User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Էթնոհոգեբանություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էթնոհոգեբանություն

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Ազգային հոգի...երևի սխալ եմ գրել,ավելի հայերեն կլիներ,որ գրեի ազգային ոգի...
    ես ասեմ նախ ինքս ինչ եմ հասկանում ասելով ազգային ոգի.
    Նժդեհ,Սևակ,Հայկ,Դավիթ,Վահագն,(նշվածների մեջ `հորինված կերպարները, իմ համար նախ կենդանի կերպարներ են)....
    Յուրաքանչյուր ազգի պատմությունը վերաշարադրվում է հատկապես ազգային հոգեբանության հայեցակետից: Պատմությունը համարվում է ժողովուրդների բնավորության արդյունք,եթե ունենք պատմություն ,կարծում եմ ունենք նաև ազգային բնավորություն, հավատալիքներ, ազգային կերպար,հետևապես նաև ազգային ոգի:Մեր պատմությունը իր մեջ պահպանել է սերնդե-սերունդ փոխանցվող հարգանքը եր իսկ անցյալի,մեր պապերի հանդեպ,իսկ մենք էլ կարող ենք դրանից քաղել նաև մեր ազգային ոգին:Դեռ 5-րդ դարից,Մ.Խորենացու առաջին նպատակը ոչ միայն մեր պատմությունը մեզ փոխանցելն էր,այլ մեր ինքնաճանաչումը,մեր ոգին մեզ ճիշտ մատուցելը:
    Ազգային Ոգին ընդհանրապես հասկանում եմ ազգի էություն,ինքնություն,կայունություն:
    Դարերի ընթացքում Հայը ամենավայրագ շրջապատի մեջ իսկ մնաց անխորտկալի`հավատարիմ իր ազգային ոգուն:Հայը ըստ իս,նախ և առաջ ոգու մարդ է `օժտված կենսաբանական գերաստիճան դինամիկայով,իր մարդկային կատարելիությամբ,իր ազգի ու ցեղի հանդեպ գերագույն պաշտպանումքով,այսինքն իր անկրկնելի ազգային ոգով:
    Սերգեյ ջան,այս է իմ համար ազգային ոգին
    Իսկ գուցե ժողովուրդների բնավորությու՞նն է հանդիսանում պատմության արդյունք, և ոչ թե հակառակը: Սա ասում եմ, չգիտես ինչու հիշելով սկանդինավյան ժողովուրդներին՝ իրենց վիկինգյան անցյալով հանդերձ: Բայց սա մի կողմ, քո նշածում ինչ-որ տիպիկ հայկական, իսկ գուցե բոլոր փոքր ազգերին բնորոշ միտք կա. «Մենք յուրահատուկ ենք, մենք ոգու մարդ ենք, և այլն, և այլն...» Կարծում եմ, մենք սովորական ազգ ենք. սովորական պատմությամբ, մինչև իսկ երբեք բարձրահասակ ու խարտյաշ չենք եղել
    Չե՞ս կարծում, որ բոլոր ազգերն էլ ունեն այդ անկրկնելի ազգային ոգին, և դա իրականում ընդամենը սեփական ազգային ինքնության գիտակցումն է, առանց ավելորդ լիրիկական զեղումների:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.08.2006, 07:51:
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •