User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #24
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    ՆԵՐԿԱՐԱՐ ՆԻԿՈԼԻ ԽՆԱՑԴՐԱՄԱՐԿՂԸ


    Սևանի ափին որս անելիս ես մի հետաքրքիր ծերունու հանդիպեցի։ Թոռնիկները ավազի վրա խաղում էին, իսկ ինքը զրուցում էր ձկնորսների հետ։ «Մալյար Նիկոլը»,— այդպես են կանչում նրան ծովափնյա Սարուխան գյուղում,— ծանոթացավ ինձ հանդիսավոր, արժանապատվությամբ։ Աշխատում էր խոսել մաքուր գրական լեզվով և երբեմն գրաբար բառեր էր գործածում։ Խոսում էր գրականությունից՝ գիտակ մարդու տոնով։ Առանձնապես հավանել էր «Վարդանանքը»։
    — Դեմիրճյանին իրեն էլ եմ ասել,— հեղինակավոր տոնով հաղորդեց նա։ — Մարդը լավ գիրք է գրել։ «Մեսրոպ Մաշտոց»–ը դեռ չի՞ վերջացրել…
    — Որտեղի՞ց գիտես...
    Նեղացավ։
    — Իմ գործը գրողների հետ է,— արժանապատվությամբ պատասխանեց նա։—Ճիշտ է, կրթության կողմանե թերի ենք, բայց գրականությունը սիրում ենք։ Իցե թե պատահեք Վարպետին՝ հարցրեք, նա ինձ լավ գիտի…
    — Ավետիք Իսահակյա՞նը։ Ներողությո՛ւն, Դուք ներկարար չե՞ք...
    Շփոթվեց, ապա իրեն տիրապետելով նույն արժանապատվությամբ շարունակեց.
    — Ներկարարությունը նմանապես արվեստ է... Մենք հո ամեն մարդի տուն չե՞նք ներկի... Ես գրողների տներ եմ ներկում ու հետները գրականության մասին զրույց անում։ Հարկավոր է, որ ժողովուրդը ստուգի, թե ինչ գործի են գրողները։ Օրինակ, Վարպետի տունը ներկելիս ես նրան շատ ստիպեցի, որ ինձ ասի, թե երբ է վերջացնում «Ուստա Կարոն»։ Դե, մեծ մարդ է, իցե թե, հեռու իրենից, գնում է էս աշխարքից, հո մենք էլ Ավետիք Իսահակյան չե՞նք ունենալու։ Թող ավարտի՝ հետո գնա… Բա՞…
    Այդպես հետս զրուցելով տարավ իր փեսայի բնակարանը, աղջիկը սեղան բաց արավ, Սևանի իշխանը հրապարակ եկավ զանազան «վարիանտներով»՝ խաշած, տապակած։ Փորձեցի հրաժարվել գինուց, բայց Նիկոլ բիձեն ծանր ու հեղինակավոր խրատեց.
    — Ձուկն ուտես գինի՛ն խմես՝ վայ ձկան գլխին... Ձուկն ուտես ջուրը խմես՝ վայ քո գլխին...
    Սևանի բնակիչների իմաստությունն է դա, որ ծնվել է ձկնորս ժողովրդի դարավոր փորձից։ Դե ժողովրդի փորձի դեմ ինչ կարող ես անել՝ խմեցի՛նք։ Նիկոլ բիձեն փափկեց, քաղցրացավ, աչքերը ջրակալեցին։ Խոսում Էր իր արհեստի նրբություննեի մասին ու դարձյալ վերադառնում Վարպետին, «Ուստա Կարոյին», «Վարդանանքին»։
    — Երևում Է, որ արհեստիցդ գոհ ես,– դիտեցի ես։
    — Հա՛, իմ արհեստը՝ ոսկի արհեստ է,— համաձայնվեց Նիկոլ բիձեն։— Ասա՝ ինչո՞վ։ Նրանով, որ էդ արհեստի շնորհիվ ամեն տուն էլ մտնում ես, ամեն նշանավոր մարդու հետ էլ գործ ես բռնում։ Հենց օրինակ Վարպետը...
    — Եվ լավ էլ փող ես աշխատում, չէ՞,— Նիկոլ բիձու պոետիկ տրամադրությանը մի քիչ պրոզա խառնեցի ես։
    Հոնքերը խոժոռեց։
    — Հարցը փողը չի… Փողն ինչ, փողը որ կա՝ ձեռքի կեղտ է... Մարդ պիտի լինես, մարդի հետ նստես— վեր կենաս… Հա՛, փառք երկնքին, լավ եմ աշխատում….
    — Բա էդքան փողը ինչ ես անում,– դիտմամբ խոսեցնում եմ ես։
    — Գցում եմ խնայադրամարկղը,– կարճ պատասխանեց Նիկոլ բիձան և երբ տեսավ, որ իր միտքը չհասկացա, ժպտաց խորամանկորեն։
    Եվ որովհետև աղջիկը գիտե, թե որն է իր հոր, «խնայդրամարկղը»՝ նույնպես նշանակալից ժպտաց։
    — Հա՛, նմանապես պետք է ասեմ, որ իմ խնայդրամարկղը ուրիշ տեսակ դրամարկղ է,— շարունակեց Նիկոլ բիձեն։ — Ես վեց որդի ունեմ, երեք տղա, երեք աղջիկ։ Մալյարություն եմ արել, փող աշխատել ու էդ փողով բոլորին էլ կրթության տվել։ Մեկը ակադեմիա է ավարտել, գնդապետ է Մոսկվայում, երկուսը գիտական աշխատողներ են, էս աղջիկս էլ դասատու։ Վեցից հինգը բարձրագույն կրթություն ունեն, միայն մեկը՝ միջնակարգ, էն էլ մեխանիկ է... Էդպես, թե դուք մի՛ դրամարկղում փող ունեք, ես վեցում ունեմ։ էստեղ Սարուխանում էլ դրամարկղ ունեմ, Երևանում էլ, Մոսկվայում էլ... Հիմի ծերությանս օրերին, հենց փող է պետք գալիս թե չէ՝ իմ դրամարկղերից հերթով քիչ-քիչ հանում եմ— գործ ածում…»


    * * *
    Այդ ամառ Նիկոլ բիձեն անսպասելի կերպով այցի եկավ ինձ. բերել էր իր թոռնիկ Լևոնի նվերը ինձ՝ վայրի աղավնու ձագեր։
    Ուրախացանք, միասին սեղան նստեցինք, հիշեցինք Սևանը, իր «դրամարկղները»։ Առաջին հերթին «Ուստա Կարոյից» հարցրեց և վշտացավ, որ դեռ չի ավարտվել։
    Հրաժեշտ տալիս հարցրեց.
    — Իսկի չես ասում, թե Սևանի էն հով ափերից ինչի եմեկել–ընկել էս շոգերի մեջ։
    — Երևի եկել ես խնայդրամարկղից փող հանելու,— ծիծաղեցի ես։
    — Հա՛, լավ ես գլխի, եկել եմ խնայդրամարկղներիցս մեկից փող տանեմ…
    Ու գնաց։ Քայլում էր մեջքը շիփ-շիտակ, արժանատատվությամբ, ապահով մարդու վստահությամբ։
    Դե, իհարկե վստահ կքայլի. վեց դրամարկղում խնայողություննևր ունի պահ տված...
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 29.04.2006, 21:13:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հատվածներ Ստեփան Զորյանի պատմվածքներից
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2013, 18:11
  2. Արձակ. Քայլեր ավազի վրայով (հատվածներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.12.2010, 20:26
  3. Զվարճալի հատվածներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.03.2010, 16:48
  4. Իմ Թատրոնի ասելիքը /հատվածներ/
    Հեղինակ՝ GarSu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.09.2009, 22:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •