ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴԵՄ ԵՄ: Դա թուլության դրսևորում է… Իսկ եթե տղամարդը թույլ է… ուրեմն նա էնքան էլ տղամարդ չէ…
Մեկ-մեկ կարելի է
Բացարձակապես դեմ եմ
Դա ամեն ընտանիքի ներքին գործն է
ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴԵՄ ԵՄ: Դա թուլության դրսևորում է… Իսկ եթե տղամարդը թույլ է… ուրեմն նա էնքան էլ տղամարդ չէ…
ծեծելը որնա՞. կամ սպանի(եթե սիրածի հետ ես բռնացրել), կամ բաժանվի(մնացած դեպքերում)
իսկ եթե լուրջ, տղամարդը կնոջ վրա չպիտի ձեռք բարձրացնի. հակառակ դեպքում ինքը տղամարդ չի
Ժողովուրդ ջան, ես էլ եմ դեմ նման բաներին, բայց ասենք, եթե տղամարդը կնոջը բռնացնում ա դավաճանելիս, ինչ անի? Ասի չի կարելի, էլ նման բան չտեսնեմ?
Կամ ասենք երբ կինը ընդգծված լկտի ա իրան պահում....
Հ.Գ. Կրկնում եմ ես ԴԵՄ ԵՄ կնոջ նկատմամբ բռնությունների ցանկացած դրսևորմանը![]()
Վերջին խմբագրող՝ Ars: 18.06.2007, 19:17:
օրինակ եթե ես կին ունենամ ու իմ կինը ինձ մի օր դավաճանի, շան ծեծ կտամ
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Չէ, նախ թող պարզի, թե ինչու է այդպես արել։ Եթե դավաճանել է, ուրեմն ինչ-որ պատճառ կա. ոչինչ առանց պատճառի չի լինում, որից հետո, ըստ այդմ էլ թող որոշի, թե ինչ ինչպես վարվել մարդկայինի սահմաններում։ Ասենք թե դավաճանել է, ինքն էլ ծեծեց, ջարդուփշուր արեց, բա հետո՞։ Դրանից հետո էլ, ասենք, կինը ծեծի կամ խայտառակության վախից էլ չի դավաճանում... Բայց ու՞մ է պետք այնպիսի հավատարմությունը, որը պահպանվում է միայն վախի շնորհիվ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջին խմբագրող՝ wagamaffia: 18.06.2007, 20:54:
Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի
Ծեծելս ո՞րն ա,հո կենդանի չի,որ խբես հասկանա(չնայած` կենդանիներն էլ ծեծելով չեն հասկանում)։Կին ա,թե տղամարդ ,մեկ ա, մարդ ա։Խի չեք հարցնում.«Ծեծե՞լ տղամարդուն,թե՞ ոչ»,ի՞նչ տարբերություն:
Կամ ասենք երբ կինը ընդգծված լկտի ա իրան պահում....
Էտ շուտ պիտի հասկանաս ու դավաճանի,կամ լկտի մարդու հետ չամուսնանաս,իսկ, եթե ամուսնացել էլ ես,հիմա, լավ ա,բաժանվել էլ գոյություն ունի:Է,ասենք`դավաճանելուց բռնացրեցիր,մի,երկու աթոռ գլխին ջարդեցիր,մոռանալու ես անցնի գնա՞:Չգիտեմ դուք ոնց,բայց ես էլ էտ մարդու հետ ապրել չէի կարող:Ժողովուրդ ջան, ես էլ եմ դեմ նման բաներին, բայց ասենք, եթե տղամարդը կնոջը բռնացնում ա դավաճանելիս, ինչ անի? Ասի չի կարելի, էլ նման բան չտեսնեմ?
Կամ ասենք երբ կինը ընդգծված լկտի ա իրան պահում....
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.06.2007, 22:04:
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
И скучно и грустно, и некому руку подать...
Իսկ հետաքրքիր է, եթե կինը եղավ ժամանակին ձյուդո , կամ այլ մարտարվեստ պարապած աղջիկ, ու որոշեց ինքը ջարդ ու խուրդ անել իր ցմփոր, հարբեցող ու փողոցները քարշ եկող ամուսնուն: /չեմ ասում դավաճանող, որովհետև հայ տղեքի մեծ մասը դեմ են իրենց ուրիշ կանանց հետ քարշ գալը դավաճանություն անվանելուն/
Կամ էլ եղավ չպարապած, բայց "դուխով" աղջիկ, ու ձեռքն ընկած թավան տվեց ամուսնու գլխին:
Հ.Գ. Մի բան եմ նկատել, որ Էս թեմով ամենաբարձր խոսում են սեփական տան դուռը փակվելուց հետո "Ավելի պոչով" գլխներին ուտող "տղամարդիկ":
Վերջին խմբագրող՝ dvgray: 18.06.2007, 21:57:
100% համաձայն եմ, ոտով-ձեռով..
Իսկ եթե թեմայով...
Գիտեք, ես դեմ եմ քվեարկել, բայց շատ բացահայտ պատկերացնում եմ դեպքեր, երբ ոչ մի նորմալ տղամարդու նյարդեր չեն հերիքի:
Ու ստեղ խոսքը դաստիարակության, ՏՂԱՄԱՐԴ լինելու և այլնի մեջ չէ, այլ իրա կենդանի մարդ լինելու մեջ, ու ես կօնկրետ կես գրամ չեմ մեղադրի տղամարդուն որը "բռնացրելա" կնոջը ու շան ծեծը որնա, արյունլվա ա արել..
Ու հեչ կապ չունի որ "..ես իրան եմ սիրում!!! բե բե բե, գրող ու ցավ"
Իրան ես սիրում բաժանվի հետո, իսկ տղամարդու նյարդերը երկաթից չեն..
Վերջին խմբագրող՝ Censor: 18.06.2007, 22:29:
Ես կտրականապես դեմ եմ նման ոչ տղամարդկային պահվածքին
Նախ իսկական տղամարդն անգամ բարկության ու ցասման պահին էլ պիտի կարողանա մեջը ուժ գտնել՝ լռելու, ամեն ինչ հանգիստ կշռադատելու ու լուծում գտնելու համար. դե բա էլ ուժեղ սեռ-ի կոչումն ինչում է կայանում, բնականաբար՝ ոչ միայն ֆիզիկական ուժի, այլ նաև էմոցիոնալ առումով ավելի հավասարակշռված ու ամեն հարցին սթափ ու խելամիտ մտածված լուծում գտնելու:
Ինձ թվում է՝ ցանկացած տղամարդ կնոջ վրա ձեռք բարձրացնելուց առաջ պիտի քաջ գիտակցի մի բան. ամեն իր հարվածի հետ նա կորցնում է կնոջ հարգանքն իր հանդեպ, նպաստում «կնոջ լեզվի երկարացմանը», սա հաստատ է
Եթե տղամարդը կնոջ՝ իր սիրած էակի և իր երեխաների մոր վրա ձեռք է բարձրացնում, ինչ պատճառ էլ լինի, ապա նա այլևս տղամարդ ու հայր կոչվելու արժանի չի. պահի բարկության ներքո չարժե կորցնել սեփական անձիդ նկատմամբ հարգանքն ու ինքնահարգանքը. չեմ կարծում, որ քիչ թե շատ նորմալ տղամարդը հետո ուշքի գալով, չի զղջում իր արածը: Հակառակ դեպքում գործ ուենք ոչ թե մարդու, այլ գազանի հետ
Ինչ մնում է դավաճանության համար ծեծելուն, ապա պարզապես պետք է բաժանվել և վերջ: Ինչպես ասում են՝ մուրն իր գլուխը, թող ինքը մտածի ,թե ոնց դասավորի իր կյանքը:
Մի այսպիսի դեպք եմ լսել անցյալ տարի, որ ամուսինը գործի է գնում առավոտյան, մեքենան ճանապաչհին փչանում է, տուն է վերադառնում, տեսնում՝ կնոջն ուրիշի հետ անկողնում:Զայրույթի պահին ուզում է կնոջը դանակով հարվածել, մյուս տղամարդը բռնւմ է ձեռքից, արդյունքում ինքն էլ տուժում է հարվածից: Ստացվեց, որ սիրեկանը մահացավ, ամուսինը դատվեց: Իսկ կարող էր ամեն ինչ այլ կերպ լիներ, եթե մի քիչ համբերություն ունենար ամուսինըԵթե օրինակս մի քիչ շեղեց բուն թեմայից, կներեք, պարզապես հիշեցի ու որոշեցի պատմել
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Կին .. Ծեծ...
Անկեղծ ասած գտնում եմ որ տղամարդը կնոջ վրա չպետք է ձեռք բարձրացնի ոչ միայն այն պատճառով որ ՏՂԱՄԱՐԴ է , ուժեղ է կամ նրա համար որ ավանդաբար կինը օջախի ու տան մոր խորհրդանիշ է ... ի հարկե լրիվ համամիտ եմ ... սակայն կա մի ուրիշ պատճառ ավելի խորը և ավելի օբյեկտիվ ... այն է որ ... Կնոջը ծեծելը անիմաստ է ...քանի որ դրանից ոչինչ չի փոխվում .. կինը մնում է իր կարծիքին ... և սկսում վախենալ ամուսնուց .. երբեմն նաև ատել հոգու խորքում ...կնոջը ծեծով սթափեցնելը նույնն է ինչ անշեղբ դանակով գրանիտ կտրելը ... կնոջ սրտի ու ցանկությունների բանալին համոզմունքները, գաղափարները ու զգացմունքներն են ... կանայաք սիրում են երբ իրենց ԳՈՆԵ փորցում են հասկանալ ...
Հ.Գ. Սադոմազոխիզիմի մասի մի ուրիշ ավելի հարմար թեմայում ...![]()
գրածդ թող միայն կանանց վրա չտարածվի, այլ նաև ինչ -որ բանի հասնելու համար , թեկուզ խրատական ձևով, ծեծի ենթարկել որևիցե մեկին.մեկ է, անիմաստ է, վերցնենք հենց երեխաներին.... նրանք էլ..., վախենում են, ոչ ավել....
իսկ կնոջ վրա ձեռք բարձրացնել, դա նշանակում է նաև ինքդ քեզ չհարգել.... ինչպես կարող ես հանդուրժել մի մարդու, որը պառկում է կողքիդ, կիսում է հետդ ամեն ինչ, ու դու նրան ծեծում ես?
ԻՆՔՆԱԱՊՏԱԿ......
հետաքրքիր բառ է, բնութագրելու համար երևույթը
Հ.Գ-դ լավ էր ասված, տեղին !
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Քոփիռայթը քեզ .. վերցրու գրառումս ու տարածի ում վրա որ ուզում ես ...
Երեխաներին ծեծելը .... հմմ .. ամեն անգամ երբ տեսնում կամ լսում եմ ինչպես են երեխա ծեծում .. ակամա "Փոքրիկ Շրջմոլիկն " եմ հիշում ... ատում եմ ի սրտե երեխաներին ծեծողներին ... ատում եմ երեխաներին ճիշտ չդաստիրակողներին ...
Հիշեք բոլոր երեխաները անմեղ են ... նրանց իսկ նրանց ճակատագիրը ` բնության հատուցում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ