Նրանք, ովքեր չեն մտնում, ինչպես տեսանք, հատուկ այս հարցին պատասխանելու համար էլ չմտան, այնպես որ ես կպատասխանեմ նրանց փոխարեն, հատկապես որ չմտնողներից շատերին ճանաչում եմ ու որոշ չափով նաև գիտեմ, թե ինչու չեն մտնում։Չմտնելու պատճառները, բնականաբար, շատ են.
1. վիրավորված են ինչ–որ մեկից կամ որոշ մարդկանցից
2. ժամանակ չունեն
3. գրանցվելուց հետո մոռացել են դրա մասին, իսկ հետո հիշեցնող չի եղել
4. չափից դուրս լուրջ են Ակումբ մտնելու համար...
5. ժամանակ առ ժամանակ մտնում են, բայց ինչ–որ դժբախտ պատահականությամբ բախվում եղած տափակագույն (ասենք, «» կարգի) գրառումների և նյարդայնացած, հիասթափված դուրս վազում Ակումբից, որից հետո երկար ժամանակ ուշքի չեն գալիս, որ նորից մտնեն...
6. մտել են, զգացել են, որ չափից դուրս քյարթու են էս միջավայրի համար և իրենց ավելորդ զգալով՝ հեռացել են
7. ընդհարումներ են ունեցել Ակումբի ղեկավարության հետ, որից հետո
ա) այլևս չեն մտնում, որովհետև պատվից ցածր են համարում
բ) այլևս չեն մտնում, որովհետև արգելափակված են
գ) մտնում են, բայց հյուրի կարգավիճակով
դ) մտնում են, բայց այլ մականունով![]()
8. այլ՝ իրենց խառնվածքին ու մտածելակերպին առավել համապատասխան ֆորում(ներ) են գտել ու այնտեղ են «բնակվում»
9. վերջապես, չեն մտնում, որովհետև գաղափար չունեն, թե ընդհանրապես ինչ է ֆորումը, և որ ընդհանրապես Ակումբ անունով ֆորում գոյություն ունի աշխարհիս երեսին
10. լավ են անում՝ չեն մտնում։
Ինչու՞ եք այս թեմայում գրառում անում՝ ավելի շատ պատասխանելու՞, թե՞ հարց ուղղելու համար։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պատասխանելու. պատասխանը մի քանի վայրկյանում գրում եմ, հետո մի քանի րոպե հարց եմ մտածում
Ո՞նց իմանանք դու ով ես:
Խմածս վիճակում հաստատ կիմանաք, չնայած դեռ չի եղել, որ մի շիշ պիվայից ավել խմեմ, տակ շտո պտի մի քիչ ավելի շատ խմացնեք, որ լրիվ ջրիկանամ ու էդ վախտ հարցեր տվեքՈ՞նց իմանանք դու ով ես::
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Երևի ուզում էիր ասել անեքՈնց անենք որ Ակումբով գնանք Սևան Կիրակի օրը լողանալու ՞…Թե չէ չեմ հավատում, որ դու մեզ հետ որևէ տեղ կգաս:
Համ էլ ինձնից ձեռ քաշեք: Նախ, կիրակի օրերը աշխատում եմ: Երկրորդ, Սևանն ահավոր չեմ սիրում:
Ինչու՞ քունդ չի տանում:
Ճիշտն ասած լավ էլ տանւմ է, թողնեն հենց հիմա էլ կքնեմ....
Ինչո՞ւ ես այդպես հագնվում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ