Մեջբերում Մենուա-ի խոսքերից Նայել գրառումը
Քո թաղումը քոնը չի, որովհետև դու արդեն չկաս ու եթե չկաս ուրեմն չես էլ կարող որևէ բան կորցնել, ուրեմն եթե կորցնելու բան չունես, ուրեմն չկաս ու եթե չկաս, ուրեմն չեն էլ կարող քեզ թաղել։ Այստեղից հետևություն՝ դու դեռ ողջ ես։
Պողոսը երբեք մեկ միլիարդ տուգրիկ չի կորցրել. արդյո՞ք սրանից հետևում է, որ Պողոսը մեկ միլիարդ տուգրիկ ունի: Հովհաննես Թումանյանը չկա. արդյո՞ք սրանից հետևում է, որ «Անուշը» Հովհաննես Թումանյանինը չէ: Ես չեմ կարող որևէ բան կորցնել, որովհետև ամեն ինչ պահում եմ շվեյցարական ամենահուսալի բանկի ամենահուսալի պահեստարանում. արդյո՞ք սրանից հետևում է, որ ես չկամ: Խաչատուր Աբովյանին չեն կարող թաղել. արդյո՞ք սրանից հետևում է, որ Խաչատուր Աբովյանը դեռ ողջ է: