, տվյալ պետությունների օրենքները չհարգելու համար.

    Եվ Դուք ցանկանում եք, որ Հայաստանը նրան ընդունի, նախապես իմանալով նրա հանցագործ դիրքորոշման մասին. Եվ դրանից հետո ինչ կմտածեն Ցեղասպանություն ճանաչած երկրները, Ցեղասպանություն պահանջող երկրի մասին. Նրանք անգամ օրենք ունեն չճանաչման դեպքում մինչեւ կալանք, իսկ այդ նույն ցեղասպանված ազգի պետությունը գրկաբաց ըստ Ձեզ պետք է ընդունի հանցագործին.

    Իհարկե ԱՄՆ-ն հանցագործ չէ, այլ Եվրոպայից խորամանկ եւ նրանք ուղղակի ուզում են համուզվել, ինչքան ամուր է Հայկական դիրքորոշումը Ցեղասպանության հարցում. Նրանց պետք է ամուր դաշնակից, ամուր երաշխիքներով, որ մենք մեր դիրքորոշումների մեջ կայուն կլինենք. Ինքներտ մտածեք, ԱՄՆ-ի համար դժվար չէ համասեռամոլին փոխել մեկ ուրիշով եւ իր դեսպանին նախապես սովորացնի, որ այնտեղ կճանաչես, իսկ արդյունքում ԱՄՆ պետությունը չի ճանաչի երբեք, բայց եթե Դուք նկատել եք, ԱՄՆ-ն դա չի անում, մտածեք ինչու? Նույն այդ ԱՄՆ-ն չի էլ խոչնդոտում որպեսզի իր 40 նահանգներում Ցեղասպանությունը ճանաչվի.

    Պատճառները պարզ են, Հայաստանը հիմա անցնում է ԱՄՆ-ի կողմից արհեստածին ստեղծված փորձությունները. Հայաստանի Ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչվելու դեպքում, մեր երկիրը ստանում է շատ մեծ «կոզրներ» եւ նրանք պետկ է վստահ լինեն, որ այդ «կոզրները» վստահվում են ամուր երկրի, ոչ թե Կարսից փախչողների սերունդներին. Այս ամենը հասկացողը կհասկանա, իսկ չհասկացողն էլ, չի հասկանա. Ամենակարեւորը այս ամենը հասկացողները այսօր Հայաստանում իշխում են եւ այս քաղաքականությամբ մենք միայն շահելու ենք, որովհետեւ արեւմուտքում միայն խոսքերով են կոչեր անում զիճողականության, բայց միշտ հարգում ուժեղներին.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 28.06.2007, 18:38:
    Ուրախ գրառում:

  15. #15
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառները պարզ են, Հայաստանը հիմա անցնում է ԱՄՆ-ի կողմից արհեստածին ստեղծված փորձությունները. Հայաստանի Ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչվելու դեպքում, մեր երկիրը ստանում է շատ մեծ «կոզրներ» եւ նրանք պետկ է վստահ լինեն, որ այդ «կոզրները» վստահվում են ամուր երկրի, ոչ թե Կարսից փախչողների սերունդներին. Այս ամենը հասկացողը կհասկանա, իսկ չհասկացողն էլ, չի հասկանա. Ամենակարեւորը այս ամենը հասկացողները այսօր Հայաստանում իշխում են եւ այս քաղաքականությամբ մենք միայն շահելու ենք, որովհետեւ արեւմուտքում միայն խոսքերով են կոչեր անում զիճողականության, բայց միշտ հարգում ուժեղներին.
    Իդեան լավն էր, դուրս եկավ: Երանի թե էդպես լիներ: Համենայն դեպս համոզիչ փաստարկ կարող է հանդիսանալ Ձեր տեսակետը կրողների կողմից հակառակ կողմին հրամցնելու համար:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պիտի հայերեն թարգմանվի շաբլոն
    Հեղինակ՝ Remix-Hayko, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.02.2013, 20:28
  2. Պիտի հայերեն թարգմանվի շաբլոն
    Հեղինակ՝ Remix-Hayko, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2013, 16:53
  3. Ինչպիսի՞ն պիտի լինի տղան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 126
    Վերջինը: 22.04.2009, 17:45
  4. Ով սիրում է իր կյանքը պիտի կորցնի այն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.12.2007, 21:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •