User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Անքնություն

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անքնություն

    ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

    Տաղտուկից ծեծված հաստափոր օրը,
    Մի կերպ քարշ տալով պարարտ մարմինը,
    Դանդաղ փոխվում է տխմար գիշերվա...
    Եվ թեթևամիտ տիկին անդորրը՝
    Ծերուկ գիշերվա անառակ կինը,
    Խենթ պար է բռնում ուղեղիս վրա...

    Իսկ ժամացույցի վայրկյան-սլաքը
    Իր զիլ անունը սեղանին դաջող
    Ծույլ ու անպիտան աշակերտի պես
    Նյարդերիս վրա վերք է փորագրում,
    Որ իր զարկերը հիշեմ մշտապես։

    Բայց զարկերն, իրենց սև գործն անելով,
    Քիչ-քիչ դառնում են օրորոցային,
    Հոգնած ուղեղիս վերքը շոյելով
    Ճանապարհում են նրան սրտագին...

    Հետո աննկատ մարում են, լուծվում
    Ծլվլոցի մեջ կենաց հավքերի,
    Եվ գունատվում է Գիշերը դրսում,
    Անձայն լացելով ավարտն իր դերի...
    ................................................................

    Գիշերը փակեց աչքերը դժկամ...
    Օրը զարթնել է... Սակայն ես... չկամ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Էս ինչ լավն էր Ան ջան, անկախ ինձնից սկսեցի հորանջել, ու քանի որ ինքս էլ տառապում եմ անքնությունից, գրածդ ամեն բառը, տողը շա~տ հարազատ է ինձ: Մենակ թե մի մտքի հետ համամիտ չեմ, գիշերը տխմար չէ ամենևին, ամենալավ գաղափարներն ու լուծումներն ինձ մոտ ծնվում են հենց գիշերով
    Շատ ապրես, շնորհակալ եմ, թերևս ամեն երեկո կարդամ քո բանաստեղծությունը, որ կարողանամ քնել

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Ընդհանուր շատ լավն էր, բայց վերջին տողերն ավելորդ էին:

  4. #4
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր շատ լավն էր, բայց վերջին տողերն ավելորդ էին:
    Կտրականապես համաձայն չեմ:
    Վերջում գրված երկու տողերը միշտ էլ լավ բան ա

    Լավն էր, Անահիտ, ինչպես միշտ

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավն էր Ան ջան, անկախ ինձնից սկսեցի հորանջել, ու քանի որ ինքս էլ տառապում եմ անքնությունից, գրածդ ամեն բառը, տողը շա~տ հարազատ է ինձ: Մենակ թե մի մտքի հետ համամիտ չեմ, գիշերը տխմար չէ ամենևին, ամենալավ գաղափարներն ու լուծումներն ինձ մոտ ծնվում են հենց գիշերով
    Շատ ապրես, շնորհակալ եմ, թերևս ամեն երեկո կարդամ քո բանաստեղծությունը, որ կարողանամ քնել
    Գիշերը տխմար է թվում այն ժամանակ, երբ գիտես, որ անքնությամբ ես տառապելու։ Օրինակ՝ տվյալ դեպքում իմաստն այն էր, որ օրն էլ մի բան չէր, հիմա էլ անքուն գիշերն է գալու...
    Բարեբախտաբար, անքնությամբ հազվադեպ եմ տառապում, ուղղակի այս գիշեր (չնայած արդեն համարյա առավոտ էր ) այդ հազվագյուտ դեպքերից էր... Ես էլ որոշեցի ինձ համակած տաղտուկը ռացիոնալ օգտագործել, և արդյունքում ծնվեց այս բանաստեղծությունը։
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր շատ լավն էր, բայց վերջին տողերն ավելորդ էին:
    Եսիմ, ինձ թվում է, որ վերջին տողերը կարևոր են։ Բա մարդիկ չիմանա՞ն, որ էդքան տանջվելուց հետո վերջը քնեցի։
    Որ խնդրեմ, կբացատրե՞ս, թե ինչու ես ավելորդ համարում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Բա մարդիկ չիմանա՞ն, որ էդքան տանջվելուց հետո վերջը քնեցի։
    Բաներ կան, որ առանց բացատրելու էլ հասկանալի են
    Որ խնդրեմ, կբացատրե՞ս, թե ինչու ես ավելորդ համարում։
    Պատկերը փչացնում են:

  7. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Լավ էր, Ան, բանաստեղծությանդ շունչը ավելի ծանր ու լայնահուն է դարձել և ասելիքդ տեղավորելու ու հասցնելու առումով առավել լայն հնարավորություններ ես ինքդ քեզ տվել ու օգտվել ես այդ հնարավորությունից:
    Վերջին տողերը և լավ ավարտում են բանաստեղծությունդ, և ամփոփում ու ընդգծում անքնությանդ քո ապրումը.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիշերը փակեց աչքերը դժկամ...
    Օրը զարթնել է... Սակայն ես... չկամ...
    Իսկապես լավ էր, ապրե'ս:

  8. #8
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Լավնա

  9. #9
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
    Իսկ ժամացույցի վայրկյան-սլաքը
    Իր զիլ անունը սեղանին դաջող
    Ծույլ ու անպիտան աշակերտի պես
    Նյարդերիս վրա վերք է փորագրում,
    Որ իր զարկերը հիշեմ մշտապես։
    Շատ լավն էր Հատկապես այս տողերը սրտիս ուզածն են ասում
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  10. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Անահիտ ջան, իրո՛ք շատ լավն էր, կեցցես
    Առաջին տունը երկու անգամ կարդացի, մինչև առաջ անցնելը, ամենահաջողվածն էր, ընդհանրապես լարում չէր զգացվում՝ ստեղծագործողի լարումն ի նկատի ունեմ դե դու կիմանաս
    Ավարտուն պատկեր էր, հոգնություն իջավ վրաս, զգացի անկատար հույսերդ, ափսոսանքդ ու հետն էլ՝ շնորհակալությունդ, որ այդ օրն ի վերջո ավարտվեց...
    Մի խոսքով, հրաշալի էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Տիպիկ արտույտային զգացողություններ, որը սխալմամբ հայտնվել ա բուի կարգավիճակում

  12. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Շատ հետաքրքիր պատկերավորման միջոցներ են օգտագործված, նաև համեմատություններն են դիպուկ ու ճիշտ
    տրամադրությունը բանաստեղծության, որ գրողը դրել է գրելու պահին զգացած ժամանակ, փոխանցվում է կարդացողին, եթե իհարկե նա երբևիցե անքնությամբ է տառապել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  13. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Քանի որ իմ բոլոր ստեղծագործությունները ժամանակին առանձին թեմաներով եմ տեղադրել, բայց հիմա դա սխալ եմ համարում, որոշեցի նորը չբացելու համար հիմիկվանից սկսած՝ գոնե բացածս հին թեմաներին «կցել»...

    Այս մեկին այդպես էլ վերնագիր չկարողացա դնել...
    Ասեմ, որ ստորև նկարագրվածը բախտի բերմամբ թե պատահմամբ ինձ հետ չի պատահել, ուղղակի մի պահ երևակայությունս խիստ վերելք էր ապրել , ու արդյունքում ծնվեցին այսպիսի խառնիճաղանչ մտքեր...

    Անժամանակ այց

    Դու հայտնվեցիր իմ կյանքի ճամփին
    Լրիվ թարս պահի շրթունքին բուսած բշտիկի նման
    Ու քո անցյալոտ, քրտնած ձեռքերով
    Բացեցիր վաղուց արդեն բորբոսնած հուշերիս տուփը,
    Որ անփութորեն մոռացել էի նետել աղբաման...

    Եվ, այնուհանդերձ, քո հայտնությունը՝
    Այդքան չսպասված ու մեռելահոտ,
    Որ սպառնում էր փայլուն մշակված պատուհաս դառնալ,
    Չկարողացավ խաթարել արդեն ծաղկած պարտեզիս խաղաղությունը,
    Ու քեզ մնում էր քո պարտության հետ
    Այն տուփը գրկել ու լուռ հեռանալ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.11.2008, 07:04:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.08.2020)

  15. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Ընդհանուր առմամբ, գործը դուրս եկավ, մանավանդ նուրբ ծաղրական տոնը, որը չգիտեմ էլ հեղինակը դրել էր մեջը, թե ոչ: Առաջին անգամ եմ տեսնում, որ Անահիտը չափը չի պահել: Կարծում եմ, հաջողվել է, միայն թե այս տողը չափից դուրս երկար է.
    Չկարողացավ խաթարել արդեն ծաղկած պարտեզիս խաղաղությունը,
    Եթե տողը «կոտրվեր», գուցե ավելի լավ լիներ, չգիտեմ.
    Չկարողացավ խաթարել
    Արդեն ծաղկած պարտեզիս խաղաղությունը,

    Մեկ էլ թեև այլաբանական պատկերները հաջողված էին, բայց բանաստեղծությունը ծանրաբեռնում են: Ես, որպես ընթերցող մարսում եմ առաջինը, երկրորդը, բայց երրորդից հետո դադարում եմ ընկալել, ստիպված նորից եմ կարդում:

  16. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Ան, նախ առաջին բանաստեղծությանդ՝ Անքնության մասին եմ գրելու, որը նոր եմ կարդում: Հոյակապ պատկերներ էին, բառերի արտակարգ ընտրություն, ընտիր ոճ: Շատ հավանեցի, ափսոս, հնարավոր չի կրկնակի վարկանիշ տալ, թե չէ կտայի:
    Այս վերջին անվերնագիրն էլ լավն է, թեկուզ և իրականում ապրված չէ: Ինչ լավ ես գրում, ու ինչի՞ եմ ես դա նոր հայտնաբերում: Դմբո եմ էլի...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անքնություն
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 117
    Վերջինը: 12.12.2020, 21:10
  2. .անքնություն
    Հեղինակ՝ pandec, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.05.2017, 00:00
  3. Անքնություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 07.01.2013, 16:57
  4. Անքնություն
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.08.2008, 07:54
  5. Անքնություն
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.01.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •