Դաշնակցութիւնը այն ժամանակ երկու բիւրո (ղեկավար մարմինի գրասենեակ) ունէր: Կարծում եմ, արեւմտեան բիւրոյի դաշնակցական ղեկավարները գիտէին հայութեան գլխուն գալիքը, բայց ճարահատ էին, տկար էին: Առհասարակ շատ քիչ վայրերում ինքնապաշտպանութիւն կազմակերպեցին: Հայ ժողովուրդը բաւարար չէր զինուած: Երբեմն ալ ծով թրքութեան մէջ կորած էր, այնպէս որ ինքնապաշտպանութեան յաջողութեան պարագան իսկ փրկութիւն չէր, քանզի մնացեալ հայերի հետ յաղորդելումիջոց չկար:Պանդուխտ-ի խոսքերից
Այստեղ շատ հարցեր մութ են ինձ համար:
Դաշնակցութիւնը որքան որ գիտեմ. ապակենտրոն կուսակցութիւն է, այսինքն՝ իւրաքանչիւր շրջան (կենտրոնական կոմիտէ) ներքին ինքուրոյն քաղաքականութիւն վարելու իրաւունք ունեցել է:DVGRAYՏրամաբանությունը ասում է, որ նույն գլուխը չի կարող մարմնին միաժամանակ հրաման տալ գնալ և "աջ" և "ձախ":
Չափազանց սխալ տեսակէտ է սա: Դաշնակցութիւնը եւ դաշնակցականները հալածուել են Ցարական կառավարութեան կողմից: Ոմանք աքսորուել են սիբիր: Երկիր գնացող զինատար խումբերը ոչնչացուել են հաւասարապէս. ոսմանցի թուրքերի եւ քուրդերի ձեռքով, ռուս սահմանապահների մատնանշումով: Առաջին աշխարհամարտի սկիզբին Ցարական Ռուսիան 180 աստիճան շրջադարձ կատարեց, օգտուելու համար քանիցս խաբուած հայ ժողովուրդի կարողութիւնից:DvgrayԱյսեղից կարող ենք եզրակացություն անել, որ դաշնակցությունը չէ "գլուխը", այլ "գլուխը" ավելի վերեևներում է: Իմ փնտրտուքը հանգեցրել է էն եզրակացության, որ որպես դաշնակցության "գլուխ" պետք է դիտարկել Ցարական Ռուսաստանի / և հետագա իր իրավահաջորդ սովետական Ռուսաստանի , ու Պուտինյան Ռուսաստանի/ հատուկ ծառայություններին
Սովետական Ռուսաստան-Հ.Յ.Դ. սերտ կամ ոչ սերտ կապերի մասին խօսելը անհեթեթութիւն է: Իսկ Պուտին-Հ.Յ.Դ. առնչութեան մասին թող գրի Դվգրայը, ես չգիտիմ. ի՞նչ ասիմ:
Խնդրում եմ Դվգրայից, Դար ակումբի ղեկավարներից. բացատրութիւն վերեւի մէջբերման մասին: Թէ հասկանայի իմաստը. չէի խնդրի:DvgrayԷս դեպքում կարծես թե ամեն ինչ ընկնում է իր տեղը: Եվ Թուրքիան, և Ռուսաստանը, և Ֆրանսիան, և Լիբաբանն ու Սիրիան
Նմանապէս ես: Դաշնակցութեան անցած ուղին, գործունէութիւնը եւ ղեկավարները քննադատելիս. լաւ կը լինի անջատ դէպքերի եւ անջատ դէմքերի մասին զրուցել: Հ.Յ.Դ. պատմութիւնը սերտօրէն առնչուած է Հայ ժողովուրդի անցնող 110 ամեայ պատմութեան: Պատմութեամբ զբաղ հայ մարդը պէտք է ճանաչի այս կուսակցութեան գործունէութիւնը: Բայց 2 խօսքով կարելի չէ բնութագրել 110 ամեայ կուսակցութիւնը:ArrayԴժվարանում եմ պատասխանել։Դաշնակցություն ը չի կարելի ասել,որ հայ ժողովրդի շահերի համար չի գործել։
Ես խօսեմ ներկայի Հ.Յ.Դի մասին:
-Լաւ գիտի բառնալ հերոսների ուսերին կամ յիշատակին. ժողովուրդի զգացումները շահագործելով քուէ շահելու համար:
-Այժմեան դաշնակցութիւնը անուանապէս խորհրդանշաններով (զինանշան, քայլերգ, որոշ չափով ծրագիր-կանոնագիր) կապ ունի անցեալի դաշնակցութեան հետ: Այլ խօսքով՝ այժմեան Հ.Յ.Դ. շատ տարբեր է ասենք անցեալ դարի 70ասունականներին Լիբանանում գտնուած դաշնակցութիւնից, նմանպէս այդ ժամանակուայ Հ.Յ.Դ. շատ տարբեր է 1940ականներին Եգիպտոսում գտնուած դաշնակցութիւնից: Իւրաքանչիւր սերունդ եւ ժամանակի ոգի իրենց դրոշմը դրել է կուսակցութեան գործունէութեան վրայ:
-Դաշնակցութիւնը ունի լաւ ծրագիր եւ կանոնագիր: Հայ ժողովուրդի լաւագոյն զաւակները անցեալում եւ ներկայում. գտնուել են այդ կուսակցութեան շարքերում: Բայց այդ ամէնը ոչինչ արժէն երբ ղեկավարները անարժան են, կամ լաւը չեն:
Խնդրում եմ հակիրճ ներկայացումը. դաշնակցութեան վերաբերեալ Նժդեհի տեսակէտի:Ես լիովին համաձայն եմ Նժդեհի մտքերի հետ, կապված դաշնակցության հետ
Ճիշտ չէ՝ Կուշտ, ուրախ, բախտաւոր...Սիրելի Նորմարդ եւ մնացեալք, խնդրում եմ ջնջէ՛ք վերեւի անիմաստ գրառումը: Հարկ չեմ գտնում ժխտելու նրա ասածը, քանզի տրամաբանող որեւէ ակնդիր կը նկատի գրառման աջ ու ձախ նետուած անիմաստ ցեխարձակում լինելը:DvgrayԻմիջիայլոց առաջին Հանրապետությունից առաջ ամբողջ Թուրքիայում և մասամբ Ռուսաստանում նրանք էտ իդեաներն էին քարոզում : Ու լավ էլ ապրում էին :Կուշտ, ուրախ, բախտավոր... Սակայն հենց որ եկավ բոլշևիկների ու երիտթուրքերի հետ փողերը կիսելու ժամանակը, էն ժամանակ վերցրին մաուզեռները:
Հետաքրքրւողների համար տեղադրեմ մի քանի դաշնակցական կայքերի հասցէներ:Վիշապաքաղ-Իսկ ես դժվարանում եմ պատասխանել եւ հենց այդպես էլ քվյարկել եմ, զուտ այն պատճարով, որ մենք իրականում դաշնակցության մասին, գրեթե ոչինչ չգիտենք
www.arfd.am
www.hamazkayin.com
www.lemagan.com
www.asbarez.com
www.azator.gr
www.hairenik.org
www.hayashkharh.am
www.yerkir.am
www.anca.org
Էջանիշներ