Ճիշտ ես մտածում:Zevs666-ի խոսքերից
Ճիշտ ես մտածում:Zevs666-ի խոսքերից
Բայց չեմ կարծում,թե այդ մարդը կցանկանա քեզ մահապատժի ենթարկելGuest-ի խոսքերից
Իմ խոսքը բացի այդ վերաբերում էր նրան,ով ցանկացել է որ դու մենք բոլորս լույս աշխարհ գանք…Երևի թե հիմա ավելի պարզ պիտի լինեն քեզ խոսքերս,չնայած կարծում եմ նախորդ դեպքում էլ էր այդպես,չէ՞![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ես հարյուր տոկոսով քեզ հասկացել եմ, իսկ դու՞:Sladkaya-ի խոսքերից
Հասկանում ես, եթե դու հիմա կաս, դա մարդու ցանկություննա: Եթե չլինեին քո ծնողները (2 հոգի), եթե չլինեին նրանց ծնողները (4 հոգի)… երկուսի անվերջ աստիճան մարդիկ են մասնակցել նրան, որ դու կաս, այսինքն մեկա սենց թե նենց մարդիկ են որոշողը:
Նաև ասեմ, որ այս աշխարհը անհատների հաշվին ա ապրում: Կան որոշ քանակությամբ մարդիկ, ովքեր տանում են այս աշխարհը իրենց հետևից, իսկ հիմնական մասսան գոյատևում ա… ինչպես միշտ ամեն ինչ չեմ ասում, 99% թողնում եմ ձեր մտածելուն և հետևություններ անելուն:
Էմանուել ԿանտGuest-ի խոսքերից
Ավելացվել է 1 րոպե անց 40 վարկյան անց
Որի էտ ուսմունքից ծնվեց ֆաշիզմը, արդյունքում միլիոնավոր մարդիկ ու խեղված ճակատագրեր
Վերջին խմբագրող՝ Երվանդ: 08.12.2006, 19:08: Պատճառ: Գրառման ավելացում։
Եվ ահա կրկին հասանք այն կետին, որտեղ դաժանորեն բախվում են աթեիստի ու հավատացյալի հայացքները...Guest-ի խոսքերից
![]()
Բնական է, որ եթե դու համարում ես, որ մարդուն մարդն է ստեղծել՝ առանց որևէ վերին ուժի մասնակցության, ապա մարդն էլ կարող է խլել նրա կյանքը, բայց կան մարդիկ, որոնք այլ համոզման են, այսինքն՝ մարդուն Աստված է կյանք տվել՝ նրա ծնողների միջոցով (եթե Աստված չուզեր, միայն ծնողների ցանկությունը բավական չէր լինի մարդ ստեղծելու համար), հետևաբար միայն Աստված էլ իրավունք ունի այն խլելու։
Ես վերջին տեսակետի կողմնակիցներից եմ, հետևաբար կտրականապես դեմ եմ մահապատժին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա՞, չեի ուսումնասիրել: Երևի արժե խորանալ և արդեն ձեռք բերված փորձի վրա ստեղծել իդեալականին մոտ մոտեցումներ: Աշխարհը վորոլք կապրիZevs666-ի խոսքերից
Աշխարհի իդեալականացման գործում մեծ դեր է խաղում այս "մանր" թեման![]()
Դաստայեվսկի <Ոճիր և պատիժ>, այնտեղ հերոսը փորձում է , եթե չես կարդացել կարդա կիմանաս ոնցա վերջանում փորձը, շատ հզոր գործա:Guest-ի խոսքերից
Իսկ ես ամենևին դեմ չեմ, ինչպես նաև դեմ չեմ, որ դու դեմ ես:Ուլուանա-ի խոսքերից
Բայց… արդյոք դու չես կարող պատկերացնել գոնը մի դեպք, որտեղ հաստատ համոզված կլինես, որ այս մարդու լինելը միանշնակ ավելի վատ է քան նրա չլինելը: Մտածի ոչ թե իր, այլ մարդկության տեսանկյունից:
Բոլորիս նպատակն է հասնել իդեալականությանը, նույն ժամանակ իմանալով, որ հասնել հնարաոր չե: Բայց… այնուամենայնիվ, մտածեք… պատկերացրեք… սիրեք բոլորին… …մահապատիժը անհրաժեշտ է …
Այո այո այոGuest-ի խոսքերից
![]()
Ախր ամբողջ հարցն էլ այն է, որ նույնիսկ եթե ես համարեմ, որ տվյալ մարդը արժանի է մահվան, ես ոչ մի դեպքում ինձ իրավունք չեմ վերապահի վճռելու՝ նա պետք է ապրի թե մեռնի։ Իսկ մարդկության մասին մտածելով՝ ես համարում եմ, որ այդպիսի մարդկանց կարելի է, օրինակ, մահապատժի փոխարեն ցմահ բանտարկության դատապարտել։ Բայց ես սրա մասին արդեն ասել եմ այս թեմայի սկզբում։Guest-ի խոսքերից
Մի բանում համոզված եմ. մահապատիժ կիրառելով՝ հաստատ չենք մոտենա կատարելությանը։Բոլորիս նպատակն է հասնել իդեալականությանը, նույն ժամանակ իմանալով, որ հասնել հնարաոր չե: Բայց… այնուամենայնիվ, մտածեք… պատկերացրեք… սիրեք բոլորին… …մահապատիժը անհրաժեշտ է …![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջերս հեռուստատեսությամբ հայտնեցին ,թե Իրանում 11 հոգու հրապարակայի մահապատիժ էին տվել …Խուլիգանության համար
Բայց ճիշտ բան ա,մենակ թե ետ հրապարակայինն ա շատ սխալ…
Եթե մի կողմ թողնենք հարցի քրիստոնեական կողմը, իմա` որ իրավունք չունենք ավիրելու այն, որի արարման հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում (Մի' սպանաներ), ապա անգամ այդ դեպքում երկու կարեւոր հանգամանքներ են մնում, մեկը` բարոյական, մյուսը` իրավական:
Բարոյական կողմ ասելով` նկատի ունեմ, որ մարդն ըստ էության այքան անկատար է ու մեղավոր, որ ես չեմ պատկերացնում մեկին, ներառյալ զիս, որին կարող եմ վստահել մեկ այլ մարդու կյանքից զրկելու իրավունք: Եթե խորանանք, ապա ամբողջ կյանքում մի տեսակ խաղում ենք, մինչեւ տեսնենք Տերն ինչ ա որոշում մեր հարցով. Մահը միակ բանն է, որը չի տեղավորվում խաղի կոնցեպցիայի մեջ: Մահապատիժն անդառնալի եւ անուղղելի քայլ է, ռեաբիլիտացիայի 0 հնարավորություն:
Ըստ այդմ նաեւ` իրավական կողմը: Մահապատիժը մարդուն ռեաբիլիտացիայի ենթարկելու/կվելու հնարավորությունից զրկում է: Իսկ եթե անմեղ է? Իսկ եթե 3 տարի հետո նոր մեղքեր խոստովանի ու անուններ ասի? Իսկ եթե... Շատ են եթեները, չեմ ուզում շարունակել: Մեկուսացնել. մեկուսացնել շատ դաժան պայմաններում կամ մենության մեջ: Հավատացեք, դա ավելի քիչ հումանիստական կարող է լինել, քան մահապատիժը, զի ապրելը երբեմն ավելի դժվար է լինում, քան մեռնելը:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ես աթեիստ եմ, բայց համոզված եմ, որ մահապատիժը պետք է արգելել ամենուր։ Եթե անգամ մարդ այնքան վատն է, որ արժանի է դրան, ապա պետք է գտնել ավելի սարսափելի պատիժ։ Երբեմն մահը ազատագրում կարող է լինել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ