Ո՛չ, անձամբ ինձ համար դա լրիվ անընդունելի տարբերակ է։ Եթե հանդիպում ես մեկի հետ ոչ զուտ ընկերական նկատառումներով, ապա զգացմունքի առկայությունը կամ գոնե դրա հետագա ակնկալիքը (եթե հարաբերությունները նոր են սկսվել, ու դեռ զգացմունքների ձևավորման փուլում են) պարտադիր է, համենայնդեպս, ինձ համար հաստատ այդպես է։ Եթե իմանայի, որ ինչ–որ մեկն ինձ հետ հանդիպում է ուղղակի հանդիպելու համար, ապա հաստատ առանց մի վայրկյան անգամ հապաղելու, վերջ կտայի մեր հանդիպումներին՝ անկախ իմ՝ նրա նկատմամբ ունեցած զգացմունքներից...
Երբ տրամադրություն չեք ունենում, ուզում եք մենա՞կ մնալ, թե՞ փորձում եք ցրվել՝ որևէ թեթև զբաղմունք գտնելով։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.12.2007, 20:31:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջին խմբագրող՝ Dayana: 19.12.2007, 12:23: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ