Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Երբ զգում եմ, որ մեղավոր եմ, անպայման խնդրում եմ, իսկ եթե ոչ, երբեք չեմ խնդրում:

Հեշտությա՞մբ եք ներում:
Այո, շատ։ Ամեն դեպքում գոնե մի քիչ անց ներում եմ, եթե ոչ հենց էդ պահին, իսկ եթե մարդը գիտակցում ու զղջում է իր արածի համար՝ առավել ևս, կարծես նման բան իսկի չի էլ եղել։

Լինու՞մ են դեպքեր, երբ գիտեք, որ այսինչ մարդը ձեզ չի համակրում որպես մարդու, բայց դուք նրան համակրում եք, այսինքն՝ նրա՝ ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքը ձեր վերաբերմունքի վրա չի ազդում...