Ազգային հոգի...երևի սխալ եմ գրել,ավելի հայերեն կլիներ,որ գրեի ազգային ոգի...
ես ասեմ նախ ինքս ինչ եմ հասկանում ասելով ազգային ոգի.
Նժդեհ,Սևակ,Հայկ,Դավիթ,Վահագն,(նշվածների մեջ `հորինված կերպարները, իմ համար նախ կենդանի կերպարներ են)....
Յուրաքանչյուր ազգի պատմությունը վերաշարադրվում է հատկապես ազգային հոգեբանության հայեցակետից: Պատմությունը համարվում է ժողովուրդների բնավորության արդյունք,եթե ունենք պատմություն ,կարծում եմ ունենք նաև ազգային բնավորություն, հավատալիքներ, ազգային կերպար,հետևապես նաև ազգային ոգի:Մեր պատմությունը իր մեջ պահպանել է սերնդե-սերունդ փոխանցվող հարգանքը եր իսկ անցյալի,մեր պապերի հանդեպ,իսկ մենք էլ կարող ենք դրանից քաղել նաև մեր ազգային ոգին:Դեռ 5-րդ դարից,Մ.Խորենացու առաջին նպատակը ոչ միայն մեր պատմությունը մեզ փոխանցելն էր,այլ մեր ինքնաճանաչումը,մեր ոգին մեզ ճիշտ մատուցելը:
Ազգային Ոգին ընդհանրապես հասկանում եմ ազգի էություն,ինքնություն,կայունություն:
Դարերի ընթացքում Հայը ամենավայրագ շրջապատի մեջ իսկ մնաց անխորտկալի`հավատարիմ իր ազգային ոգուն:Հայը ըստ իս,նախ և առաջ ոգու մարդ է `օժտված կենսաբանական գերաստիճան դինամիկայով,իր մարդկային կատարելիությամբ,իր ազգի ու ցեղի հանդեպ գերագույն պաշտպանումքով,այսինքն իր անկրկնելի ազգային ոգով:
Սերգեյ ջան,այս է իմ համար ազգային ոգին

Էջանիշներ