Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):
Կախվածություն ունեմ Ակումբից.... գտել եմ ընկերներ.... կարևոր ու հարազատ մի քանի մարդ.... կարդում են իմ գրածները.... մեկ-մեկ ռեպ են տալիս.... երբեմն հասկանում են ինձ.... հաճախ՝ ոչ.... ոմանց կարոտում եմ.... ոմանք գուցե ինձ են կարոտում.... որոշներից նյարդայնանում եմ.... մի քանիսին՝ նյարդայնացնում.... պարապությունս լավ զարդարում է Ակումբը.... Ստեղծագործողի անկյունում բացի իհարկե մի քանի հրաշալի հեղինակներից, անվճար սովորեցնում են՝ ինչպես պետք չէ գրել.... համախոհներ ունեմ... գուցե նաև ընկերներիցս ոմանք են թաքուն զբոսնում որևէ մականվան տակ.... մի խոսքով, Ակումբն ինձ անհրաժեշտ է... կախվածություն ունեմ Ակումբից....

Անկեղծ էի? Իսկ դու?