Ես ինձ Ամելիին եմ նմանեցնում։Շատ–շատ եմ նմանեցնում, կարծես ես լինեմ։
![]()
Բնավորության գծերի օրինակներ... Ճիշտ և ճիշտ նրա նման երևակայություն ունեմ, մարդկանց օգնելու անհագ մոլուցքով եմ «տառապում»...
Ի ծնե հակված եմ նկատել ուրիշների համար աննկատ մանրուքներ ու երևակայությունս զարգացնել դրանց ուղղությամբ... Սիրում եմ տարբեր իրավիճակներ մտովի վերլուծել, համադրել, կապել իրար ու արդյունքում ցնցող պատկերներ ստանալ։
Ու էլի շատ ու շատ բաներ. բոլորը թվարկել չեմ կարող։ Մի խոսքով՝ եթե «Ամելի» ֆիլմը տեսել եք, իմացեք, որ դա իմ մասին է։
Հարցը շատ հետաքրքիր է, դրա համար էլի նույնն եմ թողնում։
Նույնիսկ կարելի էր սրա մասին առանձին թեմա բացել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ո՞ր հերոսուհուն եմ ինձ նմանեցնում:
Կարմիր գլխարկին:
Տատիկիս շատ եմ սիրում, մամայիս ասածները չեմ լսում, «մութ ու վտանգավոր անտառներով» քայլելու համար մեկ եմ, ամեն տեսակ «գայլերի» վստահում եմ, ինձ փրկող «որսորդներն» էլ միշտ կան ու կան:
Եթե հնարավորություն տրվեր մի շաբաթով դառնալ հակառակ սեռի ներկայացուցիչ՝ ձեր ուզած ապրելակերպի ընտրությամբ, ինչպե՞ս կանցկացնեիք այդ շաբաթը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ