Մահը դա ծնունդ է: Մահ-ծնունդ-մահ ՝ սա ցիկլի փակում է և շարունակականության ապահովում ընդհամենը: Իսկ կյանքը նաև ծնունդ-մահ միջակայքն է: Եթե այստեղ օգտագործենք շարքերի տեսությունը, ապա մարդ-անհատը հասու է վերլուծել և հայնաբերել շարքի որոշ անդամներ միայն: Մնացածը ենթագիտակցությունն է, ու անկանխատեսելին:
Կյանքի վերլուծությունը տեսականորեն ունի այնքան մոդելներ, ինչքան մարդկանց քանակն է: Տեսականորեն , չկա կյանքի միասնական, մեկ մոդել ,դրանց քանակը անսահման է, հետևաբար աբսուրդ է խոսել բոլորի համար ընդունելի միասնական մոդելի, դրա նպատակների /թարգեթների/, իմաստալից և անիմաստ մասերի ՝այսինքն էն տեղամասերի, որոնք ընդհանրապես, բոլոր դեպքերում իմաստալից են, կամ անիմաստ:
Կյանքի իմաստավորումը կապված է յուրաքանչյուր անձի առանձնահատկությունների հետ, անձի հետ:
Կյանքի իմաստավորում կարելի է համարել նաև ՝ անիմաստ, անմիտ, աննպատակ կյանքի ձևի ընտրումը:
Էջանիշներ