User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    2007 թվականի հունիսի վեց… Ֆուտբոլասերները լավ են հիշում այս օրը… Այդ օրը տոն էր ողջ հայ ազգի համար՝ Հայաստանի հավաքականը հաղթել էր Լեհաստանի հավաքականին… Բայց ոմանց համար այդ օրը հիշարժան է ոչ թե մեր հավաքականի հաղթանակի, այլ… ուրիշ առիթով… Ավանդույթի համաձայն, սկզբում ծանոթանանք գործող անձանց հետ:
    1. Ճուտս-գլխավոր գործող անձանցից մեկը: Դպրոցական է: հայրը աշխատում է ԱԱՆ-ում (Ազգային Անվտանգության Նախարարություն): Տաքարյուն է: Ֆուտբոլից բան չի հասկանում:

    2. Շունս-Համեստ, հասարակ տղա: Ապագա ֆիզիկ: Մի քիչ տարօրինակ տիպ է, ինչպես բոլոր նախկին, ներկա ու ապագա ֆիզիկները: Ֆուտբոլից հեռու մարդ է:

    3. Ջոնս-Խիստ մաթեմատիկական մտածողության տեր մի տղա: Շատ արագ մտածելու ունակության շնորհիվ շատ բաների կարող է հասնել: Կյանքն առանց ֆուտբոլի պատկերացնել չի կարող:

    Ճուտսը, Շունսը և Ջոնսը համադասարանցի ընկերներ են: Հունիսի 6-ի առավոտյան նրանք մաթեմատիկայի քննության էին: Ջոնսը արդեն որոշել էր, որ անկախ քննության արդյունքից գնալու է մարզադաշտ, դիտելու սիրելի թիմի խաղը: Քանի որ քննությունը հաջող հանձնեցին՝ որոշեցին նրան միանալ նաև Ճուտսն ու Շունսը: Խաղը սկսվելու էր ժամը 20,30-ին…

    Արդեն ժամը 19,30-ին Ջոնսը մարզադաշտի շրջակայքում էր… Մինչև ընկերների գալը, հասցրեց գնել հարավային տրիբունայի երեք տոմս: Ժամը 20,15-ին եկան նաև Ճուտսն ու Շունսը: Նրանք իրենց հետ բերել էին ֆուտբոլ դիտելու համար անհրաժեշտ պարագաներ՝ թերթ (նստարանին թռելու համար), փող (մանր-մունր ծախսերի համար), ծամոն (ծամելու համար), ջերմուկ (հավանաբար խմելու համար): Տարածքից գնեցին նաև արևածաղկի սերմ և ուղեվորվեցին դեպի հարավային տրիբունա…

    Պարզվեց, որ նրանց նստարանները խիստ անհարմար տեղում են՝ «միջանցքի» մոտ (նրանց դիմացով անընդհատ գնում-գալիս են իրենց տեղը դեռևս չգտած, արևածաղկի սերմ առայժմ չգնած, ընկերներին փնտրող ու էլի լիքը տարբեր զբաղմունքների տեր մարդիկ): Խաղը սկսվելուց միայն 10 րոպե անց նրանք վերջապես սկսեցին տեսնել դաշտում ընթացող իրադարձությունները…

    Նրանցից դեպի ձախ՝ 15-20 մետր հեռավորության վրա նստած էին Լեհաստանի հավաքականի երկրպագուները՝ մոտ հիսուն հոգի… Ի տարբերություն հայերի, նրանք կազմակերպված ձևով երկրպագուն էին իրենց թիմին՝ երգելով իրենց ազգային հիմնը: Իսկ հայերի մեծ մասը զբաղված էր շատ ավելի կարևոր գործով՝ արևածաղկի սերմ չրթելով:

    Շարունակելի…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.10.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր (առայժմ)

    Լավ սկիզբ էր, բայց ոստիկանները արևածաղիկի սերմ չէին թողնում…
    Մենք էլ ջերմուկը առել էինք, որպեսզի շշերով խբենք նստարաններին…
    Ետ էլ մեր կազմակերպվածն ա

  4. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    …շարունակություն
    Հայերի մի մասն էլ իր պարտքն էր համարում ցուցամատն ուղղել լեհերի կողմը ու ծիծաղել… Խաղի 1-ին խաղակեսում լեհերն ունեին բացահայտ առավելություն և գոնե երեք անգամ կարող էին գրավել մեր դարպասը (չեմ ուզում շատ կենտրոնանալ խաղի մեկնաբանության վրա, որովհետև ում որ պետք էր իմանալ՝ վաղուց գիտի, իսկ ում էլ որ պետք չի՝ հաստատ կձանձրանա ):

    Մեր հերոսների կողքին նստած էին երկու սևամորթ երիտասարդներ: Նրանցից մեկի մոտ կար թվային ֆոտոապարատ: Խաղի ընդմիջմանը նա որոշեց լուսանկարել ընկերոջը… Բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց, որովհետև նկարողի ու նկարվողի մեջտեղում գտնվող միջանցքով «երթևեկում էին» իրենց պաշարները լրացնել պատրաստվող կամ արդեն լրացրած ֆուտբոլասերները…

    Սկսվեց 2-րդ խաղակեսը… խաղադաշտում ոչինչ չէր փոխվել… նորից լեհերն անընդհատ գրոհում էին, իսկ հայերը պաշտպանվում… լեհ երկրպագուների մոտ իշխում էր բարձր տրամադրությունը… Նրանք չէին էլ կասկածում, որ հնարավոր է իրանց սիրելի թիմը չհաղթի… Իսկ հայ երկրպագուները… Նրանք արդեն սկսել էին երազել ոչ-ոքիի մասին… Ոչինչ չէր վկայում այն մասին, որ հայերը կարող են գոլ խփել, էլ չեմ ասում հաղթել լեհերին…

    Խաղի 65-րդ րոպեին տեղի ունեցավ ՀՐԱՇՔ… Համլետ Մխիթարյանը հարավամերիկացուն բնորոշ գեղեցիկ հարվածով գրավեց լեհերի դարպասը… Մարզադաշտը ցնծում էր… Երկրաշարժի նման մի բան անցավ բոլոր տրիբունաներով… Հայերը երանության մեջ էին…

    Իսկ ի՞նչ էր կատարվում արևմտյան տրիբունայի այն հատվածում, որտեղ լեհերն էին նստած… Լեհերը շանթահարված էին իրադարձությունների նման զարգացումից… Մխիթարյանի գոլը կարծես ամպրոպ լիներ անամպ երկնքում ( (c) Ս.Բ.)… Թվում էր՝ խաղի մնացած ժամանակահատվածում լեհերն անընդհատ գրոհելու են՝ հեետ բերելու համար կորցրածը, բայց տեղի ունեցավ հակառակը: հայերը սկսեցին գրոհել և կարող էին հաղթել նույնիսկ խոշոր հաշվով:

    Ինչպես բոլոր հայ երկրպագուները, այդպես էլ մեր երեք հերոսները ուրախ տրամադրության մեջ էին, և թվում էր, թե ոչինչ չի կարող խանգարել իրենց ուրախությանը… նրանք դեռ չգիտեին, որ ընդամենը րոպեներ անց իրենց ուրախությունից հետք անգամ չի մնա…

    շարունակելի…

  5. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    …շարունակություն
    Երբ խաղի ավարտին մնացել էին հաշված րոպեներ, հայ ֆուտբոլիստներն ակտիվացան ու սկսեցին հակագրոհել մեծ ուժերով… բնականաբար աշխուժացան նաև հայ ֆուտբոլասերները… նրանց աշխուժությունը կանխելու համար աշխուժացան ոստիկանները… նրանցից մի քանիսը հայտնվեցին միջանցքում՝ մեր հերոսների ու խաղադաշտի արանքում, և բնական է, որ մեր հերոսները չէին տեսնում, թե ինչ է կատարվում խաղադաշտում…

    Այդ փաստից վրդովված, Ճուտսը մոտեցավ ոստիկաններից մեկին ու ասաց.
    -Հոպա՛ր ջան, մի քիչ ձախ կանգնեք, որ կարողանանք խաղը դիտել:
    -Արա՛, ես քեզ ի՞նչ հոպար, մի հատ ռադ էղի ստեղից,-պատասխանեց ոստիկանը:
    -Չի երևում՝ գնա ուրիշ տեղից նայի,-ընկերոջը միացավ մյուս ոստիկանը:
    (Վերևներում արդեն նշվել է, որ Ճուտսը տաքարյուն է)
    -Էդ ու՞մ հետ ես արա՞: Արան դու ես, այ մլիցա:

    Այդ պահին, կանխազգալով դեպքերի հետագա զարգացումը, իրադարձությունների կենտրոնում հայտնվեց Ջոնսը:
    -Արա՛, հլը մի հատ հանգստացի: Գժվե՞լ ես,-ասաց նա Ճուտսին ու փորձեց հեռացնել ոստիկանների մոտից:
    Իսկ ոստիկաններն արդեն առել էին որսի հոտը…
    -Էդ ու՞մ ես արա ասում, հիմա ես քեզ կասեմ, թե ովա արան:
    -Պարո՛ն ոստիկան, երեխայա, մի երկու բան էլ ավել ասեց, կներեք,-ասաց Ջոնսը:
    Իսկ Ճուտսը շարունակեց:
    -Թո՛ղ մի հատ, տենամ ինչա՞ ասում,-դիմեց նա Ջոնսին:

    Ու այդտեղ կատարվեց ամենաանսպասելին Ջոնսի համար… Շունսը՝ տեսնելով, որ ընկերոջը սպառնում են՝ հարձակվեց ոստիկաններից մեկի վրա ու… հրեց վերջինիս: Դա այնքան անսպասելի էր, որ ոստիկանի գլխարկն ընկավ… վերևում նշվել է, որ Ջոնսը շատ արագ է մտածում): 1-2 վայրկյանի ընթացքում նա կարողացավ գնահատել իրավիճակը:
    շարունակելի…

  6. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    …շարունակություն
    Ջոնսն ուներ երկու տարբերակ:
    1.Խառնվել կռվի մեջ, ստանալ 2-3 հարված,(գուցե և մի այդքան էլ ինքը հարվածեր) և ընկերների հետ հայտնվեր քաղմասում:
    2.Չխառնվել կռվին ու թողնել, որ ընկերներին ծեծեն ու տանեն քաղմաս…
    Ընթերցողների մեծ մասը կմտածի՝ եթե Ջոնսը իսկական ընկեր է՝ պետք է ընկերներին հավասար ծեծ ուտի ու իրանց հետ քաղմաս ընկնի: Բայց եկեք դատենք սառը գլխով՝ ինչն էլ հենց արեց Ջոնսը: Ի՞նչ օգուտ կտար նա ընկերներին, նրանց հետ միասին քաղմասում հայտնվելով, մինչև առավոտ ծեծ ուտելով: Հավատացեք՝ ՈՉ մի օգուտ: Իսկ ի՞նչ օգուտ կտար նա ընկերներին, եթե չլիներ նրանց կողքին: Այո՛, Ջոնսը միանգամից հասկացավ իր անելիքը: Պետք է Չխառնվել կռվին: Մի շտապեք Ջոնսին մեղադրել, նա գիտեր, թե որն է ճիշտ

    Ոստիկանները ոլորեցին Ճուտսի և Շունսի թևերն ու անընդհատ հարվածելով նրանց տարան դեպի ոստիկանական ավտոմեքենան: Այդ ընթացքում Ջոնսը մի փոքր հեռվից հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Երբ ընկերներին նստեցրեցին մեքենան ու տարան՝ Ջոնսը գրպանից հանեց հեռախոսը ու զանգահարեց Ճուտսի հորը:
    -Բաժանորդն անջատել է հեռախոսը, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս…
    Ջոնսը զանգահարեց Ճուտսենց տուն:

    -Ալո՛:
    -Բարև Ձե՛զ, …ին կարելի՞ է:
    -Մի րոպե: (5-6 վայրկյան անց) Ալո՛:
    -Բարև Ձեզ … ձյաձյա, Ջոնսնա ձեզ զանգում՝ Ճուտսի ընկերը:
    -Հա՛, Ջոնս ջան, ինչա՞ եղել:
    -Ուրեմն ստեղ կոնֆլիկտ ծագեց, Ճուտսին ու Շունսին՝ մեր մյուս ընկերոջը, քաղմաս տարան…
    -Ո՞նց: Ինչքան մանրամասնություն գիտես ասա:
    -Ուրեմն իրանց տարան սպիտակ զրովեցով, համարը XXX ՈՍ 02:
    -Էդ երբա՞ եղել:
    -Մի քանի րոպե առաջ:
    -Հիմա դու որտե՞ղ ես:
    -Ստադիոնում:
    -Քայլի դեպի վերնիսաժ՝ հիմա գալիս եմ:
    -Էղավ … ձյաձյա:
    շարունակելի…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.10.2014)

  8. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    …շարունակությաուն
    Իսկ ի՞նչ էր կատարվում մեր մյուս հերոսների հետ այդ ընթացքում:… Ճուտսին ու Շունսին խցկեցին մեքենայի մեջ ու տարան…
    -Ուզում եք ասեք տղա եք հա՞: Շուտով կիմանաք, թե ինչ եք:
    Շուտով մեքենան հասավ ոստիկանության մոտակա բաժանմունք:
    -Գլխով հենվեք պատին, ձեռքերը դրեք գլխին ու չշարժվեք,-ասաց ոստիկաններից մեկը, երբ արդեն ներս էին մտել:
    Խուզարկության արդյունքում տղաների մոտից հայտնաբերվեց բջջային հեռախոսներ, մի քանի մետաղադրամ, ծամոն…

    Բոլոր ոստիկանները գնացին, մնաց միայն հերթապահ ոստիկանը, իսկ առգրահված իրերը հանգրվան գտան ոստիկանի դարակում…
    -Նստե՛ք էն նստարանին ու իրար հետ չխոսաք:
    Անցավ հինգ րոպե… Հիսուն տարեկանին մոտ մի մարդ մտավ ոստիկանական բաժանմունք: Քննիչն էր… Նստեց նրասեղանի մոտ ու մատի շարժումով մոտ կանչեց Շունսին ու սկսեց հարցեր տալ…

    -Անուն, ազգանուն, հայրանուն:
    -… … …
    -Կրթություն:
    -Դպրոցական եմ:
    -Ամուսնացա՞ծ ես:
    -Ոչ:
    -Երեխա ունե՞ս:
    -Ոչ:
    -Բանակում ծառայե՞լ ես:
    -Ո՞նց ծառայեմ, 91 թիվ եմ:
    -Լավ ասիր՝ ծննդյանդ թիվն էլ էր պետք: Ասում ես ծառայե՞լ ես:
    -Հոպա՛ր ջան, ուրդու՞ց ծառայած լինի, դպրոցը չի ավարտել հլը,-մեջ ընկավ Ճուտսը:
    -Արա՛, ձենդ կտրի, քեզ էլ հերթ կհասնի խոսալու,-գոռաց քննիչն ու դառնալով դեպի Շունսը շարունակեց,-ուրդե՞ ես սովորում:
    -Ֆիզմաթ:
    -Էդ ինչա՞:
    -Դպրոց:
    -Անունը ի՞նչ էր ֆի՜զ…
    -Ֆիզմաթ:
    -Բա ո՞ր համարնա էդ ֆիզմաթ դպրոցը:
    -Համար չունի:
    -Հիմա ստեղ ո՞նց գրեմ:
    -ԵՊՀ առընթեր Ֆիզմաթ դպրոց:
    -Նորից ասա, դանդաղ:
    -… … … …:
    -Ազատ ես, գնա տեղդ, էն մյուսին ուղարկի, առայժմ քեզ հետ վերջացրեցինք գործերը:

    Շունսը ուրախությամբ տեղը զիջեց ընկերոջը: Հանցաքննության ընթացքը հիմնականում նույնն էր:
    -Մեզ ինչի՞ համար եք ստեղ բերել,-համարձակվեց հարցնել Ճուտսը:
    -Ձենդ կտրի՛: Այստեղ ե՛ս եմ տալիս հարցերը: Հարց կտամ՝ պատասխանի, հարց չեմ տա՝ ավելորդ մի խոսա:

    Քիչ անց քննիչին մոտեցավ ոստիկանը: Գրանք սկսեցին արձանագրություն կազմել: Հասան այն մասը, որտեղ պետք է գրվի, թե ո՞ր հոդվածով է տղեքին դատ հասնում… Նրանք երկար ժամանակ քրքրում էին ՀՀ քրեական օրենսգիրքը, համապատասխան հոդված գտնելու համար:
    -Արի 207-ով գրենք՝ «Միլիցիայի աշխատողին դիմադրություն ցույց տալը»,-պնդում էր ոստիկանը
    -Թե՞ 208-ով՝ «Միլիցիայի աշխատողին վիրավորանք հասցնելը»,-առարկում էր քննիչը:
    -Արի կլնի երկուսն էլ գրենք: Չարժի՞:
    -Երկուսն էլ գրում եմ…

    շարունակելի…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.02.2011), Նիկեա (19.10.2014)

  10. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Ինչ հետաքրքիր է…… բա շարունակույունը
    Loading your personal settings....

  11. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Մեջբերում Kiborg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ հետաքրքիր է…… բա շարունակույունը
    ուրախ եմ, որ հետաքրքրում է հիմա հավես չկա գրելու… վաղը առավոտյան կգրեմ

  12. #9
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    …շարունակություն

    Տիրեց ճնշող լռություն, որը տևեց մի քանի րոպե… Լռությունը խախտեց բջջային հեռախոսի ձայնը. տղաներից մեկի հեռախոսն էր:
    -Արա՛, էդ ո՞ր մեկիդ հեռախոսնա:
    -Իմն ա, -պատասխանեց Ճուտսը:
    -Ո՞վա զանգում:
    -Ի՞նչ իմանամ:
    -Հլը մի հատ տես ովա՞ զանգում,- դիմեց քննիչը ոստիկանին:
    -Հեսա նայեմ,- պատասխանեց ոստիկանն ու նայոլուց հետո ասաց, - Ագենտ007նա զանգում:
    Քննիչը դարձավ դեպի Ճուտսն ու հարցրեց.
    -Ագենտդ ովա՞:
    -Պապասա:
    -Ուրդե՞ ա աշխատում:
    -КГП-ում:
    Քննիչը մի պահ լռեց, բայց շուտով ուշքի եկավ լսածից ու ասաց.
    -Ավելի վատ քեզ համար: Հերդ պագոնավորա, դու էլ պագոնավորի վրա ձեռ ես բարձրացնում…

    Նորից տիրեց ճնշող լռություն… Լռությունն այս անգամ խախտվեց քաղաքային հեռախոսի ձայնից: Ոստիկանը մոտեցավ հեռախոսին:
    -Ոստիկանության … համայնքի թիվ … բաժին, լսում եմ ձեզ: (դադար 4-5 վայրկյան): Եղավ, պարոն …յան:
    Հեռախոսի լսափողը դնելուց հետո նա մոտեցավ քննիչին ու ականջին շշնջաց.
    -Շեֆն էր զանգում: Ասեց երեխեքին ձեռ չտաք՝ հեսա գալիս եմ:
    -Դե մի հատ կարգի բեր սենյակը, մինչև գան,-բարձրաձայն ասաց քննիչը:

    Թողնենք, որ ոստիկանը կարգի բերի սենյակը, և տեսնենք, թե ի՞նչ էր կատարվում այդ ընթացքում:
    Ջոնսը հանդիպեց Ճուտսի հոր հետ, նորից մանրամասն պատմեց, թե ինչպե՞ս էին զարգացել իրադարձությունները: Այնուհետև Ճուտսի հայրը զանգահարեց ինչ-որ մեկին, և նրանք ուղևորվեցին Ջոնսի համար անհայտ ուղղությամբ: Հերթական խաչմերուկն անցնելուց հետո, նրանց միացավ ոստիկանական համազգեստով մի մարդ: Նրանք երեքով գնացին ոստիկանական մի բաժանմունք, որտեղ, ինչպես հետո պարզվեց, գտնվում էին մեր մյուս հերոսները:
    -Այստեղ սպասիր, մենք հիմա կվերադառնանք, - Ջոնսին ասաց Ճուտսի հայրն ու ոստիկանի հետ ներս մտան: Մոտ 15 րոպե անց բաժանմունքից դուրս եկան Շունսը, Ճուտսն ու վերջինիս հայրը: Ջոնսը հանգստացած շունչ քաշեց… Ամեն ինչ անցյալում է… Ամեն ինչ լավ վերջացավ…
    Որպես վերջաբան
    Հաջորդ առավոտյան Ջոնսն իր պարտքը համարեց զանգել ընկերներին: Սկզբում զանգեց Ճուտսին:
    -Բարի լուս ախպեր:
    -Բարև:
    -Ո՞նց ես երեկվանից հետո:
    -Արդեն լավ եմ:
    -Բա, ախպեր… քեզ քանի անգամ եմ ասել, մլիցեքի հետ գործ չունես…
    -Ջոգեցի ախպեր… սրանից հետո հեռու կմնամ մլիցեքից… բա իմացար, որ Շունսին չեմ ուզեցել թողնեն:
    -Լու՞րջ:
    -Հա, պապայիս ասել են՝ էն մեկը քո տղենա, պրոբլեմ չկա, բա էն մյուսին որպես ինչ թողնենք… հերս մի ձև համոզելա…
    -Դե լավա, որ ամեն ինչ լավ վերջացավ: Դե դավայ ախպերս, մի հատ էլ Շունսին զանգեմ:
    -Հա ախպերս, շատ մերսի որ զանգեցիր ցավդ տանեմ:
    -Չարժի ախպերս՝ զանգելը իմ պարտքն էր…

    Հետո Ջոնսը զանգեց Շունսին:
    -Բարի օր ապեր:
    -Բարև:
    -Ո՞նց ես:
    -Շան օրի:
    -Խի՞
    -Մեջքս ցավումա, երեք որ խփեցին:
    -Էժան պրծաք:
    -Հա, գոհ եմ…
    -Ձերոնք իմացա՞ն:
    -Չէ ապե, մի կերպ փրկվա…
    -Բա չասի՞ն, խի ես ուշացել:
    -Ասի, մարշրուտկա չկար…
    -Դե լավ ախպեր, հաջող:
    -Հաջող Ջոնս ջան…

    Պատմվածքս վերջապես ավարտին հասցրեցի Սպասում եմ քննադատությունների, և ինչու չէ նաև գովասանքների

  13. #10
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Հալալա ապեր կարգին բան էր
    Loading your personal settings....

  14. #11
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...


    Ապրես,լավ էր
    բայց ոնց որ քաղմասում էլ են հոգնել ֆիզմաթցիներից,էնքան են վերջիններս այնտեղ ընկել

  15. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    եթե ես լինեի Ջոնսն-ի տեղը, հաստատ կխառնվեի կռվին:
    Բայց Ջոնսնի պահվածքը ոնց-որ ավելի ճիշտ դուրս եկավ
    .....
    Ապրես: լավ էև:

    Խաղի 65-րդ րոպեին տեղի ունեցավ ՀՐԱՇՔ… Համլետ Մխիթարյանը հարավամերիկացուն բնորոշ գեղեցիկ հարվածով գրավեց լեհերի դարպասը… Մարզադաշտը ցնծում էր… Երկրաշարժի նման մի բան անցավ բոլոր տրիբունաներով… Հայերը երանության մեջ էին…
    Նորից վերապրեցի էտ պահը: Աննկարագրելի պահ էր:

  16. #13
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Վերջն էր Ջոն ջան… Կարելի ա կինո նկարել

  17. #14
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Կինոյի գաղափարը ես ողջունում եմ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  18. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Հովսեփ, կլանող, հետաքրքիր ես պատմում: Հաճույքով էի հետևում իրադարձությունների ընթացքին: Բայց վերջը ավելի հետաքրքիր էի սպասում, քան եղավ:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  4. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  5. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •