Խնդրեմ։Arm_Lionne-ի խոսքերից
![]()
Խնդրեմ։Arm_Lionne-ի խոսքերից
![]()
Լավն էր։ Ինչպես միշտ, հուզիչ էր։ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԴԱՍՏԻՐԱԿՉՈՒՀԻՆ![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Անանյան ասելիս մանկությունս եմ հիշում: Կարելի է ասել, որ ժամանակին նրա բոլոր գործերը կարդացել եմ: Ամենասիրածս գործերից մեկը «Մորս ականջը դեղ ենք լցնում»-ն էր, հիշում եմ:![]()
Ne inducas in tentationem...
Հրապարակի Նոյան տապան գրախանութում ծախում են Վախթանգ Անանյանի նոր երկերի ժողովածու որը նաև ունի չտպված պատմվածքներ։
Կարդացել եմ Վ.Անանյանի որսորդական պատմվածքների 3 հատորները, «Հովազաձորի գերիները» և «Սևանի ափին» վեպերը ու մտքովս էլ չէռ անցնի, որ ինքը բացի դրանցից էլի ստեղծագործություններ ունի և շատ ուրախացա էս թեման «հայտնաբերելով»։ Ասեմ, որ Վ.Անանյանը իմ ամենասիրած գրողներից մեկն է։ Իրա ստեղծագործությունների մեջ հավանում եմ պարզությունը։ Անանյանի ստեղծագործությունները ինձ շատ հոգեհարազատ են ու շատ շնորհակալ եմ Վազգենից՝ էս թեման բացելու և Անանյանի՝ ինձ անծանոթ ստեղծագործությունները տեղադրելու համար։
Անանյանի նկարն եմ ճարել։![]()
Սա էլ Անանյանի մասին կենսագրական տվյալներ։
ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ
1905 - 1980
Վախթանգ Անանյան – հայ անվանի արձակագիր։ Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին), Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում։ 1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930-ին։ Անանյանը որոշակի ներդրում ունի հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի զարգացման գործում։ Նրա «Որս» (1934) գրքում ռեալիստական պատկերներով արտացոլված է հայկական բնաշխարհը։ 1947-66-ին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։ Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 – 4, 1961-67) աշխատությունը լայն պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956) վիպակներն արժանացել են մրցանակի։ Այդ գրքերի հիման վրա գրված սցենարներով ստեղծվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները (1954, 1957)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970)։
Մի քանի օրից մի պատվածք էլ կդնեմ, դեռ մինչև վերջ պատրաստ չէ։
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Ուլուանային տեքստը կազմելու ու ինձ ուղարկելու համար։![]()
Կներեք թեմայից մի քիչ շեղվելու համար:Վազգեն-ի խոսքերից
Նոր մի կայքում Հայաստանի մրգերի ու բանջարեղենի համեղության գիտական բացատրության էլ հանդիպեցի.
«Սուր կլիման ցերեկային առավելագույն և գիշերային նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը հասցնում է զգալի չափերի, ինչը հողի հարուստ միկրոտարրային կազմի հետ միասին ապահովում է բույսերում երկրորդային սինթեզի նյութերի բուռն առաջացումը, որով և պայմանավորվում են հայկական մրգերի և բանջարեղենների բարձր համային հատկանիշները»:
Աղբյուր. http://noravank.am/uploads/108/03_vardan_hajkazyan.pdf
Մի պատմվածք էլ պատրաստ է արդեն:Անունն է՝ Միչուրինյան տունկեր:
Այն կարող եք կարդալ Wikisource-ում: Ահա և հղումը.
http://wikisource.org/wiki/%D5%84%D5...AF%D5%A5%D6%80
Մեջբերումներ Անանյանի մասին.
Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։
Պարույր Սևակ
Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։
Սերո Խանզադյան
Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները` մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։
Հարի Ազեմիս (գերմանացի գրող)
Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և` մեծերին, և` փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին` պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։
Յա Եդլիչկա (չեխ գրող)
Ի դեպ, այցելեք նաև Վիքիպեդիայում Անայնանին նվիրված էջը, վերջերս լրացուցիչ տեղեկություններ եմ ավելացրել այնտեղ.
http://hy.wikipedia.org/wiki/Վախթանգ Անանյան
Պարզվում է «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» գրքերը ռուսերեն թարգմանությամբ
կան ինտերնետում։ Ափսոս, հայերենը չկա:
http://alfred.isea.ru/MyLib/Ananyan/...egu_Sevana.htm
http://alfred.isea.ru/MyLib/Ananyan/..._ushchelja.htm
Վաղուց չէի կարդացել Անանյանին... Թերևս թեմայի բացվելու ժամանակ կարդացած լինեմ, բայց դե էդ իմ համար վաղուց է
Երբ ձեռքս ընկավ իր պատմվածքների ժողովածուն, ու կարդացի, որ ինքը որսորդ է եղել, կարծում էի ինչ-որ դաժան որսորդական պատմվածքներ եմ կարդալու, բայց էնտեղ միայն սեր տեսա դեպի բնությունն ու կենդանական աշխարհը:
Կարծում եմ, Անանյանի մի քանի պատմվածք պետք է մտցնել դպրոցական ծրագրի մեջ
Freeman (02.01.2013), Valentina (02.01.2013), Անվերնագիր (02.01.2013), Արէա (02.01.2013), Հայկօ (03.01.2013)
Ես էլ եմ շատ սիրում Վախթանգ Անանյանին, շատ պարզ, հասարակ... մի խոսքով ուտվող գրքեր են: Շատ եմ սիրում ««Սևանի ափին»» ստեղծագրծությունը, հա իդեպ, էս գրքում նկարագրվող գետում(Գիլի) լողացել եմ![]()
Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 03.01.2013, 00:11:
A long time ago, in a galaxy far, far away...
Valentina (03.01.2013)
A long time ago, in a galaxy far, far away...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ