User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Սիրարբուրք

  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սիրարբուրք

    Մատները սահում են դանդաղ ու դանդաղ,
    Հպումը ստեղներին մեղմ է ու քնքուշ,
    Ու ասես ոչ թե նվագում,
    Այլ մատները բառեր են շշնջում:
    Դաշնամուրն այդ բառերից գերվել
    Ու հիմ չէր էլ հիշում, ասես,
    Թե հպումը վերջին երբ էր եղել:
    Եվ հուզվում էր սիրտը նրա,
    Հուզմունքն այդ փոխանցում լարերին.
    Այսպես մեղեդին էր արարվում:
    Մեղեդին այդ օդում տարածվում,
    Ստիպում էր նրան էլ քարանալ,
    Օդն այդ մեղեդուն հլու
    Քարացել ու ... փոխված էր թվում:
    Թվում էր, թե նա ոչ թե օդ,
    Այլ մի կտավ է դարձել,
    Իսկ այդ կտավին քիչ- քիչ
    Մի հրաշք նկար է ծնվում:
    Նկարը մեղեդուց էր արարվում,
    Իսկ մատների հպում արդեն
    Նրբին գույներ են հորինում:
    Պատկերն այդ քիչ- քիչ խտանում
    Ու հստակ նկար է դառնում:
    Նկարն այդ պարզ է ու նրբին.
    Մի աստղազարդ երկինք
    Ու մի ամբողջ լուսին,
    Աստղային թիկնոցն ուսին
    Ժպտում է փոքրիկ լճակին,
    Որը խավարում ամեն ինչ թողած,
    Գեղեցիկ լուսնով է տարված:
    Լուսնի պատկերը գրկած`
    Ալիքներին տվել է դադար,
    Որ ոչ մի շարժում, ոչ մի շունչ
    Լուսնի պատկերը չխեղդի:
    Լճակին մի ճերմակ կարապ`
    Խենթացած նրբին պատկերով,
    Պարում էր, ճախրում, գեղգեղում,
    Որ նրան գերի իր խաղով:
    Կարապի երգն այնքան
    Հուզիչ ու մեղմ էր հնչում,
    Որ թվում էր, թե անգամ
    Ժայռի սիրտն էր հալվում:
    Լուսնի պատկերը լճակում`
    Դյութված կարապի երգով,
    Ուզում էր սահել դեպի նա,
    Բայց առաջ գնալ չէր լինում:

    Մատները ստեղներն են շոյում,
    Դաշնամուրի լարերն են հուզվում,
    Հուզմունքն այդ օդում տարածվում,
    Մի անուշ մեղեդի է ծնվում:
    Մեղեդին այդ օդում քարանում,
    Աստղազարդ լուսին է գծում,
    Լուսինն այդ շունչէ առնում,
    Իր սերը լճակում խեղդել է ուզում:
    Կարապն այդ սիրուց արբեցած
    Իր վերջին երգն է երգում:
    Մատները ստեղներին վերջին հպումն են տալիս,
    Կարապն իր սերը լճի մեջ գրկած`
    Ծագող արևին հրաժեշտ է տալիս:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. #2
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    45
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սիրարբուրք

    Լավն է Ճիշտն ասած չեմ կարող ասել, որ բանաստեղծական կառուցվածքի տեսանկյունից կատարյալ է, բայց զգացի այն մթնոլորտն, որը ցանկացել ես արտահայտել քո այս գրվածքի օգնությամբ ու ասեմ, որ շատ գեղեցիկ մի մթնոլորտ ու զգացողություն ես արտահայտել քո այս գրվածքում... գեղեցիկ մեկը սահեցնում է մատները դաշնամուրի ստեղների վրա ու ասես սրտի թրթիռները մեղեդի է դառնում ու մեզ հուզում փոխանցելով մեր սրտին իրեն սրտի թրթիռները կախարդիչ մեղեդիի օգնությամբ... գեղեցիկ ու կախարդիչ մի պահ...
    Հիշեցի Ս. Էքզյուպերիի խոսքը. <<Միայն երաժշտությանն է սերը զիջում, բայց և սերն էլ՝ մեղեդի է>>:
    Ապրես lili-4
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  3. #3
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրարբուրք

    Ճիշտն ասած չեմ կարող ասել, որ բանաստեղծական կառուցվածքի տեսանկյունից կատարյալ է,
    Լրիվ համամիտ եմ, նախ դա բոլորովին էլ իմ ոճը չէր, հետո էլ բոլորովին հնարավոր չէ ինձ տեղավորել բանաստեղծական չափ ու ձևի մեջ (դե կրակը երբ է ստանդարտների ենթարկնում ) :Չգիտեմ ինչի, այս պահին մտքերս նման տեսքրվ հայտնվեցին, ես գրեցի…
    Վերջին խմբագրող՝ lili-4: 23.06.2007, 18:16:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. #4
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրարբուրք

    Շատ հարազատ տողեր են lili ջան, պատկերավոր խոսքով համեմված: Իմ նկարը հիշեցի «Չիրականացած երազանք»-ը: Ես ինձ գտա քո բանաստեղծության մեջ…
    Մյուս կողմից լավ է, որ ինքդ էլ ճիշտ ավելացրել ես, որ քո ոճը չէ: Բայց ամեն դեպքում մարդը չպետք է վախենա ստեղծագործելու փորձից: Սիրում եմ համարձակ մարդկանց:Ապրես:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •