Հին Կտակարանում մահապատիժը ընդունված բան ա եղել:
Հին Կտակարանում մահապատիժը ընդունված բան ա եղել:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Իսկ ավելի կոնկրետ կարո՞ղ ես ասես թե որտե՞ղ է Աստվածաշունչը արգելում մահապատիժը։ Ես ինքս համարում եմ որ Հայաստանում պետք է լինի մահապատիժ։ Եթե դու ուղղակի մտածում ես որ ամեն ինչ որ Աստված մարդուն տվելա մենք իրավունք չպիտի ունենանք այդ մարդուց խլել, ապա համ տուգանելը, համ բանտարկելը պետք է արգելել, քանի որ փողն էլ, ազատությունն էլ մարդուն Աստվածա տալիս։MALU-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Սահակ: 05.12.2006, 18:58:
Ով կողմ է մահապատժին, պետք է, որ չհավատա Աստծուն, քանի որ բոլորիս հայտնի է "ՄԻ ՍՊԱՆԻՐ" պատվիրանը: Եթե հավատում եք Աստծուն, ապա կարող եք վստահ լինել, դատապարտյալին այն աշխարհում լավ բան չի սպասում, իսկ նրան սպանելով, դուք ևս խախտում եք պատվիրանը: Միևնույնն է, եթե մարդ գործում է այնպիսի հանցանք, որն արժանի է մահապատժի, ապա, համոզված եղեք, ոչինչ նրան չի կանգնեցնի, հենց թեկուզ այդ մահապատժի սպառնալիքը: Իսկ այ նրան մահվան դատապարտողները Աստծո առաջ չեն կարողանա պատասխան տալ:
Лучше Гор могут быть только Горы.
Ուրվական, սխալ ես հասկացել այդ պատվիրանը։ «Մի սպանիր» պատվիրանը գրի առնողը` Մովսեսը, հա՛մ մարդ է սպանել հա՛մ էլ շատ մարդկանց դատապարտել է մահի։ Հին Կտակարանում մանրամասն բացատրվում է թե ինչ հանցանքների համար մարդուն պետք եր սպանել (օրինակ՝ դավաճանության)։ Ակնհայտ է, նաև որ հա՛մ հին Իսրաելը, հա՛մ ժամանակակից Իսրաելը մղել են շատ պատերազմներ և սպանել են շատ մարդկանց այդ պատերազմներում։ Հիմա ի՞նչա ստացվում պատերազմ մղելը դեմ է Աստվածաշնչին (ոնց կարծում են Եհովայի «վկաները»)։ Իհարկե ո՛չ։ Հենց նույն Աստվածաշունչի մեջ շատ խորհուրդներ կան հաջողակի պատերազմ վարելու համար։Ուրվական-ի խոսքերից
Խնդիրը լեզվական բնույթ ունի։ Եբրայերենում կան երկու տարբեր բառեր հայերեն «սպանել» բառի համար։
râtsach, որը նշանակում է միտումնավոր մարդասպանություն առանց պատճառի։ «մի սպանիր» պատգամում հենց այդ բառն է օգտագործվում։ Եբրայերենում կան ուրիշ բառեր «սպանել»-ի համար որոնք նշանակում են, կամ անմեղ սպանություն, կամ էլ պատճառ ունենալով։ Անգլերենում այս իմաստները մոտավորապես ունեն murder և kill բառերը։ murder-ը նշանակում է առանց պատճառի, kill կարա նշանակի հա՛մ murder հա՛մ էլ սպանել պատճառ ունենալով։ Այդ պատգամը առաջ անգլերենում թարգմանում էին որպես "you shall not kill" հիմա օգտագործում են "you shall not murder"։
Օրինակ՝ եթե մեկը փորձում է քեզ սպանել, ապա դու իրավունք ունե՞ս ինքնապաշտպանության կարգով այդ մարդուն սպանել։ Ի՞սկ եթե ինչ որ մեկը փորձում է սպանել քո երեխային կամ կնոջը։ Կկանգնես կնաե՞ս, թե՞ կպաշտպանես նրանց։ Ի՞սկ եթե ինչ որ մեկը հարձակվել է քո երկրի վրա և կոտորում է քո ազգակիցներին։ Ըստ Աստվածաշնչի բոլոր այդ դեպքերում մարդ ոչ թե միայն իրավունք ունի սպանել, այլ հակառակ դեպքում ինքը դառնում է դավաճան։ Իր ազգի, իր ընտանիքի, կամ ինքը իր անձի նկատմամբ։
Նախ ասեմ որ մահապատժի սպառնալիքը մարդկանց կանգնեցնում է սպանություն անելուց։ Իսկ երկրորդը, արդարադատության իմաստը ապագա հանցանքներ կանգնեցնելու մեջ չէ։ Արդարադատության միակ խնդիրը, անցյալում արդեն կատարված հանցանքի համար, այդ հանցագործին իրեն հասանելիք արդարություն տալն է։Ուրվական-ի խոսքերից
Սահակ, եթե այստեղ սխալ հասկանալու խնդիր կա, ապա խորհուրդ կտամ պատճառները փնտրել քո մեջ:Ինչպես գիտես, թեման կոչվում է "Մահապատիժ", այլ ոչ թե "սպանություն", իսկ դու ինձ պատմում ես այդ բառի ծագումնաբանությունից: Հա, հնարավոր է, որ այդ բառը այդպես է առաջացել, բայց դա շատ քիչ առընչություն ունի թեմայի հետ: Քո օրինակներն էլ լրիվ անտեղի են, որ բերել ես նաև իմ հարազատների "վրայով": Ուղղակի դու կամ լավ չես հասկացել իմ գրածը, կամ, որ ավելի քիչ հավանական է, փորձել ես այն ներկայացնել քեզ ձեռնտու տեսքով: Իսկ ինչ մնում է "հանցագործին իրեն հասանելիք արդարություն տալուն", ապա դու իրավասու չես այդ մարդուն մահապատիժ տալ, քանի որ դու բառիս բուն իմաստով մարդ ես սպանում: Իսկ եթե խնդիրը հանցանքները կանխելու մեջ չէ, ապա կարող ես ասել, թե այդ քո տված արդարությունը այդ դեպքում ինչ իմաստ ունի՞: Ես սա ասում եմ ոչ թե որպես հասարակ մարդ, այլ փորձում եմ ներկայացնել դատական համակարգի նպատակը: Հուսով եմ կհասկանաս, թե ինչ նկատի ունեմ:Սահակ-ի խոսքերից
Лучше Гор могут быть только Горы.
Հարյուր տոկոսով կողմ եմ մահապատժին։
Այո՛, դու ճիշտ ես, սպանություն բառը քիչ առընչություն ունի մահապատժի թեմայի հետ։ Եվ «մի սպանիր» պատգամը նույնպես առընչություն չունի մահապատժի հետ քանի որ Աստվածաշնչում «մի սպանիր» պատգամը խախտողներին մահապատիժ էր հասնում։ Այս հարցում գոնե երկուսս էլ համաձայն ենք։Ուրվական-ի խոսքերից
Օրինակները կարողա անտեղի են, բայց ես կոնկրետ քո հարազատների վրա չէի ուզում բերել այդ օրինակները, այլ առհասարակ ինչ որ մի մարդու հարազատների։ Կներես, եթե էտի քեզ վիրավորեց։Ուրվական-ի խոսքերից
Արդարությունը (justice) այնպիսի մի բանա որ իրա համար պետք չեն բացատրություններ։ Արդարությունը հենց ինքը իրա համարա արվում, ինքը իրեն արդարացնումա։ Արդարությունը ո՛չ դաստիարակչական բնույթ ունի, ո՛չ էլ կանխողական։ Դաստիարակելու համար պետք է օգտագործել ընտանիքներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ, համալսարաններ։ Բանտը լավ տեղ չի դաստիարակելու համար։Ուրվական-ի խոսքերից
Չնայած նրան, որ համարյա միշտ արդարադատությունը կանխում է ապագա հանցանքներ, արդարադատության հիմնական նպատակը կանխողական չէ։ Իմ այս միտքը պարզաբանելու համար բերեմ միհատ օրինակ․
Հունգարիայում, մի ադրբեջանցի սպա մի հատ հայ սպաի այնքան է կացնահարել, որ գլուխը մարմնից առանձնացել էր։ Հունգարիան իրեն տվեց 15 տարի բանտարկում։ Հիմա եթե հիմնական նպատակը լիներ իրեն մեկուսացնելու մեջ, ապագա հանցանքներ կանխելու համար, ապա Հունգարիան կարար իրեն ուղարկել ադրբեջանական բանտ, որտեղ ինքը հիմա ազգային հերոս է դառել, և արգելել երբևիցե Հունգարիա վերադառնալը։ Ադրբեջանը պաշտոնապես այդպիսի խնդրանք ուղղեց Հունգարիային, բայց Հունգարիան մերժեց, քանի որ դա արդար չեր լինի։ Հույսով որ ես կարողացա քեզ բացատրել արդար և արդարություն բառերի իմաստը։ Երկու խոսքով՝ արդարությունը պետք է ինքնանպատակ լինի։
Ինչ 15 տարու մասին է խոսքը, դրան ցմահ են տվել: Իսկ նրան ադրբեջան վերադարձնելով նրանք չէին կարողանա կանխել հետագա այդպիսի դեպքերը, ընդհակառակը, կնպաստեին դրան, որ յուրաքանչյուր այդպիսի անասուն, (կներեք, պետք է գոնե այս բառը գրեի) այդպիսի բան անելուց հետո իմանար, որ պետք է վերադառնա հայրենիք և այնտեղ, իհարկե, ազատ արձակվի, այնպես որ, համաձայն չեմ քո հետ, որ արդարությունը ինքնանպատակ է: Այդ երբևէ այդպիսին չի եղել ու չի լինի:Սահակ-ի խոսքերից
Лучше Гор могут быть только Горы.
Ես միանգամայն դեմ եմ մահապատժին:Ով կամեցել է որ տվյալ մարդը լույս աշխարհ գա,նրա կամքով էլ մարդ պիտի հեռանա այս աշխարհից…Իրոք կան հանցանքներ,որ թվում է թե ցմահ բանտարկությունը քիչ ե որպես պատժի միջոց կիրառելը:Բայց եթե ավելի խոր մտածենք ցմահ բանտարկությունը ավելի շատ ավելի դաժան է իր բնույթով(չնայած այստեղ կա մեկ հանգամանք.խոսքս համաներման մասին է)…
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Լրիվ քո հետ համաձայն եմ, քանի որ քեզ մարդ* է բերել այս լույս աշխարհ, կարա հենց նա էլ քեզ հեռացնիSladkaya-ի խոսքերից
![]()
մարդ* ասելով հասկանանք բոլոր մարդկանց ամբողջությունը
Պետքա պետքա մահապատիժը, <<մարդ>> կա որ արժանի չի ապրելու, եթե աստված էտքան ներողամիտա թող մեռնելուց հետո ների դրանց ու տանի դրախտ, իսկ մենք մարդիկս չենք ներում:
Չե՞ս կարծում, որ այնքան էլ արդարացի չի բոլոր մարդկանց անունից նման պատասխանատու հայտարարություն անելը։Zevs666-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես իմ ու իմ նման մտածողների անունից եմ գրում , ոչ թե բոլոր մարդկանց անունիցՈւլուանա-ի խոսքերից
![]()
Իսկ ես կասեմ հակառակը: Չնայած որ ինքս Աստծուն հավատում եմ և աշխատում եմ հնարավորինս կատարել պատվիրանները, բայց ամեն դեպքում ոնց կարող ես ներել մեկին, ով ասենք դաժանաբար սպանել է, բռնաբարել անչափահասին...Vro-ի խոսքերից
Հա տենց մարդուն սպանելր քիչա պիտի տանջամահ անես ու հրապարակային, որ մյուս տականքներն էլ խրատվեն:Z77-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ