User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

  1. #1
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Հետաքրքիր է շատե՞րն են ծանոթ Վախթանգ Անանյանի ստեղծագործությունների հետ։
    Որոշեցի մի քանի համեմատաբար կարճ պատվածքներ այստեղ տեղադրել։ Վայելեք։

    ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։
    Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։
    — Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։
    — Հա՛։ կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։
    — Բա սելը որդ՞ի բերեմ,— լուրջ դեմքով և գործնական
    հարցրեց ծերունին։
    — Հարկավոր չի, բիձ՛ա, նեղություն մի քաշի,— զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ,
    «Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜ մեր լոռեցիները»։
    Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.
    — Բա առանց սելի ո՞նց կլի՛՚... Բա էնքանը ո՞նց եք բերելու…
    Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։
    «Բա սելը որդի՞ բերե՜մ... Բա առանց սելի ո՞նց կլի՜…»

  2. #2
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Կխտարը ու սելը ի՞նչ են նշանակում։

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Հետաքրքիր է շատե՞րն են ծանոթ Վախթանգ Անանյանի ստեղծագործությունների հետ։
    Ժամանակին կարդացել եմ Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքները

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Թեմայից դուրս. Սահակ, կխտարը եղջերուի տեսակ է, եթե չեմ սխալվում, վայրի այծին են այդպես ասում: Սելը այստեղ սայլ իմաստով է, բայց ունի նաև հեղեղ իմաստ:

    Թեմայի մասին. Տարօրինակ է, բայց իր պատմվածքներից շատ քիչ եմ կարդացել: Փոխարենը Անանյանից 4 վեպ եմ կարդացել, որոնցից մեկը առնվազն 10 անգամ, 2-ը երևի հինգական: Արտակարգ գրող է, կարդում ես ու չես կշտանում

    Հ.Գ. Անհամբեր սպասում եմ նոր պատմվածքների

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (30.10.2013)

  6. #5
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Թեմայի մասին. Տարօրինակ է, բայց իր պատմվածքներից շատ քիչ եմ կարդացել: Փոխարենը Անանյանից 4 վեպ եմ կարդացել, որոնցից մեկը առնվազն 10 անգամ, 2-ը երևի հինգական: Արտակարգ գրող է, կարդում ես ու չես կշտանում

    Հ.Գ. Անհամբեր սպասում եմ նոր պատմվածքների
    Շատ ուրախ եմ, որ իմ սիրած գրողներից մեկը չի մոռացված

    Իրա պատվածքները կարդալուց հետո սիրտս ձգում է դեպի սարերը։ Ես փոքր ժամանակ մի անքամ իսկական հովիվի հետ գնացել եմ ոչխարներ արածացնելու։ Կյանքում չեմ մոռանա այդ օրվա տպավորությունները։ Հատկապես երբ պետք է սարի մի շատ դիք տեղից իջնեինք։ Ոչխարները մի կերպ իջան, ետ չոբանն էլ, ես վախենում էի։ Ինքը ջղայնացավ, հետ եկավ, ձեռքս վեցրեց ու ասեց. « Ինչ ուզումա լինի, շարունակի վազել»։ Ըտենց լեղաճաք վազելով իջանք։ Մի երկու տեղ ոտս սայթաքեց, բայց ինքը ձեռքիցս քաշելով արագ օդ բարցրացրեց։ Կներեք, թեմայից մի քիչ շեղվեցի։

    Ես իրա վեպերից միայն երկուսն եմ կարդացել՝ «Սևանի ափին» ու «Հովազաձորի գերիները»։ Մյուս վեպերին ծանոթ չեմ։ Կարա՞ս ինձ անունները ասես։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 11.04.2006, 00:00:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (30.10.2013)

  8. #6
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Վազգեն ախպեր, քեզ պետքա Հայաստան գնալ մի քանի շաբաթով որ կարոտտ առնես, դրանից հետո էլ ոչխարների մասին էդկան շատ չես հիշելու

  9. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Այս էլ մի ուրիշ պատվածք։

    Ահը
    (Բնասերի հուշատետրից)


    Ի՜նչ շողշողուն մրգեր կան Սև ծովի ափին…. Աշնանը հանգստանում էինք Սուխումիում, Գասպար քեռու տանը և ամեն օր վայելում հյուրասեր տանտիրոջ տնամերձ այգու պտուղները։ Այգին տարածվում էր լեռան ստորոտում, իսկ նրանից վեր՝ կանաչ անտառն էր ուղղահայաց բարձրանում մինչև ամպերը, մինչև ծեր Կովկասի ճերմակ գագաթները։ Ի՜նչ փարթամ, ի՜նչ պտղաբեր երկիր է. այստեղ ժայռերն անգամ պատած են պտղատու ծառերով։ Ա՛յ, մրգի աշխարհ։
    Ափսո՜ս որ իմ խանձված ու մերկ երկրի համն, ու հոտը չունեն այս շքեղ երկրի շքեղ պտուղները։
    — Գասպա՛ր քեռի, չնեղանաս, ինչո՞ւ են անհամ ձեր մրգերը…
    — Ինչի՞ պիտի նեղանամ որ։ Ինչ ճիշտ է, ճիշտ, ձեր երկրի միրգը ուրիշ համ ունի։
    Թեթևացա։ Ուրեմն ինձ չի թվում, այլ իրոք այդպես է։
    — Արև՛ը, արև՛ը… Երևանի արևը, որ այստեղ լիներ, մեր միրգն էլ ձերի նման կլիներ։
    Այ՛ո, արևն է աղբյուրը բոլոր այն բույրերի, որից արբեցնում ենք մենք։ Բայց մի՞թե միայն արևը։
    Այդ խնդիրով էր զբաղված բնասերի իմ միտքը, երթ հաջորդ տարին Խոստայում ավելի դժվար հարցի դեմ առա։
    — Այսքան անձրևների, այսքան առատ ջրի մեջ ինչո՞ւ են ցամաք այստեղի մրգերը,— մի անգամ դիմեց ինձ իմ ընկեր Հրաչ Քոչարը, ձեռքի կիսատ խնձորին տարակուսանքով նայելով։— Բնասեր ես, դե բացատրի՛ր...
    Այո , մեր Դալմայի քարքարոտ հողում տանձենիներ են բուսնում, որոնց պտուղը կծելուն պես ջուր է ցայտում։ Կա՞ ավելի հյութեղ պտուղ, քան մեր Արարատյան երկրի խանձված ու քարքարոտ վայրերի պտուղը։ Դե՛, եկ պատասխան տուր հարցասեր ընկերոջդ՝ այստեղ պակաս է ջուրը, ամեն ինչ խանձվում է հարավի արևի տակ, բայց պտուղները հյութեղ են, իսկ այնտեղ Սև ծովը տարին–տասներկու ամիս անձրև է թափում Կովկասի լանջերին, ծառերը ջրվում են լիուլի և տալիս... անհյութ ու ցամաք տանձ ու խնձոր։
    Արտաշատից վերև որս եմ փնտրում մերկ բլրի լանջին. այստեղ դաշտահավեր են լինում։ Մի փորող մեքենա հռնդոցով լայնացնում է բլրին գոտի կապած հին առվի հունը, իսկ նրա ետևից վրա են տալիս սաթի նման սև սերմնագռավները, որդեր են փնտրում ընդերքից հանված թարմ հողի մեջ։
    Ցած իջա, հրացանիս տեսքից թռչունները թռան սարսափահար։ Նայում եմ առվի հատակից հանված թարմ տիղմին ու զարմանքով ծառի արմատի կտորտանքներ նկատում նրա մեջ։ Մոտերքում ծառ չկա, թուփ չկա։ Չէ՛, ինչպե՞ս չկա, վերեվում բլուրը մի կրծքախորշ ունի իր մեջ և այդ խորշում կուշ է եկել մի գաճաճ տանձենի։ Բայց մի՞թե նրա արմատներն այս տեղ են հասել, ախր տանձենին հեռու է։ Տնտղեցի արմատի կտորտանքը՝ տանձենի են։ Ահա ջրանցքի պատին ջլատված ու ցցված են վերևից ցած մեկնված արմատների ծայրերը։ Այո՛, տանձենին է ուղարկել վերևից, ուղարկել է ջուր բերելու իր համար, իր պտուղների համար...
    Բարձրացել եմ վեր, նայում եմ տոթից, երաշտից կարճ մնացած, ճյուղերը ծուռ ու մուռ տարածած ծառին, որն իր հասակին անհամեմատ խոշոր արմատներ ունի և չափազանց մանր, կոշտ ու սուր–սուր տերևներ։ Զննում եմ ու մտածում։ Մտածում եմ ու հետզհետե քանդվում է ինձ զբաղեցնող հանելուկի կծիկը։ Ամեն ինչով այս բույսը համարվել է քարքարոտ ու շոգ տեղանքին, հարմարվել է, որ ապրի։ Լայն ու խորը տարածված այս այլանդակ արմատները նրա համար են, որ այս պապակ ու աղքատ վայրից ջուր հայթայթեն մայր ծառին։
    Հաստ և կոշտ կեղև ունեն դրանք, բայց երբ կծում ես՝ հյութը դուրս է ցայտում, քաղցր ու համեղ հյութը։
    Եվ այդտեղ մի միտք փայլատակեց գլխումս, մի շատ կարևոր միտք։ Ափսո՛ս, մարդ չկա մոտս, որ բարձր ասեմ. ախր երաշտի ահն է ստիպում այս ծառին ջուր կուտակել իր պտուղների մեջ, այս ծարավ վայրում ծարավ մնալու ահը...
    Հիմի հասկացա՞ր, Հրաչ Քոչար, թե ինչու ցամաք պիտի լինեն ծովափի տանձն ու խնձորը։ Նրանց համար ջուրը, հյութը ավելոր՜դ բեռ է, քանի որ միշտ կարող են ջուր վերցնել այն¬քան հաճախ տեղացող անձրևներից։ Մեր չոր ու պապակ երկ¬րում, երբ ամառը վերևից Արևը կրակ է թափում՝ ամեն բույս ու ծառ «ահի» մեջ է։ Ահ, իր կյանքի համար, իր սերունդների կյանքի համար։ Եվ այդ «ահը» ստիպում է նրան հյութեր կուտակել պտուղների մեջ և այդ հյութերը պատել կոշտ պատյաններով, որ կիզիչ արևը չկարողանա նրանից խլել այնքան դժվարությամբ ձեռք բերված հյութը…
    Դրանից են այդքան համեղ ու հյութեղ մեր արևոտ ու չոր երկրի պտուղները։

  10. #8
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Վազգեն ախպեր, քեզ պետքա Հայաստան գնալ մի քանի շաբաթով որ կարոտտ առնես, դրանից հետո էլ ոչխարների մասին էդկան շատ չես հիշելու
    Օկ, Սահակ ջան։

  11. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Ես իրա վեպերից միայն երկուսն եմ կարդացել՝ «Սևանի ափին» ու «Հովազաձորի գերիները»։ Մյուս վեպերին ծանոթ չեմ։ Կարա՞ս ինձ անունները ասես։
    Այդ երկու վեպերը իրար շարունակություն են: Առաջինը կոչվում է "Հին վրանի փոքրիկ բնակիչը", երկրորդը "Ու՞ր են տանում կածանները": Երկու հաստափոր գիրք, որոնք խորհուրդ կտամ անպայման գտնել ու կարդալ, եթե այդքան սիրում եք Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները: Բանն այն է, որ սրանք ինչ-որ իմաստով ինքնակենսագրական վեպեր են՝ նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը:

    Իսկ "Հովազաձորի գերիները" ցավոք մեկ անգամ եմ կարդացել՝ թռնելով, որովհետև ուրիշի գիրք էր ու նույն օրը պետք է վերադարձնեի: Հետո էլ ինչ-որ ձեռքս չի ընկել, չեմ կարդացել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #10
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Chuk, շնորհակալ եմ։ Կփորցեմ ճարել քո ասած վեպերը։

    Սա էլ Անանյանի «Որսոդական արկածների» պրակներից մեկի առաջաբանն է։

    Թե ԻՆՉՈՒ ԵՍ ՍԻՐՈԻՄ ԵՄ ՈՐՍՈՐԴՈԻԹՅՈԻՆԸ


    Է՜յ հին ծանոթներ,
    Է՜յ կանաչ սարեր …

    ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ


    Այն բնությունը, ուր լեռնային վճիտ առվակի նման կարկաչել Է իմ մանկությունը,— փարթամ է ու որսառատ։ Այնտեղ, ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում ալ¬պիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ Էլ կհանդիպեք մեր լեռների թագուհուն՝ եզջերվին։ Ամառը նրա մորթը շեկ կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Ամառը երբ բարձունքներում սարվորների ժխորն Է տիրում, նա իջնում Է հով ծմակները։ Ուշ աշնանը նա արածում է լեռան քամու սրբած լանջերին և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ անտառներին ու ձորերին, ուր եզ ու գոմեշ, գառն ու ոչխար վայելում են բնության առատ բարիքր։
    Այժմ Էլ Արփավուտի մթին թավուտներում֊, ուր հողը հավիտենապես զրկված Է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում Է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ Է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում տանձն ու կաղինը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր Է կենում ցրտաշունչ քամին, նա, հեվալով իր կուտակած ճարպի հաստ շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում խոր քարանձավներում։
    Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչները՝ քարայծյամն ու եղնիկը ոստոստում են թփուտներում, լեոան այն լանջերին, ուր փարթամ բուսականությունը հյուսվել են ժայռերին, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։
    Այժմ էլ, լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերև ընկած բլուրներն , ուր ամռան լուսընկա գիշերներին եզները մեղմ, որոճացել են, և խլուրդը գետնուղիներ է փորել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։
    Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի հետևից այսօր էլ հետևում է հոտին։
    Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես…
    Քանի՜–քանի անգամ հանդիպել եմ նրանց, հիացմունքով դիտել, երբ նրանք թեթև սուրացել են լեռն ի վեր, երբ քարայծը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜–քանի անգամ հեվ ի հեվ վազել եմ, կախվել ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, ու սուլել է իմ հրացանի գնդակն անողորմ ու դաժան։
    Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը—ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը — ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։
    Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլփլել է ադամանդի շեղջի նման, երբ որոտացել է իմ հրացանը փախչող այծյամների հոտի ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։
    Երբ ջարդված ու հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հաց ու պանիրը, լեռնային վտակի ափին։
    Երթ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ ու մեր ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել ղազախեցի որսկան Շաքարի պատմությունները, մեզ գերել է բնության անդորրը, նրա իմաստուն խաղաղությունը։ Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։
    Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որսորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ ամրացրել են ֆիզիկապես, կոփել իմ բնավորությունը։
    Եվ այժմ էլ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյանքով, երբ դարձել եմ գրքի ու գրչի մարդ, ես ավելի սրտառուչ, ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեոները։
    Հիմա էլ իմ հավատարիմ ընկերը, իմ հինավուրց բարեկամ հրացանը կախված է մահճակալիս վերև՝ քարայծի եղջյուրներից։ Երբ վերջանում է աշխատանքը և քաղաքը պատրաստվում է հանգստի օրվան, պատից ցած է իջնում իմ հրացանը և փամփուշտակալը նորից է ծանրանում։
    Եվ այն ժամին, երբ մայրաքաղաքում պետական օպերայի դռներից դուրս է հոսում այլերանգ հասարակությունը, մեր խարույկը պայծառ ճաճանչելով վառվում է Չաթին Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներշնչում ենք լեռնային անապական օդը, արբենում հովի շնգշնգոցից ու նախա¬զգում մոտալուտ որսի բերկրանքը։
    Այդ իրոք որ հետաքրքրական և գեղեցիկ մի կյանք է, մարդու մեջ կենսարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կուզեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։ Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, թարմանա և ամրանա վաղվա պայքարների համար, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Կար ժամանակ, երբ կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տեսնում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որն ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուրմունքը և սվսվացող անտառը՝ լուսընկա գիշերին։ Մենք լիառատ պետք է օգտվենք բնության անհուն ու անսպառ գեղեցկությունից մեր մեջ այդ գեղեցկությունն ամբարելու, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։
    Այդ կյանքի հրապույրը ես ներծծում եմ նեկտարի նման, այդ կյանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե այստեղ մի քանի դրվագ պատմել այդ կյանքից։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 14.04.2006, 06:55:

  13. #11
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Որսորդի Դատաստանը

    Մարագի ներսից դուռը ծեծեցին։
    — էն ո՞վ ա,– ձայն տվեց պահակ Ակոփը՝ դռանը հրացանի կոթով խփելով։
    Ներսից մեկն աղաչական ձայնով խոսում էր գերմաներեն։
    — Մի արի տես ի՜նչ ա ասում, գիտնական բալա,— ձայնեց լոռեցի որսկան Ակոփը պահակային ջոկի ամենաերիտասարդ և ամենակրթված մարտիկին՝ Աշոտին։
    Աշոտը սովորել էր Լյուքսեմբուրգի (Վրաստան) գերմանական դպրոցում, տեղական գերմանացիների հետ շփում էր ունեցել և գերմաներեն բավական գիտեր։
    «Գիտնական բալան» մթնում խարխափելով առաջ եկավ և գերմաներեն ձայն տվեց.
    — Ի՞նչ եք ուզում։
    Գերմանացին ինչ-որ բան ասաց։
    — Ի՞նչ ա ուզում։
    — Ասում է՝ թողեք մի րոպեով դուրս գամ, բնական կարիքի համար,— թարգմանեց Աշոտը։
    — Ասա ինչ ղալաթ անում ես է՛դտեղ արա,— կտրուկ պատասխանեց Ակոփր։
    Տղան թարգմանեց։
    Գերմանացին աղաչում էր։
    — Ակոփ քեռի, ասում է կողքիս կին կա, անհարմար է, թե աստվածդ կսիրես թույլ տուր դուրս գամ։
    Իրոք գերիների հետ մի գերմանացի սանիտարուհի կար։ «Քեռի Ակոփը» մի պահ մտածեց։
    — Որ օղլուշաղ կա, դժար ա... պետք ա մի բան անենք։
    — Ինչ բան, հո դուրս չենք թողնի։
    — Հլա մի ասա, որ դուրս թողնեմ չես փախչի՞։
    Աշոտը թարգմանեց։
    Գերմանացին աղաչական տոնով, կերկերուն ձայնով ինչոր բաներ ասաց։ Նրա ձայնն այժմ ցածից էր գալիս, ըստ երևույթին չոքել էր։
    — Քեռի Ակոփ, ասում է, երդվում եմ մինուճար երեխուս արևով, մորս գերեզմանով, որ դուրս կգնամ ու էլի խելոք կգամ, մարագը կմտնեմ։ Բայց դրա օձի լեզվից չխաբվես, քեռի Ակոփ։
    — Խի՞, նա մարդ չի՞ որ,— խոսեց որսկանը։
    — Մարդ է, բայց թշնամի է։
    Որսկանը մտածմունքի մեջ ընկավ։ Նա տատանվում էր։ Նա դեռ թշնամի չէր տեսել, նա խոր հավատ ուներ մարդու նկատմամր։ Այդ հավատը մշակվել էր նրա մեջ Լոռու ձորերում, իրենց պապերի ազնվությամբ օժտված պարզասիրտ, բարի որսորդների ու անասնապահների միջավայրում։
    — Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կո՞ւտի,— հանկարծ հարցրեց որսկանը։ Նրա տոնի մեջ նախատինք կար «թերահավատ ջահելների» նկատմամբ։ «Ասենք իմ գյուլլի առաջից ո՞ւր պիտի փախչի»,— մտածեց նա։
    Ու դուռը բացեց։
    Շեմքում ցցվեց գերմանացու բարակ—երկար կերպարանքը։
    — Ասա անմըդ ի՞նչ ա։
    Աշոտը թարգմանեց։
    — Հանս Հերման։
    — Պա՛հ, ադա էդ հո մեր կոլխոզի չոբան Հանեսի անըմն ա։ Հանե՞ս... էդ հո իսկական լոռեցու անուն ա,— պարզասրտորեն ուրախացավ Ակոփը։
    — Դե որ ըտենց ա, այ Հանես, գնա էն ծառի տակն ու էլի թեզ ետ արի... համա երդումդ պինդ պահիր, հա՜,…
    Աշոտը թարգմանեց։
    Գերմանացին գնաց ծառի տակը,— Աշոտը հրացանը մեկնած գնաց նրա հետևից։
    — Այտա, ամոթ ա, թոզ էդ մարգը հալալ իրա բանին կենա,— նախատեց որսորդը։
    Աշոտը կանգ առավ։ Նա դժգոհ էր որսկանի ծայր աստիճան միամտության ու բարության hամար:
    Պահակապետն Աշոտին կանչեց և մի տեղ ուղարկեց։ Որսկանը մնաց մենակ։ Մթնում, ծառի կողմից թմփթմփոց լսվեց։
    — Հանես պրծա՜՞ր,— հարցրեց լոռեցին։
    Չայն չկա։
    — Այտա, Հերմա՜ն։
    Ձայն չկա։
    «Էդ բալեն մեռածը չլի՞նի ճղեց»,—ահով մտածեց նա և հրացանն առաջ մեկնած գնաց ծառի կողմը։
    — Հանե՞ս… այտա, դե պրծի է՞։
    Ձայն չկա։
    —Հանես հե՜յ,— գոռաց որսկանը լոռեցավարի ու ինքն էլ սարսափեց իր ձայնից։
    Հանեսը ո՞րտեղից…
    Որսկան Ակոփին 5 օր բանտ նստեցրին՝ «կալանավորին բաց թողնելու համար»։ ճակատում դա շատ մեծ հանցանք է և շատ ծանր պատիժ է ենթադրում։ Բայց դե զորամասում ո՜վ չէր ճանաչում լոռեցի որսկան Ակոփին, ով չգիտեր նրա միամտությունը։
    Տարիքոտ որսորդին այս անգամ զիջեցին ու խրատեցին, որ թշնամու նկատմամբ իր բարեսրտությունը մի կողմ դնի։
    —Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…— զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։— Բա էդ անօրենը չէր մտածո՞ւմ, որ ես իրեն պատճառով կկորչեմ… էդ էլ իմ լավությունն ա ՞…
    Եվ դառնացած գլուխը տարուբերում էր ու «ծլթծլթացնում»։
    — Աշխարքի բաներին մտիկ է՜, տես մարդիկ ինչքան են փչացել…
    Խեղճ մարդը դեռ ծանոթ չէր երկոտանի Բորենիների արյունարբու վարքուբարքին։

    —————
    Զորամասը կռվով աոաջ էր գնում։
    Ուկրաինական մի գյուղի մոտ շատ դիակներ կային թափթփված։ Քիչ առաջ այստեղ մեծ կռիվ էր տեղի ունեցել։
    Մեկը ձյան մեջ արյուն տալով քարշ էր գալիս դեպի գյուղի
    ծսյրին մեն–մենակ կանգնած տունը ու անծանոթ լեզվով բղավում։
    Որսկանը մոտ գնաց։
    — Այտա, էս հո Հանեսն ա,— բացականչեց նա զարմացած։
    Վիրավորը, մարդուն ճանաչելով՝ սարսափեց։ Հավանաբար մտածեց, որ իր վերջը եկել է։
    — Աշոտ հե՜յ, ադա Հանեսին գտել եմ, մի դեսն արի է,— գռռաց որսկանը ետ նայելով։ Աշոտը մի վիրավոր կարմիրբանակայինի վերքն էր փաթաթում և գուցե նույնիսկ չլսեց էլ։
    — Լա՜վ ճանկս ընկար, պարոն Հանես, ես հիմի քեզ տիկ կհանեմ,—փնթփնթաց որսորդը հրացանը լցնելով։
    Գերմանացին ձեռքերը վեր տարածած պաղատում էր։
    — Հը՜, կաշիդ թանգ ա չէ՞… բա, աննամուս, իսկի մտածում էիր, որ քո պատճառով որսկան Ակոփին բերթ են նստեցնելու։ Ես քո էդ սուտ երթում ուտող լեզուդ պետք է քոքահան անեմ։
    Ու վրդովված որսորդը սվինը մեկնեց։
    Հերմանը հողը լիզում էր ու ինչ-որ բաներ ասում աղաչական ձայնով ու իր թարմ վերքերն էր ցույց տալիս։
    «Ասենք, վիրավորին սպանելն էլ մի տղամարդություն չի, օրենքն էլ է արգելում»,— մտածեց Ակոփը և նրա բարկությունն սկսեց հետզհետե իջնել։
    «Հիմի արդեն ճանկերիս մեջն է, առաջ անեմ տանեմ»,— մտածեց նա ու հրացանը ետ քաշեցի
    — Դե լա՛վ, լավ, ղանչանք մի անիլ, չեմ սատկացնիլ... դուք որ մարդկություն չունեք, գիտեք թե մենք էլ չունե՞նք…
    «Յարալու որսը միշտ ջրի վրա է վազում», — հիշեց որսկանն ու ջրամանը դեմ արավ գերմանացուն։։
    — Ինչ ղալաթ արել ես արել, առ խմիր։
    Գերմանացին վախվխելով վերցրեց ջրամանը, գլխին քաշեց ու միանգամից դատարկեց։ Ապա պատյանից դուրս քաշեց ատրճանակն ու մեկնեց թե չէ, որսկանը վրա թռավ, խլեց ձեռքից։
    — Նամա՛րդ, էդ ի՞նչ բանի ես,— գոռաց նա։։
    «Չէ, սա անպայման զինաթափ էր ըլում… Ես էլ ախմախավարի կարծեցի, թե ուզում ա սպանի.…»—մտածեց որսկանը։ Մեղմացավ ու իր վիրավոր գերուն օգնելով, առաջ մղելով գնաց դեպի մոտակա կենտ տունը։
    «Խի՞, ո՞վ ա տեսել, որ իրան ջուր տվող, իրա սիրտը հովացնող մարդի արինը թափեն... Չէ՛, իմ աչքիս էսպես երևաց… Բա խ՞ի էր գազազած գելի պես մտիկ անում վրես, հ՞ը…»—տարակուսանքով մտածում էր նա ճանապարհին։
    Գյուղամիջից դեռ կրակոցներ էին գալիս։ Այս ու այն տեղ պայթում էին արկերը։
    Տանից մի ծեր կին դուրս եկավ։
    — Այ մեր, մի սրա վերքը կապի, շտաբը տանեմ,— դիմեց կնոջը որսկանը։
    Կինն ուսերը տարակուսանքով թոթվեց, ըստ երևույթին Լոռվա բարբառը նրա գիտակցությանը չհասավ։ Բայց գերմանացու վերքը տեսնելով՝ նա ճղճղաց, ձեռքով–ոտքով նշաններ արավ և տան դռները կրնկի վրա բաց անելով՝ ցույց տվեց տան ներսը։ Բնակարանը տակն ու վրա էր արված, ամանեղենը ջարդած, անկողինը, բարձերը գետնին թափթփված,— թալանի թարմ հետքեր։
    Լոռեցին հասկացավ։
    — Այ մեր, հո սա չի արել, սա ի՞նչ անի... յարալու իսան ա, մի շոր բեր փաթաթի...
    Պառավը հետզհետե հանդարտվեց ու հենց նախասենյակում փաթաթեց զինվորի վերքը։
    Որսկանը գոհ սրտով դուրս եկավ տնից և դես ու դեն նայեց։ Բաց դաշտի կողմից մի խումբ գերմանացիներ գրոհում էին գյուղի վրա։ Քարե ցանկապատի տակ կարմիրբանակայիններր շարված անընդհատ կրակում էին գրոհի եկող խմբերի վրա։ Որս¬կան Ակոփը պատի տակով կուզեկուզ առաջ վազեց, մի հարմար դիրք բռնեց ու սկսեց կրակել։
    Փամփուշտը վերջացավ։ Նա պայուսակից հանեց Լոռուց հիշատակ մնացած միակ «դում — դում» փամփուշտը։ Լոռում նա ուներ այդ փամփուշտից, արջի որսի համար։ Այդ փամփուշտը նրա հուշերը թարմ էր պահում, իր որսորդական քաղցր օրերի հուշերը»։ Հենց դրա համար էլ Լոռուց բերել էր հետը...
    Նա փամփուշտը դրեց փողի մեջ ու նշան բռնեց։
    «Չէ՛, նամարդություն ա, սրանով մարդի վրա չեն կրակիլ,– մտածեց նա ետ քաշվելով։
    Ինչ-որ տեղից մեր գնդացիրները մի ակնթարթում հնձեցին գյուղի վրա գրոհող խմբերին։ Դաշտում կենդանի մարդ չմնաց։
    «Յարաբ ի՞նչ էլավ Հանեսը»,— մտածեց որսկանը, դեպի ծանոթ տունը քայլելով։ Գնում էր իր գերուն շտաբը տանի։
    Գյուղը կռվով մեր ձեռքն էր անցնում։ Այս ու այնտեղ ծուխ ու բոց երևաց. նահանջող գերմանացիները հրդեհում էին տները։
    Ահա բոց է ժայթքում նաև ծանոթ տան պատուհանից։
    — Պա՛հ, ես ձեր անօրեն...— ու մի ծանր հիշոց արձակելով՝ որսկանն առաջ վազեց։
    Ծանոթ պառավը լեղապատառ դուրս թռավ տնից ու ճչալով դույլը ձեռքին վազեց դեպի ջրհորը։ Մինչ որսկանը բակը կմտներ— կինը ջրով լիքը դույլը ձեռքին վազեց տուն, որ հրդեհը հանգցնի, բայց հանկարծ շեմքում փռվեց։
    — էս ի՞նչ էր, այտա…
    Նույն վայրկյանին շեմքում երևաց վիրավոր գերմանացին որևէ տեղից ճանկած մի հրացան ձեռքին։
    Որսկան Ակոփի մեջ կարծես մի բան դղրդոցով փուլ եկավ և իր հետ կործանեց, տակով արավ նրա պապենական բարությունը։ Եվ լոռեցի որսկանը, որ իր կյանքում ոչ մի մարդու վատություն չէր արել, պայթուցիկ գնդակավոր փամփուշտը հանեց
    պայուսակից, տենդագին լցրեց հրացանը ու ահարկու ձայնով որոտաց.
    — Նամա ՜րդ…
    Եվ նշան բռնելով՝ ձգանը քաշեց։ Գերմանացու գանգի կտորներն օդը թռան…
    — Ձեր բոլորիդ «դում–դում» գյուլլով պետք ա սատկացնել... անհոգի, նամարդ օձեր.…— ասում էր որսկանը հատ-հատ, հուզմունքից դողալով։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.08.2015), Vardik! (31.10.2013)

  15. #12
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Վազգեն, լավ կլիներ որ Վ. Անանյանի և իրա ստեղծագործությունների մասին մի եջ սարքեիր սրանց նման․

    http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%...B5%D5%A1%D5%B6
    http://wikisource.org/wiki/%D5%80%D5...B5%D5%A1%D5%B6

    -Սահակ

  16. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Որսորդի Դատաստանը
    Կարդացի։ Լավն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Պատմվածքը լավն էր ու տխուր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #15
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    լավն էր...չգիտես ինչու, ինձ հենց սկզբից թվում էր, թե նա է որսկանին սպանելու...

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հատվածներ Ստեփան Զորյանի պատմվածքներից
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2013, 18:11
  2. Արձակ. Քայլեր ավազի վրայով (հատվածներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.12.2010, 20:26
  3. Զվարճալի հատվածներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.03.2010, 16:48
  4. Իմ Թատրոնի ասելիքը /հատվածներ/
    Հեղինակ՝ GarSu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.09.2009, 22:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •