Կյանքն անիմաստ լինել չի կարող և ընդհանրապես անիմաստ ոչ մի բան չկա այս կյանքում, այլ բան է, որ բոլորի համար միևնույն նպատակն չի կարող ընդունելի լինել կյանքում և դա բնական է, քանզի առաջին դասարանում սովորողն ունի իր նպատակն ու տվյալ կյանքի իմաստը դրանց հասնելու մեջ է տեսնում, իսկ արդեն դպրոցն ավարտող տասերորդ դասարանցին ունի՝ իրենը... Մարդն այս ամեն իրեն տրված կյանքերում ունի որոշակի առաքելություն որ պետք է կատարի ու ձեռք բերի, մեղվի նման հավաքի իրեն թասի մեջ իրեն պետքական այն զանգվածը, որի կուտակման համար էլ այստեղ ենք գալիս... Բայց տարբերվելով մեր այդ աստիճաններով ու նպատակներով այն ու ամենայնիվ լայն իմաստով բոլորս էլ գնալով զարգացման ուղով մի տեղ պետք է հասնենք և այդ առումով բոլորիս <<վերջնական>> հանգրվանն ու կյանքի իմաստը մեկն է՝ անվերջ առաջ գնալ, այլ կերպ չենք կարող, քանզի կյանքը տանում է ամեն բան դեպի կատարելության ու չի ներում անկատարությունն:

Կյանքի իմաստն է՝ ներկայիս անկատարությունից անցում կատարել դեպի ավելի կատարյալին և այդպես անվերջ... միայն իրեն վրա ձեռքերը ծալած մարդը չի ցանկանա գնալ այդ անվերջ ուղով և կյանքն ինքը կազատվի նրանից: