User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 25 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

  1. #16
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Հրաշալի պատմվածք է:
    -Հոպա՛ր ջան, մի քիչ ձախ կանգնեք, որ կարողանանք խաղը դիտել:
    -Արա՛, ես քեզ ի՞նչ հոպար, մի հատ ռադ էղի ստեղից,-պատասխանեց ոստիկանը:
    Այդ պահին ես 15000 ֆուտբոլասերներին ոտքի կգանեցնեի և կհարձակվեինք դրանց վրա
    հիմա հոգնած սատկում եմ հետո կարծիքներս կհայտնեմ

  2. #17
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Ես ընդհանրապես այս բաժինը չեմ մտնում, բայց քանի որ John-ն ինձ մի 2 խոսքով ասաց, թե ինչի մասին է և սկսեցի կարդալ: Առաջին «Շարունակելի…»-ին, որ հասա այլևս տան անդամների ինձ ուղղված հարցերը չէի պատասխանում: Հետո, որ մնացած «Շարունակելի…»-ներին հասա իրենց լսելու ունակությունս լրիվ կորել էր
    Հետո երկար-բարակ չբացատրելու համար իրենց համար հատուկ բարձրաձայն կարդացի: Վերջացնելուց հետո նայեցի նրանց ու տեսնեմ կիսահուզմունքային և կիսաերջանիկ հայացքներ ունեին: Ի դեպ այդ օրը մեր տուն էր եկել ԱՄՆ-ից մի հյուր, որն ինձ հարցնում էր, թե John-ը գրքեր կամ որևէ թերթում գրու՞մ է: Ես պատասխանեցի, որ John-ը 15 տարեկան է և սովորում է ֆիզմաթ դպրոցում, որը «թիվ չունի»
    Մի խոսքով հաջորդ ֆուտբոլի խաղին ես էլ կգնամ Ջոնսի, Շունսի և ամենակարևորը Ճուտսի հետ «երկրպագելու»:

    Հ.Գ. Ինչպես Շունսն է ֆուտբոլի նկատմամբ՝ այնպես էլ ես:
    Հ.Գ.Գ. Այդ ԱՄՆ-ից հյուրը խոստացավ ակումբի անդամ դառնալ

  3. #18
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    27
    Գրառումներ
    5,679
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Լավ սկիզբ էր, բայց ոստիկանները արևածաղիկի սերմ չէին թողնում…
    Մենք էլ ջերմուկը առել էինք, որպեսզի շշերով խբենք նստարաններին…
    Ետ էլ մեր կազմակերպվածն ա
    Եթե տեսնում էին՝ չէին թողնում
    Քիչ-քիչ համոզված եմ՝ մեր հավաքականի հաջող ելույթների հետ միասին ավելի հաջող կսկսեն երկրպագել մեր երկգպագուները նրանք սկսել են լավ մարզավիճակ ձեռք բերել

    Հալալա ապեր կարգին բան էր
    միշտ էլ հաճելի է լսել նման կարծիք

    Ապրես,լավ էր
    բայց ոնց որ քաղմասում էլ են հոգնել ֆիզմաթցիներից,էնքան են վերջիններս այնտեղ ընկել
    Ֆիզմաթցիներից ոչ մի տեղ էլ չեն հոգնում… ինչքան շատ Ֆիզմաթցի քաղմասում լինի՝ էնքան իրանց մոտ ընկնելը պրիստիժնի կդառնա

    եթե ես լինեի Ջոնս-ի տեղը, հաստատ կխառնվեի կռվին:
    Բայց Ջոնսնի պահվածքը ոնց-որ ավելի ճիշտ դուրս եկավ


    Մի շտապեք Ջոնսին մեղադրել, նա գիտեր, թե որն է ճիշտ
    Վերջն էր Ջոն ջան… Կարելի ա կինո նկարել
    Կինոյի գաղափարը ես ողջունում եմ:
    Չեմ կարծում… ամեն դեպքում նույնիսկ իմ նման ոչ պրոֆեսիոնալի համար սա գլուխգործոց չէ՝ կարելի էր ավելի լավ գրել, պարզապես շտապում էի շուտ ավարտել, ինչն էլ խանգարեց վերջնամասի լավ ստացվելուն…

    Հովսեփ, կլանող, հետաքրքիր ես պատմում: Հաճույքով էի հետևում իրադարձությունների ընթացքին: Բայց վերջը ավելի հետաքրքիր էի սպասում, քան եղավ:
    Համամիտ եմ կարելի էր տղեքին մինչև առավոտ քաղմասում պահել, կամ գոն Շունսին թողնել այնտեղ… նկարագրել Ճուտսի, Շունսի ու Ջոնսի հոգեվիճակը գիշերվա ընթացքում… մի խոսքով կարելի էր ավելի ծավալվել, բայց ինչպես նշեցի՝ շտապում էի շուտ վերջացնել…

    Այդ պահին ես 15000 ֆուտբոլասերներին ոտքի կգանեցնեի և կհարձակվեինք դրանց վրա
    Կարող եմ քեզ հավատացնել՝ 15000-ից 15ը նույնիսկ ոտքի չէին կանգնի…

    Ես ընդհանրապես այս բաժինը չեմ մտնում, բայց քանի որ John-ն ինձ մի 2 խոսքով ասաց, թե ինչի մասին է և սկսեցի կարդալ: Առաջին «Շարունակելի…»-ին, որ հասա այլևս տան անդամների ինձ ուղղված հարցերը չէի պատասխանում: Հետո, որ մնացած «Շարունակելի…»-ներին հասա իրենց լսելու ունակությունս լրիվ կորել էր
    Հետո երկար-բարակ չբացատրելու համար իրենց համար հատուկ բարձրաձայն կարդացի: Վերջացնելուց հետո նայեցի նրանց ու տեսնեմ կիսահուզմունքային և կիսաերջանիկ հայացքներ ունեին: Ի դեպ այդ օրը մեր տուն էր եկել ԱՄՆ-ից մի հյուր, որն ինձ հարցնում էր, թե John-ը գրքեր կամ որևէ թերթում գրու՞մ է: Ես պատասխանեցի, որ John-ը 15 տարեկան է և սովորում է ֆիզմաթ դպրոցում, որը «թիվ չունի»
    Էս կարծիքը կարդալու ընթացքում հետզհետե ավելի կարմրեցի… հենց դա էլ ինձ վառեց… չէի ուզենա, որ պատմվածքը մայրս էլ կարդար, բայց դե որ վառվել էի… ստիպված տվեցի կարդաց…
    Մի խոսքով հաջորդ ֆուտբոլի խաղին ես էլ կգնամ Ջոնսի, Շունսի և ամենակարևորը Ճուտսի հետ «երկրպագելու»:

    Հ.Գ. Ինչպես Շունսն է ֆուտբոլի նկատմամբ՝ այնպես էլ ես:
    Դե, ինչպես ասում են կարևորը տրամադրվածությունն է բոլոր մարդիկ էլ պոտենցիալ ֆուտբոլասեր են, թեկուզ քո նշածի նման չակերտներով
    Հ.Գ.Գ. Այդ ԱՄՆ-ից հյուրը խոստացավ ակումբի անդամ դառնալ
    Ուրախ եմ, որ իմ պատմվածքի շնորհիվ ամենիկաբնակ մեր հայրենակիցներից մեկը ցանկություն է հայտնել Ակում մտնելու… եթե նույնիսկ չմտնի՝ ամեն դեպքում մի պահ հպարտացա

    Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կարծիքների համար և խնդրել մյուս կարդացողներին, որ իրենք էլ արտահայտեն իրանց կարծիքը… արդեն նշել եմ, որ ինձ լավ կզգամ քննադատական կարծիքներ լսելով… եթե ստեղծագործությունը իրենից ինչ-որ բան ներկայացնում է՝ հաստատ կքննադատեն այն, իսկ միայն լավ կարծիքներ լսելիս հիշում եմ այդ խոսքերը…

  4. #19
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Քանի որ հանդիպման ժամանակ մի փոքր գիտեի այս ամենի մասին, որոշեցի սպասել, մինչև պատմությունն ավարտին հասցնես, նոր կարդամ, լավ է, շատ չսպասեցրիր, ապրես
    Պատմությունդ լավն էր, արարքդ՝ գերազանց մտածված, իսկական ֆիզմաթցուն վայել, Հովսեփ ջան
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #20
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    27
    Գրառումներ
    5,679
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ հանդիպման ժամանակ մի փոքր գիտեի այս ամենի մասին, որոշեցի սպասել, մինչև պատմությունն ավարտին հասցնես, նոր կարդամ, լավ է, շատ չսպասեցրիր, ապրես
    Պատմությունդ լավն էր, արարքդ՝ գերազանց մտածված, իսկական ֆիզմաթցուն վայել, Հովսեփ ջան
    Մերի՛ ջան, նախ՝ շնորհակալ եմ կարծիքի համար, երկրորդ սա պատմություն չէր, այլ պատմվածք իսկ կերպարները մտածածին էին… ուրիշ հարց է, որ Ջոնսի կերպարը նման էր ինձ ես աշխատել էի, որ հենց այդպես էլ ստացվեր Ֆիզմաթցուն վայել արարքն էլ էս պատմվածքը գրելն էր

  6. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,845
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերի՛ ջան, նախ՝ շնորհակալ եմ կարծիքի համար, երկրորդ սա պատմություն չէր, այլ պատմվածք
    Հովսեփ ջան, ցանկացած պատմվածք նաև պատմություն է։

    Լավ, հիմա պատմվածքիդ մասին...
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ Արշակի այս կարծիքին.
    Հովսեփ, կլանող, հետաքրքիր ես պատմում: Հաճույքով էի հետևում իրադարձությունների ընթացքին: Բայց վերջը ավելի հետաքրքիր էի սպասում, քան եղավ:
    Կարծում եմ՝ պատմվածքի ամենահետաքրքիր մասը ոստիկանների հետ զրույցն էր։ Որպես երկխոսություն, կարելի է ասել, բավական հաջողված էր, ապրես։

    Թերություններ էլ, իհարկե, կային, որոնք, հուսով եմ, հետագա ստեղծագործություններիդ մեջ քիչ-քիչ կպակասեն։

    Լավ, հիմա քննադատական մասը.
    Նկատել եմ, որ շատ ես սիրում օգտագործել նմանատիպ արտահայտություններ. «Իսկ ի՞նչ էր կատարվում մեր մյուս հերոսների հետ այդ ընթացքում:…», «Թողնենք, որ ոստիկանը կարգի բերի սենյակը, և տեսնենք, թե ի՞նչ էր կատարվում այդ ընթացքում:» Իմ կարծիքով, նման արտահայտությունները շատ օգտագործելը մի տեսակ մանկական երանգ է տալիս շարադրանքին։ Կարդալիս ակամա մտքովս անցավ, որ դու հաստատ արկածային գրականություն շատ ես կարդում։ Հետո հիշեցի, որ իրոք այդպես է։

    Մեկ էլ էն վերջաբանի մեջի հեռախոսային երկխոսություններն, իմ կարծիքով, էնքան էլ հաջող չէին ստացվել... Չգիտեմ, մի տեսակ չափից դուրս հասարակ էին, ոչ մի հետաքրքիր բան չկար։ Նույնիսկ կարելի է ասել, որ էդ մասն ընդհանրապես ավելորդ էր... Համենայնդեպս, ինձ այդպես է թվում։

    Լավ, երևի այսքանը։ Հետո եթե էլի ասելիք ունենամ, կգրեմ կամ քեզ բանավոր կասեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #22
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,504
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Մերի՛ ջան, նախ՝ շնորհակալ եմ կարծիքի համար, երկրորդ սա պատմություն չէր, այլ պատմվածք
    Շատ դժվար է ընդունել այն, որ դու հորինել ես այս պատմվածքը, այլ ոչ թե պատմել քո երկու դասարանցի ընկերների քո հետ գնալու մասին մարզադաշտ:

    Ի՞նչ ասեմ, սենց քաղմասային պատմվածքներ միշտ էլ լավ էն պրծնում: Ձև չկա գրեթե (մեկ անգամել ասեմ՝ գրեթե), որ ոստիկանները ինչ որ վնաս տան: Պապաները գալի ազատում են… Իսկ ավել անգամ մի հատ հարվածելը չի հանգառի: 1000-ից մեկ ա տենց հնարավորություն լինում:

    Պարզ շարադրանքտ բավականին հետաքրքիր ա դարցնում պատմվածքը: Համ քո համար հեշտ, համ մեր համար:

  8. #23
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Լավ էր, գիտե՞ս: Ինձ էլ ա թվում, որ պատմվածքդ իրական հիմքեր ունի: Ու դու, հետևելով իրադարձությունների նկարագրածդ ծավալմանը, նման ա, որ պատմելու տրամադրությամբ` մտածել ես հենց պատմվածք էլ սարքես:
    Ամեն դեպքում լավ էր, որ եզրակացություններ չկային, just շարադրանք էր` նորմալ հագեցվածությամբ:

  9. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Տարիք
    51
    Գրառումներ
    775
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերի՛ ջան, նախ՝ շնորհակալ եմ կարծիքի համար, երկրորդ սա պատմություն չէր, այլ պատմվածք իսկ կերպարները մտածածին էին… ուրիշ հարց է, որ Ջոնսի կերպարը նման էր ինձ ես աշխատել էի, որ հենց այդպես էլ ստացվեր Ֆիզմաթցուն վայել արարքն էլ էս պատմվածքը գրելն էր
    Դու ՎԵՐՋՆ ես : Ինչ-ինչ բայց սենց բան չեի սպասի …
    Լավն եր … Մենակ չջոգա մի բան լավ … հետո կհարցնեմ …

  10. #25
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...

    Սա ես, դեռ հյուր էի, որ կարդացի...
    Ոճը դուրս եկավ, համ ու հոտը տեղն է, պատմածքն էլ պարզ, բայց պատկերավոր...
    Ապրե՛ս

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  4. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  5. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •