Ձեր գրածները կարդալով ակամայից մի անեկդոտ հիշեցի.
Ամուսինը աշխատանքից վերադառնում է, կինը ոգևորված ամուսնուն հիշեցնում է, որ մի քանի օրից իրենց ամուսնության 18 ամյակն է լրանալու, սկսում է պատմել, թե ինչպե՞ս պետք է նշեն, ո՞ւմ պետք է հրավիրեն, ի՞նչ հագուստ է հագնելու ... և այլն: Վերջում զգում է, որ ամուսինը բացարձակապես ձայն չի հանում, ասում է .
-Հը՞, ի՞նչ ես մտածում»;
-Գիտե՞ս ինչ եմ մտածում
Կինը էլ ավելի ոգևորված,
- Ի՜նչ.
- Մտածում եմ, որ հարսանիքի գիշերը քեզ խեղդած լինեի, հիմա բանտից դուրս էի եկել:![]()
Է~հ, անեկդոտ էր, բայց դառնություն կար մեջը:Եկեք հնարավորությունների սահմաններում այնպիսի կին կամ ամուսին լինենք մեր զուգընկերոջ համար, որ նրան երբեք նման մտքերը այցի չգան: Այս դրակա և բացասական, ներդաշնակ և աններդաշնակ, միաձույլ և համախմբված աշխարհում, սերը, որ ունակ է պաշտպանելու ամեն ինչ, ինքն անպաշտպան է և ուրեմն ճիշտ կլինի, որ մեր սիրուն էլ մենք պաշտպանեք, իսկ եթե հակառակ պարագային այնպես ստացվի, որ պաշտպանական մարտերի ընթացքում, ձեր դիմացինը վրաերթի ենթարկի ձեր ամենանվիրական զգացմունքները և մարտն ավելի թեժանա, այդ դեպքում կանգնեցրեք մարտը և քմծիծաղով արտաբերեք ընդամենը երկու բառ. «Մնաս բարով» : Եվ այս ամենից դուրս, ասել եմ ու ասելու եմ՝ լավ կացեք:
![]()
Էջանիշներ