User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Որսորդի Դատաստանը

    Մարագի ներսից դուռը ծեծեցին։
    — էն ո՞վ ա,– ձայն տվեց պահակ Ակոփը՝ դռանը հրացանի կոթով խփելով։
    Ներսից մեկն աղաչական ձայնով խոսում էր գերմաներեն։
    — Մի արի տես ի՜նչ ա ասում, գիտնական բալա,— ձայնեց լոռեցի որսկան Ակոփը պահակային ջոկի ամենաերիտասարդ և ամենակրթված մարտիկին՝ Աշոտին։
    Աշոտը սովորել էր Լյուքսեմբուրգի (Վրաստան) գերմանական դպրոցում, տեղական գերմանացիների հետ շփում էր ունեցել և գերմաներեն բավական գիտեր։
    «Գիտնական բալան» մթնում խարխափելով առաջ եկավ և գերմաներեն ձայն տվեց.
    — Ի՞նչ եք ուզում։
    Գերմանացին ինչ-որ բան ասաց։
    — Ի՞նչ ա ուզում։
    — Ասում է՝ թողեք մի րոպեով դուրս գամ, բնական կարիքի համար,— թարգմանեց Աշոտը։
    — Ասա ինչ ղալաթ անում ես է՛դտեղ արա,— կտրուկ պատասխանեց Ակոփր։
    Տղան թարգմանեց։
    Գերմանացին աղաչում էր։
    — Ակոփ քեռի, ասում է կողքիս կին կա, անհարմար է, թե աստվածդ կսիրես թույլ տուր դուրս գամ։
    Իրոք գերիների հետ մի գերմանացի սանիտարուհի կար։ «Քեռի Ակոփը» մի պահ մտածեց։
    — Որ օղլուշաղ կա, դժար ա... պետք ա մի բան անենք։
    — Ինչ բան, հո դուրս չենք թողնի։
    — Հլա մի ասա, որ դուրս թողնեմ չես փախչի՞։
    Աշոտը թարգմանեց։
    Գերմանացին աղաչական տոնով, կերկերուն ձայնով ինչոր բաներ ասաց։ Նրա ձայնն այժմ ցածից էր գալիս, ըստ երևույթին չոքել էր։
    — Քեռի Ակոփ, ասում է, երդվում եմ մինուճար երեխուս արևով, մորս գերեզմանով, որ դուրս կգնամ ու էլի խելոք կգամ, մարագը կմտնեմ։ Բայց դրա օձի լեզվից չխաբվես, քեռի Ակոփ։
    — Խի՞, նա մարդ չի՞ որ,— խոսեց որսկանը։
    — Մարդ է, բայց թշնամի է։
    Որսկանը մտածմունքի մեջ ընկավ։ Նա տատանվում էր։ Նա դեռ թշնամի չէր տեսել, նա խոր հավատ ուներ մարդու նկատմամր։ Այդ հավատը մշակվել էր նրա մեջ Լոռու ձորերում, իրենց պապերի ազնվությամբ օժտված պարզասիրտ, բարի որսորդների ու անասնապահների միջավայրում։
    — Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կո՞ւտի,— հանկարծ հարցրեց որսկանը։ Նրա տոնի մեջ նախատինք կար «թերահավատ ջահելների» նկատմամբ։ «Ասենք իմ գյուլլի առաջից ո՞ւր պիտի փախչի»,— մտածեց նա։
    Ու դուռը բացեց։
    Շեմքում ցցվեց գերմանացու բարակ—երկար կերպարանքը։
    — Ասա անմըդ ի՞նչ ա։
    Աշոտը թարգմանեց։
    — Հանս Հերման։
    — Պա՛հ, ադա էդ հո մեր կոլխոզի չոբան Հանեսի անըմն ա։ Հանե՞ս... էդ հո իսկական լոռեցու անուն ա,— պարզասրտորեն ուրախացավ Ակոփը։
    — Դե որ ըտենց ա, այ Հանես, գնա էն ծառի տակն ու էլի թեզ ետ արի... համա երդումդ պինդ պահիր, հա՜,…
    Աշոտը թարգմանեց։
    Գերմանացին գնաց ծառի տակը,— Աշոտը հրացանը մեկնած գնաց նրա հետևից։
    — Այտա, ամոթ ա, թոզ էդ մարգը հալալ իրա բանին կենա,— նախատեց որսորդը։
    Աշոտը կանգ առավ։ Նա դժգոհ էր որսկանի ծայր աստիճան միամտության ու բարության hամար:
    Պահակապետն Աշոտին կանչեց և մի տեղ ուղարկեց։ Որսկանը մնաց մենակ։ Մթնում, ծառի կողմից թմփթմփոց լսվեց։
    — Հանես պրծա՜՞ր,— հարցրեց լոռեցին։
    Չայն չկա։
    — Այտա, Հերմա՜ն։
    Ձայն չկա։
    «Էդ բալեն մեռածը չլի՞նի ճղեց»,—ահով մտածեց նա և հրացանն առաջ մեկնած գնաց ծառի կողմը։
    — Հանե՞ս… այտա, դե պրծի է՞։
    Ձայն չկա։
    —Հանես հե՜յ,— գոռաց որսկանը լոռեցավարի ու ինքն էլ սարսափեց իր ձայնից։
    Հանեսը ո՞րտեղից…
    Որսկան Ակոփին 5 օր բանտ նստեցրին՝ «կալանավորին բաց թողնելու համար»։ ճակատում դա շատ մեծ հանցանք է և շատ ծանր պատիժ է ենթադրում։ Բայց դե զորամասում ո՜վ չէր ճանաչում լոռեցի որսկան Ակոփին, ով չգիտեր նրա միամտությունը։
    Տարիքոտ որսորդին այս անգամ զիջեցին ու խրատեցին, որ թշնամու նկատմամբ իր բարեսրտությունը մի կողմ դնի։
    —Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…— զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։— Բա էդ անօրենը չէր մտածո՞ւմ, որ ես իրեն պատճառով կկորչեմ… էդ էլ իմ լավությունն ա ՞…
    Եվ դառնացած գլուխը տարուբերում էր ու «ծլթծլթացնում»։
    — Աշխարքի բաներին մտիկ է՜, տես մարդիկ ինչքան են փչացել…
    Խեղճ մարդը դեռ ծանոթ չէր երկոտանի Բորենիների արյունարբու վարքուբարքին։

    —————
    Զորամասը կռվով աոաջ էր գնում։
    Ուկրաինական մի գյուղի մոտ շատ դիակներ կային թափթփված։ Քիչ առաջ այստեղ մեծ կռիվ էր տեղի ունեցել։
    Մեկը ձյան մեջ արյուն տալով քարշ էր գալիս դեպի գյուղի
    ծսյրին մեն–մենակ կանգնած տունը ու անծանոթ լեզվով բղավում։
    Որսկանը մոտ գնաց։
    — Այտա, էս հո Հանեսն ա,— բացականչեց նա զարմացած։
    Վիրավորը, մարդուն ճանաչելով՝ սարսափեց։ Հավանաբար մտածեց, որ իր վերջը եկել է։
    — Աշոտ հե՜յ, ադա Հանեսին գտել եմ, մի դեսն արի է,— գռռաց որսկանը ետ նայելով։ Աշոտը մի վիրավոր կարմիրբանակայինի վերքն էր փաթաթում և գուցե նույնիսկ չլսեց էլ։
    — Լա՜վ ճանկս ընկար, պարոն Հանես, ես հիմի քեզ տիկ կհանեմ,—փնթփնթաց որսորդը հրացանը լցնելով։
    Գերմանացին ձեռքերը վեր տարածած պաղատում էր։
    — Հը՜, կաշիդ թանգ ա չէ՞… բա, աննամուս, իսկի մտածում էիր, որ քո պատճառով որսկան Ակոփին բերթ են նստեցնելու։ Ես քո էդ սուտ երթում ուտող լեզուդ պետք է քոքահան անեմ։
    Ու վրդովված որսորդը սվինը մեկնեց։
    Հերմանը հողը լիզում էր ու ինչ-որ բաներ ասում աղաչական ձայնով ու իր թարմ վերքերն էր ցույց տալիս։
    «Ասենք, վիրավորին սպանելն էլ մի տղամարդություն չի, օրենքն էլ է արգելում»,— մտածեց Ակոփը և նրա բարկությունն սկսեց հետզհետե իջնել։
    «Հիմի արդեն ճանկերիս մեջն է, առաջ անեմ տանեմ»,— մտածեց նա ու հրացանը ետ քաշեցի
    — Դե լա՛վ, լավ, ղանչանք մի անիլ, չեմ սատկացնիլ... դուք որ մարդկություն չունեք, գիտեք թե մենք էլ չունե՞նք…
    «Յարալու որսը միշտ ջրի վրա է վազում», — հիշեց որսկանն ու ջրամանը դեմ արավ գերմանացուն։։
    — Ինչ ղալաթ արել ես արել, առ խմիր։
    Գերմանացին վախվխելով վերցրեց ջրամանը, գլխին քաշեց ու միանգամից դատարկեց։ Ապա պատյանից դուրս քաշեց ատրճանակն ու մեկնեց թե չէ, որսկանը վրա թռավ, խլեց ձեռքից։
    — Նամա՛րդ, էդ ի՞նչ բանի ես,— գոռաց նա։։
    «Չէ, սա անպայման զինաթափ էր ըլում… Ես էլ ախմախավարի կարծեցի, թե ուզում ա սպանի.…»—մտածեց որսկանը։ Մեղմացավ ու իր վիրավոր գերուն օգնելով, առաջ մղելով գնաց դեպի մոտակա կենտ տունը։
    «Խի՞, ո՞վ ա տեսել, որ իրան ջուր տվող, իրա սիրտը հովացնող մարդի արինը թափեն... Չէ՛, իմ աչքիս էսպես երևաց… Բա խ՞ի էր գազազած գելի պես մտիկ անում վրես, հ՞ը…»—տարակուսանքով մտածում էր նա ճանապարհին։
    Գյուղամիջից դեռ կրակոցներ էին գալիս։ Այս ու այն տեղ պայթում էին արկերը։
    Տանից մի ծեր կին դուրս եկավ։
    — Այ մեր, մի սրա վերքը կապի, շտաբը տանեմ,— դիմեց կնոջը որսկանը։
    Կինն ուսերը տարակուսանքով թոթվեց, ըստ երևույթին Լոռվա բարբառը նրա գիտակցությանը չհասավ։ Բայց գերմանացու վերքը տեսնելով՝ նա ճղճղաց, ձեռքով–ոտքով նշաններ արավ և տան դռները կրնկի վրա բաց անելով՝ ցույց տվեց տան ներսը։ Բնակարանը տակն ու վրա էր արված, ամանեղենը ջարդած, անկողինը, բարձերը գետնին թափթփված,— թալանի թարմ հետքեր։
    Լոռեցին հասկացավ։
    — Այ մեր, հո սա չի արել, սա ի՞նչ անի... յարալու իսան ա, մի շոր բեր փաթաթի...
    Պառավը հետզհետե հանդարտվեց ու հենց նախասենյակում փաթաթեց զինվորի վերքը։
    Որսկանը գոհ սրտով դուրս եկավ տնից և դես ու դեն նայեց։ Բաց դաշտի կողմից մի խումբ գերմանացիներ գրոհում էին գյուղի վրա։ Քարե ցանկապատի տակ կարմիրբանակայիններր շարված անընդհատ կրակում էին գրոհի եկող խմբերի վրա։ Որս¬կան Ակոփը պատի տակով կուզեկուզ առաջ վազեց, մի հարմար դիրք բռնեց ու սկսեց կրակել։
    Փամփուշտը վերջացավ։ Նա պայուսակից հանեց Լոռուց հիշատակ մնացած միակ «դում — դում» փամփուշտը։ Լոռում նա ուներ այդ փամփուշտից, արջի որսի համար։ Այդ փամփուշտը նրա հուշերը թարմ էր պահում, իր որսորդական քաղցր օրերի հուշերը»։ Հենց դրա համար էլ Լոռուց բերել էր հետը...
    Նա փամփուշտը դրեց փողի մեջ ու նշան բռնեց։
    «Չէ՛, նամարդություն ա, սրանով մարդի վրա չեն կրակիլ,– մտածեց նա ետ քաշվելով։
    Ինչ-որ տեղից մեր գնդացիրները մի ակնթարթում հնձեցին գյուղի վրա գրոհող խմբերին։ Դաշտում կենդանի մարդ չմնաց։
    «Յարաբ ի՞նչ էլավ Հանեսը»,— մտածեց որսկանը, դեպի ծանոթ տունը քայլելով։ Գնում էր իր գերուն շտաբը տանի։
    Գյուղը կռվով մեր ձեռքն էր անցնում։ Այս ու այնտեղ ծուխ ու բոց երևաց. նահանջող գերմանացիները հրդեհում էին տները։
    Ահա բոց է ժայթքում նաև ծանոթ տան պատուհանից։
    — Պա՛հ, ես ձեր անօրեն...— ու մի ծանր հիշոց արձակելով՝ որսկանն առաջ վազեց։
    Ծանոթ պառավը լեղապատառ դուրս թռավ տնից ու ճչալով դույլը ձեռքին վազեց դեպի ջրհորը։ Մինչ որսկանը բակը կմտներ— կինը ջրով լիքը դույլը ձեռքին վազեց տուն, որ հրդեհը հանգցնի, բայց հանկարծ շեմքում փռվեց։
    — էս ի՞նչ էր, այտա…
    Նույն վայրկյանին շեմքում երևաց վիրավոր գերմանացին որևէ տեղից ճանկած մի հրացան ձեռքին։
    Որսկան Ակոփի մեջ կարծես մի բան դղրդոցով փուլ եկավ և իր հետ կործանեց, տակով արավ նրա պապենական բարությունը։ Եվ լոռեցի որսկանը, որ իր կյանքում ոչ մի մարդու վատություն չէր արել, պայթուցիկ գնդակավոր փամփուշտը հանեց
    պայուսակից, տենդագին լցրեց հրացանը ու ահարկու ձայնով որոտաց.
    — Նամա ՜րդ…
    Եվ նշան բռնելով՝ ձգանը քաշեց։ Գերմանացու գանգի կտորներն օդը թռան…
    — Ձեր բոլորիդ «դում–դում» գյուլլով պետք ա սատկացնել... անհոգի, նամարդ օձեր.…— ասում էր որսկանը հատ-հատ, հուզմունքից դողալով։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.08.2015), Vardik! (31.10.2013)

  3. #2
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Վազգեն, լավ կլիներ որ Վ. Անանյանի և իրա ստեղծագործությունների մասին մի եջ սարքեիր սրանց նման․

    http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%...B5%D5%A1%D5%B6
    http://wikisource.org/wiki/%D5%80%D5...B5%D5%A1%D5%B6

    -Սահակ

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Որսորդի Դատաստանը
    Կարդացի։ Լավն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Պատմվածքը լավն էր ու տխուր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    լավն էր...չգիտես ինչու, ինձ հենց սկզբից թվում էր, թե նա է որսկանին սպանելու...

  7. #6
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Հետաքրքիր պատմվածք էր ու լեզուն էլ էր լավը, նենց որ հաճելի էր կարդալ:
    Բայց Ակոփի բարությունը նեռվերիս ազդում էր, գերմանացին էլ, մի խոսքով լավն էր:

  8. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Ուրախ եմ, որ դուրներտ եկավ։

    « —Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…— զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։»

    Ինչ հավես տողա չէ՞։ Բացի դրանից մի նոր բան էլ հայտնաբերեցի։ Այս պատվածք գրված է մոտավորապես 1950–ական թվերին; Ուրեմն ստացվում է «գիտնական բալա» արտահայտությունը այդ ժամանակներում էլ գոյություն ուներ։

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Ինչ հավես տողա չէ՞։ Բացի դրանից մի նոր բան էլ հայտնաբերեցի։ Այս պատվածք գրված է մոտավորապես 1950–ական թվերին; Ուրեմն ստացվում է «գիտնական բալա» արտահայտությունը այդ ժամանակներում էլ գոյություն ուներ։
    Եթե ճիշտ եմ հիշում, "Սևանի ափին" վեպն էլ է 50-ական թվերին գրվել ու այնտեղ Ասատուր պապը անընդհատ օգտագործում է "գիտնական բալա" արտահայտությունը (կարծեմ Արմենին է այդպես դիմում, եթե անունը ճիշտ եմ հիշում)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #9
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Ուրախ եմ, որ դուրներտ եկավ։

    « —Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…— զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։»

    Ինչ հավես տողա չէ՞։ Բացի դրանից մի նոր բան էլ հայտնաբերեցի։ Այս պատվածք գրված է մոտավորապես 1950–ական թվերին; Ուրեմն ստացվում է «գիտնական բալա» արտահայտությունը այդ ժամանակներում էլ գոյություն ուներ։
    ավելին, շատ հուզիչ է...ես նման ստեղծագործությունները կարդալուց հուզվում եմ հիմարի նման...

  11. #10
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    լավն էր...չգիտես ինչու, ինձ հենց սկզբից թվում էր, թե նա է որսկանին սպանելու...
    kiki ջան, եթե որսկանին սպաներ, դա արդեն հնդկական կինոյի սյուժեի կվերածվեր Շատ սրտիտ մոտ մի ընդունի՜։

    Chuck, ապշած եմ քո հիշողությամբ։

  12. #11
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    kiki ջան, եթե որսկանին սպաներ, դա արդեն հնդկական կինոյի սյուժեի կվերածվեր Շատ սրտիտ մոտ մի ընդունի՜։
    չեմ հասկանում, ինչ կապ ունի հնադկական կինոն...շատ մեծ հավանականությամբ նա կարող էր սպանել որսկանին, երբ նա փնտրում եր մթության մեջ, ասենք...կամ պայքարի ժամանակ...

  13. #12
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    ճիշտ ա կարող էր, բայց երևի նման գործերի յուրահատկությունը հենց դրանում ա, որ կարդացողի սպասվածը չլինի: Հնդկական կինո չէր լինի, բայց կոնկրետ ես չեմ սիրում գործեր, որոնք գուշակվում են:

  14. #13
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատվածներ Վ. Անանյանի պատմվածքներից

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    չեմ հասկանում, ինչ կապ ունի հնադկական կինոն...շատ մեծ հավանականությամբ նա կարող էր սպանել որսկանին, երբ նա փնտրում եր մթության մեջ, ասենք...կամ պայքարի ժամանակ...
    Իմ տեսած բոլոր հնդկական կինոների ընթացքում երբ գուշակում էի ամենադրամատիկ բանը, որ կարող է հաջորդը պահին լինել, հենց այդպես էլ լինում էր։ Տվյալ դեպքում որսորդի սպանվելը հենց կլիներ ամենադրամատիկ տարբերակը։ Ես միայն դա ի նկատի ունեյի, ուրիշ ոչինչ։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հատվածներ Ստեփան Զորյանի պատմվածքներից
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2013, 18:11
  2. Արձակ. Քայլեր ավազի վրայով (հատվածներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.12.2010, 20:26
  3. Զվարճալի հատվածներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.03.2010, 16:48
  4. Իմ Թատրոնի ասելիքը /հատվածներ/
    Հեղինակ՝ GarSu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.09.2009, 22:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •