Ուրեմն Էդոյին, Արտակին, Արտուրին, Վերային և Հովուլիկին...
Ուրեմն Էդոյին, Արտակին, Արտուրին, Վերային և Հովուլիկին...
Վերջին խմբագրող՝ Kita: 17.07.2007, 20:02:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Քաղաքացուն, Էդոյին, Չուկին, Արշակին ու Հայկին (Գուեստ)
Նորմարդին, Absar21-ին, Վիշապաքաղին, Angelina-ին, Բյուրակնին:![]()
Лучше Гор могут быть только Горы.
Բայց պատկերացնում եք Անգելիանյին էդ խաղում: Չէ լուրջ:Ասենք փորձությունը ջրի մեջ պետք է լինի. «Այո՛, դու ճիշտ ես, այդպես է պետք լողանալ»:
Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել, որ հրաժարվեք Ձեր համոզմունքներից:
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Ինչը չգիտեմ, բայց ով հաստատ. Աստված
Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):
Կախվածություն ունեմ Ակումբից.... գտել եմ ընկերներ.... կարևոր ու հարազատ մի քանի մարդ.... կարդում են իմ գրածները.... մեկ-մեկ ռեպ են տալիս.... երբեմն հասկանում են ինձ.... հաճախ՝ ոչ.... ոմանց կարոտում եմ.... ոմանք գուցե ինձ են կարոտում.... որոշներից նյարդայնանում եմ.... մի քանիսին՝ նյարդայնացնում.... պարապությունս լավ զարդարում է Ակումբը.... Ստեղծագործողի անկյունում բացի իհարկե մի քանի հրաշալի հեղինակներից, անվճար սովորեցնում են՝ ինչպես պետք չէ գրել.... համախոհներ ունեմ... գուցե նաև ընկերներիցս ոմանք են թաքուն զբոսնում որևէ մականվան տակ.... մի խոսքով, Ակումբն ինձ անհրաժեշտ է... կախվածություն ունեմ Ակումբից....
Անկեղծ էի? Իսկ դու?
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Չգիտեմ
Սկզբում ուղղակի հետաքրքրության համար...Իսկ դու?
Առաջին ֆորումն էր,որ մտնում էի,ու ինձ սկսեց հետաքրքրել թեմաները և նրանց շուրջ անդամների արտահայտած կարծիքները..
Հետո դարձավ կախվածություն,եթե մի օր չմտնեի ակումբ,էդ օրը չէի կարող լուսացնել...
Հետո հասկացա,որ ինքս ինձ ճանաչելու և ինքնահաստատվելու միջոց ա,նաև ազատ արտահայտվելու...
Մինչև մտնելը կարծում էի,որ իմ կարծիքն ա միայն ճիշտ տվյալ հարցի շուրջ,սակայն այստեղ սովորեցի տվյալ հարցի շուրջ մի քանի կարծիքներ լսել ու տարբերել ճիշտը սխալից
Հա,մոռացա Նաև նոր մարդկանց հետ ծանոթանալու և ընկերանալու ,ընկերներ ձեռք բերելու միջոց
Լավ,շատ գրեցի
Փորձեցի ինչքան հնարավոր ա առանց մտածելու գրեմ,որ անկեղծ լինի
Հարցը թողնում եմ նույնը
Ինչու՞ ես ակումբ մտնում (մենակ անկեղծ):
Վերջին խմբագրող՝ Մանե: 18.07.2007, 12:43:
Նրանք, ովքեր չեն մտնում, ինչպես տեսանք, հատուկ այս հարցին պատասխանելու համար էլ չմտան, այնպես որ ես կպատասխանեմ նրանց փոխարեն, հատկապես որ չմտնողներից շատերին ճանաչում եմ ու որոշ չափով նաև գիտեմ, թե ինչու չեն մտնում։Չմտնելու պատճառները, բնականաբար, շատ են.
1. վիրավորված են ինչ–որ մեկից կամ որոշ մարդկանցից
2. ժամանակ չունեն
3. գրանցվելուց հետո մոռացել են դրա մասին, իսկ հետո հիշեցնող չի եղել
4. չափից դուրս լուրջ են Ակումբ մտնելու համար...
5. ժամանակ առ ժամանակ մտնում են, բայց ինչ–որ դժբախտ պատահականությամբ բախվում եղած տափակագույն (ասենք, «» կարգի) գրառումների և նյարդայնացած, հիասթափված դուրս վազում Ակումբից, որից հետո երկար ժամանակ ուշքի չեն գալիս, որ նորից մտնեն...
6. մտել են, զգացել են, որ չափից դուրս քյարթու են էս միջավայրի համար և իրենց ավելորդ զգալով՝ հեռացել են
7. ընդհարումներ են ունեցել Ակումբի ղեկավարության հետ, որից հետո
ա) այլևս չեն մտնում, որովհետև պատվից ցածր են համարում
բ) այլևս չեն մտնում, որովհետև արգելափակված են
գ) մտնում են, բայց հյուրի կարգավիճակով
դ) մտնում են, բայց այլ մականունով![]()
8. այլ՝ իրենց խառնվածքին ու մտածելակերպին առավել համապատասխան ֆորում(ներ) են գտել ու այնտեղ են «բնակվում»
9. վերջապես, չեն մտնում, որովհետև գաղափար չունեն, թե ընդհանրապես ինչ է ֆորումը, և որ ընդհանրապես Ակումբ անունով ֆորում գոյություն ունի աշխարհիս երեսին
10. լավ են անում՝ չեն մտնում։
Ինչու՞ եք այս թեմայում գրառում անում՝ ավելի շատ պատասխանելու՞, թե՞ հարց ուղղելու համար։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պատասխանելու. պատասխանը մի քանի վայրկյանում գրում եմ, հետո մի քանի րոպե հարց եմ մտածում
Ո՞նց իմանանք դու ով ես:
Խմածս վիճակում հաստատ կիմանաք, չնայած դեռ չի եղել, որ մի շիշ պիվայից ավել խմեմ, տակ շտո պտի մի քիչ ավելի շատ խմացնեք, որ լրիվ ջրիկանամ ու էդ վախտ հարցեր տվեքՈ՞նց իմանանք դու ով ես::
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Երևի ուզում էիր ասել անեքՈնց անենք որ Ակումբով գնանք Սևան Կիրակի օրը լողանալու ՞…Թե չէ չեմ հավատում, որ դու մեզ հետ որևէ տեղ կգաս:
Համ էլ ինձնից ձեռ քաշեք: Նախ, կիրակի օրերը աշխատում եմ: Երկրորդ, Սևանն ահավոր չեմ սիրում:
Ինչու՞ քունդ չի տանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ