User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Մահապատիժ

  1. #1
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մահապատիժ

    Ինչ եք կարծում ««մահապատիժը»» արդար վճիռ է: Օրինակ ես գտնում եմ որ, ճիշտ չի, որովհետև ոչ ոք այս երկրի վրա իրավունք չունի տնօրինել մարդու կյանքը և ավելին ասեմ յուրաքանչուր (թեկուզ ամենա վերջին հանցագործի համար) կա ներում Աստծո կողմից:

    ««Որովհետեվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչեվ իսկ իր միածին որդուն տվեց նրա մեղքերի համար»»
    …Հովհանես 3/16…
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  2. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Դեմ եմ մահապատժին, քանի որ ասված ա "մի սպանիր": Բայց նույն Աստվածաշնչում մահապատիժը ընդունված բան ա.
    Հին կտակարանում շատ տեղերում տեսնում ենք որ էսինչ էնինչ մարդը "անշուշտ պետք է մեռցվի": Սա հակասություն չի՞:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    թեմայի վերնագրի ոչ կրկնում,,բայց քննարկումները գնալու են նույն վեճերի ինչ արդեն կա,,,

  4. #4
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    թեմայի վերնագրի ոչ կրկնում,,բայց քննարկումները գնալու են նույն վեճերի ինչ արդեն կա,,,
    Ես երկար ժամանակ է որ ակւմբում եմ եվ սա իմ երկրորդ թեման է առաջինը գիտեք ««որն է նպատակը»» որը ընդանրապես կապ չունի ես թեմայի հետ հարգելի Լեգնա: Նայիր են արաջին թեման և ես մեկը և համեմատիր տես կգտնես արդյոք նույն իմաստը: ԵՎ հետո ել քո թեմաները համեմատիր
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Որոշակիորեն դեմ եմ մահապատժին, ինչպես և ցանկացած կտրուկ և անդարձելի պատժամիջոցի, քանի որ, ինչպես արդեն ասվեց, ոչ ոք իրավունք չունի վճռելու` որևէ մեկին կյանքից զրկել թե չզրկել: Ուրիշ բան է հանցանքը սաստելը կամ արդեն կատարված հանցանքի դեպքում այլ խիստ պատժամիջոց կիրառելը, օրինակ՝ ցմահ բանտարկությունը, որը, սակայն, որոշ դեպքերում նույնպես կարելի է մեղմացնել:

    Ցանկացած դեպքում, մարդուն միշտ պետք է իր հանցանքը գիտակցելու, նախքան մեռնելը իր գործած մեղքը գոնե զղջումով քավելու հնարավորություն տրվի: Իսկ մահապատիժը մարդուն զրկում է այդ հնարավորությունից: Բացի դրանից, մարդուն մահապատժի ենթարկելով՝ այդ վճիռը կայացնողը, վերջիվերջո, ինքն էլ յուրօրինակ մի հանցագործ է դառնում ՝ առանց դա գիտակցելու:

    Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա. բոլորս էլ գիտենք, որ քիչ չեն այն դեպքերը, երբ մահապատժից հետո՝ գուցե նաև տարիներ հետո, գործն ավելի խորն ուսումնասիրելու արդյունքում մարդուն հանկարծ անմեղ են ճանաչում: Այսինքն՝ դուրս է գալիս, որ մահապատիժը անրադարացիորեն է կիրառվել: Դե հիմա ասեք, տեսնենք՝ հանցագործն ո՞վ է՝ մահապատժի ենթարկվա՞ծը, թե՞ սխալմամբ, թեկուզև ոչ դիտավորյալ, մահապատժի վճիռ կայացնողը...

    Եվ ընդհանրապես ցանկացած հարցում ես հարցի առավել մարդասիրական լուծման կողմնակից եմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (26.12.2013)

  7. #6
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    դե ես արդեն մեկ ուրիշ բաժնում գրել եմ կարծիքս, ու բացատրել ինչու...
    միայն կրկնեմ, որ դեմ եմ մահապատժին, ինձ համար ավելի ընդունելի պատիժ է ցմահ բանտարկությունը ...

    իմիջիայլոց, իմ կարծիքով, շատ արդիական ու կարևոր թեմա է...

  8. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Մեջբերում Vro-ի խոսքերից
    Ես երկար ժամանակ է որ ակւմբում եմ եվ սա իմ երկրորդ թեման է առաջինը գիտեք ««որն է նպատակը»» որը ընդանրապես կապ չունի ես թեմայի հետ հարգելի Լեգնա: Նայիր են արաջին թեման և ես մեկը և համեմատիր տես կգտնես արդյոք նույն իմաստը: ԵՎ հետո ել քո թեմաները համեմատիր
    Վրո նկատի ունեմ սպանություն թեման,,,,կարելի է ընդհնարացնել պատասխանները...
    ինչը էլ համեմատեմ,...
    իմ բացածը ինձ,քոնը՝քեզ

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Կարճ կասեմ:
    Տասը պատվիրաններից մեկը. «Մի՛ սպանիր»: Մահապատիժն էլ սպանություն է: Իսկ եթե որևէ մեկը մարդասպան է, ապա մարդը չէ, որ պետք է որոշի նրա ապրել-չապրելը:

  10. #9
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Ճիշտ է մահապատիժը երկար տարիներ սխալ է տնօրինվել ու անմեղներին բաժին հասել, բայց եկեք մի պահ մտածենք, եթե կա մեկը, որը երկար տերիներ մեղմ ասած իրեն վատ է պահել ու հազարերորդ անգամ ընկել բանտ ու հաստատ գիտի, որ դուրս գալուց հետո կշարունակի իր "գործունեությունը" իսկ եթե դուրս չի գալու ապա մի ձևով անպայման կշարունակի ճաղերից ան կողմ... Արդյոք ճիշտ չէ կիրառել մահապատիժ նրա նկատմամբ՞

  11. #10
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Ճիշտն ասաց, ես էլ կողմնակից եմ ցմահ ազատազրկման, բայց…
    Իսկ ինչպե՞ս վարվել, ասենք, սերիալային մարդասպան-մանյակների հետ, որոնք մի 5-10 հոգու սպանել են արդեն… տալ ցմահ՞ բանտարկություն, որ հետո փախնի բանտից ու մի 5-10 հոգու էլ սպանի՞… արդյո՞ք դա տրամաբանական է…
    Life is too short...

  12. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    Ճիշտն ասաց, ես էլ կողմնակից եմ ցմահ ազատազրկման, բայց…
    Իսկ ինչպե՞ս վարվել, ասենք, սերիալային մարդասպան-մանյակների հետ, որոնք մի 5-10 հոգու սպանել են արդեն… տալ ցմահ՞ բանտարկություն, որ հետո փախնի բանտից ու մի 5-10 հոգու էլ սպանի՞… արդյո՞ք դա տրամաբանական է…
    Չգիտեմ…
    Բա որ մահապատժից հետո հանկարծ պարզվի, որ փաստերը ինչ-որ ձևով, ինչ-որ պատճառներով կեղծված էին, ու մահապատժի ենթարկվածն անմեղ է, իսկ իրականում սերիական մարդասպան-մանյակն ուրիշ մարդ է։ Կարծում եմ, որ նմանատիպ դեպքեր շատ եղած կլինեն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #12
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Ցմահ բանտարկության իմաստը չեմ հասկանում...եթե ասենք 30 տարեկանում դատապարտվում է ցմահ բանտարկության,ապա ինչ իմաստ ունի,որ մի 20-30 տարի էտ մարդը ճաղերի հեևում "փթի"...

    ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...


  14. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Մեջբերում Bonita-ի խոսքերից
    Ցմահ բանտարկության իմաստը չեմ հասկանում...եթե ասենք 30 տարեկանում դատապարտվում է ցմահ բանտարկության,ապա ինչ իմաստ ունի,որ մի 20-30 տարի էտ մարդը ճաղերի հեևում "փթի"...
    Այսինքն՝ դու «փտելու» համար ավելի հարմարավետ տե՞ղ ես առաջարկում, ինչպես, օրինակ, դագաղն է...

    Հենց այդ «փտելու» տարիներին մարդը կարող է ինքն իրեն, իր արարքներն ու իր կյանքը վերլուծել, գիտակցել գործած սխալները, զղջալ և դրանով ինքնամաքրվել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.08.2006, 21:06:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Կարծում եմ, որ ամենադաժան վճիռը, դա ցմահ ազատազրկումն է: Իսկ մահապատժին բացասական եմ վերաբերվում, ոչ միայն նրա համար, որ Աստված ասել է պետք չէ սպանել լօլ: Ուղղակի կարծում եմ անմիտ բան է:

  16. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Ճիշտ է մահապատիժը երկար տարիներ սխալ է տնօրինվել ու անմեղներին բաժին հասել
    Մինչև հիմա էլ չես կարող հաստատ ասել, թե մահապատժի դատապարտված իսկապես մեղավոր է, թե ոչ: Եթե թեկուզ հազար մեղավորից մեկն անմեղ է, այդ անմեղի համար պետք է վերացնել մահապատիժը:
    բայց եկեք մի պահ մտածենք, եթե կա մեկը, որը երկար տերիներ մեղմ ասած իրեն վատ է պահել ու հազարերորդ անգամ ընկել բանտ ու հաստատ գիտի, որ դուրս գալուց հետո կշարունակի իր "գործունեությունը" իսկ եթե դուրս չի գալու ապա մի ձևով անպայման կշարունակի ճաղերից ան կողմ... Արդյոք ճիշտ չէ կիրառել մահապատիժ նրա նկատմամբ՞
    Հաստատ ոչինչ չես կարող ասել: Եթե նույնիսկ շարունակի իր գործունեությունը, մարդը չէ որոշողը նա ապրելու իրավունք ունի, թե ոչ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •