ՇՇԵՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈ՞Լ
«Երեխաներին պոլիէթիլենային շշից ջուր կամ հյութեր մի տվեք, հատկապես՝ տղա երեխաներին: Գիտնականներն ապացուցել են, որ այդ շշերի միջոցով երեխայի օրգանիզմ են թափանցում բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք տարիների ընթացքում սկսում են ազդել հորմոնների վրա, այսինքն՝ տղամարդկային հորմոնը նրանց օրգանիզմում քիչ է արտադրվում եւ այսպես աշխարհում ավելանում են համասեռամոլները»,- երեկ ժուռնալիստի տանը հրավիրված քննարկմանն այս մասին հայտնեց «Գեղեցկության եւ առողջության պահպանման» միջազգային ասոցիացիայի հայաստանյան տնօրեն Արիադնա Առաքելյանը: Նրա համոզմամբ՝ այդ շշերն աղջիկների մոտ էլ հորմոնալ խախտումներ են առաջացնում: ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում արդեն պոլիէթիլենային շշեր չեն օգտագործում: «Գիտնականները պարզել են, որ անգամ երեխաների համար նախատեսված խաղալիքների, տարբեր հիգիենայի միջոցների մեջ էլ են օգտագործվում մարդու առողջության համար վնասակար նյութեր: Անգամ մաշկի համար օգտակար նյութերը՝ գլիցերինն ու լանորինը համարվում են քաղցկեղածին»,- նշեց ասոցիացիայի նախագահը: Մասնագետները պարզել են, որ այն տնային տնտեսուհիները, ովքեր շատ են օգտագործում մաքրող միջոցներ, առավել հաճախ են ունենում ուռուցքներ: «Ապրանքները գնելուց առաջ նայեք դրանց բաղադրությունը, եթե կան մարդու առողջության համար վնասակար նյութեր՝ մի գնեք»,- խորհուրդ տվեց Ա. Առաքելյանը: Ա. Խ.
Առավոտ օրաթերթ
Ինչ կասեք այս մասին?
Էջանիշներ