Rhayader-ի խոսքերից
1100D-ն էժան սիրողական ապարատ է, 600D-ն նույն Rebel T3i-ն է՝ որպես հոբբի լուսանկարչությամբ զբաղվողների համար նախատեսված կիսապրոֆեսիոնալ: Իհարկե, նորից ես կառաջարկեի Pentax վերցնելու տարբերակը քննարկել (Pentax K30-ը նույն գինն ունի, ինչ 600D-ն, փոխարենն ավելի լավ ապարատ է ու weather-sealed է՝ անձրևից, ավազից, փոշուց ու ցրտից պաշտպանված), բայց եթե այս երկուսից մեկը պիտի ընտրես, նորից հարցը հետևյալն է. ինչի՞ համար է այն քեզ պետք:
1100D-ն որպես ապարատ զգալիորեն զիջում է 600D-ին: Բայց ինքը շատ փոքր է ու թեթև, ու գինն էլ բավականին ցածր է: Եթե պարզապես տնեցիքին ես նկարելու, ընտանեկան ֆոտոներ, լուսաբաց, մայրամուտ և այլն, կարող ես իրենով բավարարվել:
600D-ի հետ առավել շատ աշխատելու փորձ ունեմ: Ինքն այն ապարատներից է, որոնք համարյա լավն են: Եթե ուզում ես լուսանկարչություն սովորել, լավ առաջին ապարատ է, բայց ստուդիայում նկարելու համար գոնե 60D պետք կգա:
Pentax K30-ի դեպքում, այն ամենն, ինչ «համարյա» էր 600D-ի դեպքում, լրիվ, լիարժեք լավ է: Միայն վիդեոյի որակն է զիջում, բայց մինչև 5D Mk II ապարատով վիդեո նկարելը բարբարոսություն է մատրիցայի նկատմամբ (տաքանում է ու շուտ փչանում): + անձրևի տակ էլ մնաս ապարատով, լողափ էլ տանես, ձյան տակ էլ նկարես, ինքը չի վնասվում: Իհարկե, պետք է ուշադիր լինել, որ ոսպնյակը WR նշմամբ լինի (Weather Resistant), հակառակ դեպքում ապարատը կարող է ոսպնյակի միջով խոնավություն քաշել:
Էջանիշներ