Մոդերատորական: Մի նեղացեք, բայց թեման ամբողջովին դարձրել եք հումոր անելու վայր: Մինչդեռ թեմայի պահանջն է գրել «ամենա»-ով ակումբցիներից մեկին բնորոշ մի հատկանիշ, որը մյուս ակումբցիների կողմից ճանաչվելով, արժանի կլինի գրառման և վերջապես ակումբցին մտնելով՝ կկարդա այն, և կգրի իր մտածած ակումբցու անունը: Եվ խնդրում եմ զերծ մնացեք «իկ»-երով գրառումներից: Օգտագործեք բացառապես հայերեն բառեր, առանց որևէ մանկապարտեզային վերջավորությունների. օրինակ՝ «մոզգիկ, պուպուշիկ, նրբուշիկ, ջուլջուլիկ, մռութիկ, գժուլիկ» և այլն...
Մի մոռացեք, որ բացի ընկերական մթնոլորտից, թեման նայում են նաև նրանք, ովքեր այդքան չեն շփվել ակումբցիների հետ և չի բացառվում, որ չեն հասկանա ձեր հումորը և «իկ»-երը: Գրեք մի քիչ լուրջ: Եվ մեկել հատկանիշներ բնորոշելուց, աշխատեք գրել այնպիսի բաներ, որոնք ակումբցիներին ծանոթ թվան: Օրինակի համար գոմիկը ես չեմ կարծում, որ ի ցույց կդնի իր գոմիկությունը ակումբում, որպեսզի այս թեմայում իրեն բնորոշեն: Կամ եռանկյունին և այլն... Վերացական բաներ մի գրեք:
Էջանիշներ