Կյանքի և մահվան միջև գոյություն ունեցող միակ խոչընդոտը դա մեկ շունչն էՈւ այդ մեկ շնչով վայելենք գոյություն ունեցող ամեն հաճելին, երբեմն էլ նրանից անբաժան, բայց ծավալով քիչ տհաճը մի քիչ:Եվ այդ մեկ շունչը հենց կյանքն է:
Կյանքի և մահվան միջև գոյություն ունեցող միակ խոչընդոտը դա մեկ շունչն էՈւ այդ մեկ շնչով վայելենք գոյություն ունեցող ամեն հաճելին, երբեմն էլ նրանից անբաժան, բայց ծավալով քիչ տհաճը մի քիչ:Եվ այդ մեկ շունչը հենց կյանքն է:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Բայց այդ մեկ շունչը, եթե բաժանես տարիների, դա էլ ամիսների, օրերի, ժամերի......վայրկյանների, ակնթարթների....այդպես անվերջ կբաժանվեն, ու մաթեմատիկորեն եթե մոտենաս հարցին` այդ մեկի մեջ հենց անսահմանությունը կտեսնես…
Ու մեկ էլ ինձ միշտ հետաքրքրել է, թէ այ օրինակ ինչու՞ են ժամանակը համարում բացարձակ մեծություն, չէ՞ որ նա էլ ունի այսպես ասած իր մինուսով արժեքը;
QUOTE]Կյանքի և մահվան միջև գոյություն ունեցող միակ խոչընդոտը դա մեկ շունչն է[/QUOTE]
Կյանքի ու մահվան միջև եղած միակ խոչնդուտը ոչ թե մեկ շունչն է, այլ մարդ արարածի կողմից ստեղծած վարքերն ու բարքերը, չափ ու ձևի մեջ պահող բարոյական նորմերը, որոնք ընդունում ու նեղվում ենք առիթ ու անառիթ:
Մենք փորձում ենք այդ կյանքի ու մահվան մեջ ընկած հատվածը լցնել ինչ- որ կերպ, տալ դրան արդարացում, իմաստ , ու չենք ցանականում նկատել այն, ինչը կհակասի մեր հորինած իրականությանը, դրա համար էլ չենք ցանակնում նկատել այդ մինուսը:Ու մեկ էլ ինձ միշտ հետաքրքրել է, թէ այ օրինակ ինչու՞ են ժամանակը համարում բացարձակ մեծություն, չէ՞ որ նա էլ ունի այսպես ասած իր մինուսով արժեքը;![]()
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Մոռացել էի գրել միտքը
Մենք հաճախ ենք ասում, այնպես ապրենք, որ կյանքը լինի իմաստալի…
Ո՞րն է կյանքի այդ իմաստը, իրական արժեքը…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Կյանքի իմաստի որոնումները անիմաստ են դարձնում "կյանքի իմաստ" որոնողի կյանքը:
![]()
CactuSoul (29.11.2009)
Կյանքի իմաստի որոնման անհրաժեշտություն ու իմաստ էլ չի լինում բուռն զբաղվածության դեպքում. այդ դեպքում կյանքը դառնում ա վազք և ունենում միայն մեկ իմաստ, ավելի ճիշտ նպատակ՝ հասցնել:
Նպատակը արդյունք է հետապնդում, որն էլ հենց կյանքի իմաստի ընկալումն է:
Կյանքն անիմաստ լինել չի կարող և ընդհանրապես անիմաստ ոչ մի բան չկա այս կյանքում, այլ բան է, որ բոլորի համար միևնույն նպատակն չի կարող ընդունելի լինել կյանքում և դա բնական է, քանզի առաջին դասարանում սովորողն ունի իր նպատակն ու տվյալ կյանքի իմաստը դրանց հասնելու մեջ է տեսնում, իսկ արդեն դպրոցն ավարտող տասերորդ դասարանցին ունի՝ իրենը... Մարդն այս ամեն իրեն տրված կյանքերում ունի որոշակի առաքելություն որ պետք է կատարի ու ձեռք բերի, մեղվի նման հավաքի իրեն թասի մեջ իրեն պետքական այն զանգվածը, որի կուտակման համար էլ այստեղ ենք գալիս... Բայց տարբերվելով մեր այդ աստիճաններով ու նպատակներով այն ու ամենայնիվ լայն իմաստով բոլորս էլ գնալով զարգացման ուղով մի տեղ պետք է հասնենք և այդ առումով բոլորիս <<վերջնական>> հանգրվանն ու կյանքի իմաստը մեկն է՝ անվերջ առաջ գնալ, այլ կերպ չենք կարող, քանզի կյանքը տանում է ամեն բան դեպի կատարելության ու չի ներում անկատարությունն:
Կյանքի իմաստն է՝ ներկայիս անկատարությունից անցում կատարել դեպի ավելի կատարյալին և այդպես անվերջ... միայն իրեն վրա ձեռքերը ծալած մարդը չի ցանկանա գնալ այդ անվերջ ուղով և կյանքն ինքը կազատվի նրանից:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
ihusik-ի խոսքերից
Փաստորեն, ամեն մեկս յուրովի ստեղծում ենք մեզ համար կյանքի իմաստ, հետագա ապրելու համար նպատակ, հաստատուն քայլերով գնում առաջ… Եվ ո՞րն է այդ նպատապակը, կյանքի սկզբի ու վերջի մեջ ստեղծած մեր արգելքները հաղթահարելուց հետո հասնում ենք … ինչի՞… Չեք կարծում, որ կյանքի միակ,մնայուն ու անդավաճան, անփոխարինելի արժեքը դա մահն է…Կյանքն անիմաստ լինել չի կարող և ընդհանրապես անիմաստ ոչ մի բան չկա այս կյանքում, այլ բան է, որ բոլորի համար միևնույն նպատակն չի կարող ընդունելի լինել կյանքում և դա բնական է, քանզի առաջին դասարանում սովորողն ունի իր նպատակն ու տվյալ կյանքի իմաստը դրանց հասնելու մեջ է տեսնում, իսկ արդեն դպրոցն ավարտող տասերորդ դասարանցին ունի՝ իրենը... Մարդն այս ամեն իրեն տրված կյանքերում ունի որոշակի առաքելություն որ պետք է կատարի ու ձեռք բերի, մեղվի նման հավաքի իրեն թասի մեջ իրեն պետքական այն զանգվածը, որի կուտակման համար էլ այստեղ ենք գալիս... Բայց տարբերվելով մեր այդ աստիճաններով ու նպատակներով այն ու ամենայնիվ լայն իմաստով բոլորս էլ գնալով զարգացման ուղով մի տեղ պետք է հասնենք և այդ առումով բոլորիս <<վերջնական>> հանգրվանն ու կյանքի իմաստը մեկն է՝ անվերջ առաջ գնալ, այլ կերպ չենք կարող, քանզի կյանքը տանում է ամեն բան դեպի կատարելության ու չի ներում անկատարությունն:
Կյանքի իմաստն է՝ ներկայիս անկատարությունից անցում կատարել դեպի ավելի կատարյալին և այդպես անվերջ... միայն իրեն վրա ձեռքերը ծալած մարդը չի ցանկանա գնալ այդ անվերջ ուղով և կյանքն ինքը կազատվի նրանից:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Մահը դա ծնունդ է: Մահ-ծնունդ-մահ ՝ սա ցիկլի փակում է և շարունակականության ապահովում ընդհամենը: Իսկ կյանքը նաև ծնունդ-մահ միջակայքն է: Եթե այստեղ օգտագործենք շարքերի տեսությունը, ապա մարդ-անհատը հասու է վերլուծել և հայնաբերել շարքի որոշ անդամներ միայն: Մնացածը ենթագիտակցությունն է, ու անկանխատեսելին:
Կյանքի վերլուծությունը տեսականորեն ունի այնքան մոդելներ, ինչքան մարդկանց քանակն է: Տեսականորեն , չկա կյանքի միասնական, մեկ մոդել ,դրանց քանակը անսահման է, հետևաբար աբսուրդ է խոսել բոլորի համար ընդունելի միասնական մոդելի, դրա նպատակների /թարգեթների/, իմաստալից և անիմաստ մասերի ՝այսինքն էն տեղամասերի, որոնք ընդհանրապես, բոլոր դեպքերում իմաստալից են, կամ անիմաստ:
Կյանքի իմաստավորումը կապված է յուրաքանչյուր անձի առանձնահատկությունների հետ, անձի հետ:
Կյանքի իմաստավորում կարելի է համարել նաև ՝ անիմաստ, անմիտ, աննպատակ կյանքի ձևի ընտրումը:
Ամեն ձևի կյանքն էլ ճիշտ է, եթե դա տվյալ անձնավորությանը առաջ է տանում... Վեր բարձացած մարդու համար մեկ ուրիշի ապրելակերպը կարող է աննպատակ ու սխալ թվա, բայց նման ապրելակերպը տվյալ անհատի համար պիտանի լինի ու իր զարգացման աստիճանի համեմատ մի քայլ առաջ կամ որպես փորձ, որ պետք կգա նրան հետագա զարգացման ընթացքում, դրա համար ուրիշին դատելն ամենաանարդյունավետ ու անպետք գործն է:
Վար մնացած մարդու համար
Արդեն խորթ է իմ հոգին...
Հ. Թումանյան
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ամեն վերեւ բարձրացող, պետք է իմանա, որ կարող է ցած գլորվել, եւ եթե ցածում գտնվողներին նեղացրել է… վայ նրան
իսկ ընդհանրապես գուցե մի օր վերանա վերեւ նրքեւ հասկացությունը
Խոսքը կարծես թե հոգեկան վերելքի մասին էր: Ու կարծում եմ այս դեպքում, եթե մարդը վերելք է ապրել ու հոգով է զարգացել, էլ ի՞նչ ներքևի աստիճանին ետ վերադառնալու մասինն է խոսքը:
Մյուս իմաստով՝ եթե նկատի ունենք նյութապես վերելքներ կամ վայրէջքներ, ապա Djavaxhq-ը ճիշտ է, պիտի միշտ հիշենք կյանքի սև ու սպիտակ օրերի մասին, ու այստեղ տեղին է մեջբերել «Կուշտը սովածին միշտ մանր է բրդում» ասացվածքը: Մի օր էլ գուցե ԿՈՒՇՏԸ հայտնվի ՍՈՎԱԾ-ի դերում![]()
Կյանքում ամեն բան ստեղծված է նրա համար, որ մարդ փորձ ձեռք բերի ու զարգանա անցնելով հարստության կամ աղքատության, առողջության կամ հիվանդության, հաջողությունների կամ ձախորդությունների, վերելքների կամ վայրեջքների միջով ու հասկանալով այդ բոլորի վիջակներն էլ... երանի այն մարդուն, որն այնքան իմաստություն ունի, որպեսզի իրեն հոգին ու սիրտը մաքուր պահի՝ որ մի բևեռում էլ որ նա չգտնվի տվյալ պահում, քանզի ոգով թույլ մարդուն կարող է կործանել թե հարստությունը և թե աղքատությունը, թե առողջությունը և թե հիվանդությունը, թե հաջողությունները և թե ձախորդությունները, թե վերելքները և թե վայրեջքները, իսկ ոգով ուժեղի համար այդ բոլորն էլ ավելի են նպաստում նրա կատարելագործմանն ու էլ ավելի ոգով ուժեղանալուն - պողպատը կոփվում է մեկ շատ բարձր մեկ էլ շատ ցածր ջերմաստիջանների փոփոխական ներգործության շնորհիվ:
Հ.Գ. Manon ջան չես պատկերացնի ոնց ես ուրախացրել քո ասացվածքի մեջբերմամբհիմա Հայաստանում այդպես է՞՞՞. «Կուշտը սովածին միշտ մանր է բրդում»
![]()
Կուշտերն էլ բան չունեն սկսել են սովածներին արդեն բրդե՞լ
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ