Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
Ահը
(Բնասերի հուշատետրից)
........................
Հիմի հասկացա՞ր, Հրաչ Քոչար, թե ինչու ցամաք պիտի լինեն ծովափի տանձն ու խնձորը։ Նրանց համար ջուրը, հյութը ավելոր՜դ բեռ է, քանի որ միշտ կարող են ջուր վերցնել այն¬քան հաճախ տեղացող անձրևներից։ Մեր չոր ու պապակ երկ¬րում, երբ ամառը վերևից Արևը կրակ է թափում՝ ամեն բույս ու ծառ «ահի» մեջ է։ Ահ, իր կյանքի համար, իր սերունդների կյանքի համար։ Եվ այդ «ահը» ստիպում է նրան հյութեր կուտակել պտուղների մեջ և այդ հյութերը պատել կոշտ պատյաններով, որ կիզիչ արևը չկարողանա նրանից խլել այնքան դժվարությամբ ձեռք բերված հյութը…
Դրանից են այդքան համեղ ու հյութեղ մեր արևոտ ու չոր երկրի պտուղները։
Կներեք թեմայից մի քիչ շեղվելու համար:
Նոր մի կայքում Հայաստանի մրգերի ու բանջարեղենի համեղության գիտական բացատրության էլ հանդիպեցի.
«Սուր կլիման ցերեկային առավելագույն և գիշերային նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը հասցնում է զգալի չափերի, ինչը հողի հարուստ միկրոտարրային կազմի հետ միասին ապահովում է բույսերում երկրորդային սինթեզի նյութերի բուռն առաջացումը, որով և պայմանավորվում են հայկական մրգերի և բանջարեղենների բարձր համային հատկանիշները»:
Աղբյուր. http://noravank.am/uploads/108/03_vardan_hajkazyan.pdf