Հոգևոր զարգացվածություն
Բարոյական խրատներ
Հաճելի ժամանց
Նոր ծանոթություններ
Ես ու Կարինան էլ ենք ուզում գալ
Ժողովուրդ ինձ հրավիրել են մնջախաղի, ես էլ հլը ինձ թանգացնում եմ:
Ով ա գնացել, տեսել?? Հետաքրքիր ա? Չեմ քնի կեսից??
Վերջը գնացի ետ մնջախաղին, ետ կարգի տխուր բան իմ կյանքում դեռ չէր եղել:
Լոմկից ծիծաղում էինք:
Ոչ մեկին խորհուրդ չեմ տա, կամ էլ գնալուց առաջ կարդացեք ինչի մասին ա, թեչե մենք տենց էլ չջոգինք ինչի մասին էր:
Վերջին խմբագրող՝ nnaarreek: 28.03.2008, 20:29:
Խոսքը "Դևը" ներկայացման մասի՞ն է` Լերմոնտովի համանուն ստեղծագործության հիման վրա ստեղծված: Նման կարծիքներ էս ներկայացման մասին էլի եմ լսել: Առհասարակ մեր մնջախաղի թատրոնի ներկայացումները դժվար է հասկանալ, ես "Շերանիկն" եմ նայել, բան չհասկացա, բայց մեծ գեղագիտական հաճույք ստացա
Իսկ ամսի 30-ին պատրաստվում եմ գնալ Կամերային` "Փնտրվում է տղամարդ" ներկայացմանը. միացող կա՞ (դեռ վստահ չեմ, որ կգնամ, բայց ցանկությունը մեծ է)
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 28.03.2008, 21:57:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
չէ, անցած տարվա մեջ. երևի ամռանը կամ ավելի շուտ.Հինգշաբթի ես գնացել մնջախաղի?
է~, տենց մի ասա մնջախաղը էնպիսի արվեստ է, որը հասկանալու համար պետք է ծանոթ լինել ներքին կանոններին, սիմվոլիկային... էստեղ որևէ դիրք ու շարժում անիմաստ չի լինում ու կարող է մի ամբողջ գաղափար պարփափկել իր մեջ... էնպես որ, քանի չենք տիրապետում մնջախաղը հասկանալու համար անհրաժեշտ գիտելիքներին, ավելի լավ կլինի պարզապես դիտենք ու հաճույք ստանանք, հետն էլ, հաստատ, մի-երկու բան կհասկանանք...Իսկ ետ "Շերանիկը", ոնց որ "Կամասւտռայի" մի քանի դիրք սովորած լինեին ու բեմում փորձարկում էին
... թեև գուցե սխալվում եմ... գուցե ամեն բան էդքան էլ բարդ չի... սա մի տեսակ նման է Փարաջանովի ֆիլմերին (որտեղ, իդեպ, հատկապես "Նռան գույնում", մնջախաղ-պլաստիկան շատ մեծ տեղ է գրավում), որոնք առաջին հայացքից ահավոր բարդ ու խուճուճ են թվում, իսկ երբ հասկանում ես, ուղղակի զարմանում ես, թե ոնց չէիր ընկալում
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում սպասեցնելու համար
ներկայացումն անպայման լինելու է: նենց եմ ամաչում... որ շուտ ասեցի... իզուր սպասեցրեցի
կներեք.... շուտով կգրեմ:
Եկեք գնանք թատրոն Ես կարող եմ գրել թե ո՞ր օրը ո՞ր թատրոնում ի՞նչ ներկայացում կա , ընտրենք դրանցից մեկը և գնանք :
Malxas (07.06.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ