Դե էդ շշերի մասին ես վաղուց գիտեի: Չգիտեի, որ կարող են համասեռամոլություն առաջացնել, բայց որ վնասակար են, դա փաստ է: Մեր մանկաբուժության դասախոսը միշտ ասում էր. «Երեխաներին շշին չի կարելի սովորեցնել: Կրծքից հետո պետք է գդալով կերակրել, որից հետո՝ բաժակով»: Բայց դե եկեք ու մայրերին բացատրեք: Չէ՜, պարտադիր պետք է «ֆիրմա» շշերով կերակրեն: Ի դեպ, ծծակներն էլ են վնասակար մի շարք պատճառներով:
Ինչ վերաբերում է մյուս բաների վնասակարությանը, ապա եթե այդպես նայենք, ամեն ինչն էլ վնասակար է. թե՛ սինթետիկ հագուստը, թե՛ զանազան օճառներն ու շամպունները, թե՛ բջջային հեռախոսները, թե՛ մեր շնչած օդը: Եթե կարող եք, հրաժարվեք նման բաներից:
Էջանիշներ