Բացարձակապես դեմ եմ՝ անկախ ամեն ինչից։ Ցանկացած դեպքում ծեծը համարում եմ վայրենություն ու գիտակցության ցածր մակարդակի դրսևորում։Իմ խորին համոզմամբ, երբ տղամարդը դիմում է ծեծի, դրանով ապացուցում է իր անզորությունը, մարդկային ու քաղաքակիրթ եղանակով կնոջ հետ հաղորդակցվելու իր անկարողությունը և նմանվում կենդանու...
![]()
Իսկ ի՞նչ ես հասկանում ստիպել ասելով։ Իմ պատկերացմամբ, իսկական տղամարդուն ոչինչ չի կարող ստիպել ձեռք բարձրացնել կոնջ վրա։ Եթե ստիպելն ընդունենք որպես հիմնավոր պատճառ, ապա այդպես ցանկացած հանցանք էլ կարող ենք արդարացնել, բայց հո էդպե՞ս չի։ Գիտակից, քաղաքակիրթ ու հարգալից մարդը հենց նրանով է այդպիսին, որ չի ստիպվում։ Իսկ նրան, ում կարելի է ստիպել կնոջը ծեծել, նույն հաջողությամբ կարելի է ստիպել շատ ուրիշ վատ բաներ անել։
Դու կարո՞ղ ես այնպիսի մի օրինակ բերել, երբ տղամարդու՝ իր կնոջը ծեծելն արդարացված է, քո կարծիքով։
Էջանիշներ