Իսկ ինչ լավ ապպարատ կարելիա առնել մինչև 500-600պ.մ.-ի սահմաններում:
Ժողովուրդ օգնեք եթե կարող էք: Ուզում եմ գնել կիսապրոֆեսիոնալ ֆոտոապարատ :Ինչ կարծիքի էք այս մոդելի մասին Canon Powershot SX10 IS, եթե ծանոթ էք իհարկե: Ներկա պահին ֆինանսս չի բավականցնում պրոֆեսիոնալ գնել միանգամից: Ասում են սա լավն է հարմար է սկսելու համար : Սպասում եմ ձեր խորհուրդներին: Մեկել Հայաստանում որտեղի՞ց կարելի է գնել:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Ինչու չէք արձագանքում ?
И жили они долго и счастливо, пока не встретились...
list.am սայթում լիքը հայտարարություններ կան մտի տես
Անձամբ չեմ օգտագործել այդ ապարատը, բայց ուրիշների կարծիքներից ելնելով կարող եմ գրել, որ «ապարատը իր առջև դրված խնդիրը լուծում է», այսինքն, այն ի սկզբանե սիրողական մակարդակի նկարների համար է նախատեսված եղել, ըստ այդմ օգտագործողները երաշխավորում են այն։
Լավ կողմերը
1. Պատրաստվել է որակյալ նյութերից
2. Ունի լավ zoom
3. Քիչ չեն ձեռքով կարգավորվող և կիսավտոմատ ֆունկցիաները
4. Բավականին շատ են ավտոմատ ֆունկցիաները
5. Ունի շատ հարմար պտտվող էկրան
6. Լավ որակի վիդեոֆիլմեր (պարզ է որ ոչ HD )
7. Ինչպես նաև բավականին մտածված է՝ հարմարավետության առումով «կնոպկաների» տեղաբաշխումը
Վատ կողմերը
1. Ավտոմատ ֆունկցիայով արված նկարների գույները շատ դեպքերում «անկենդան» են և պահանջում են կոմպյուտերային մշակում
2. Անհարմար է որ օբյեկտիվը ծածկող կափարիչը ամրացված չէ (օրինակ թելով)
3. Անիմաստ է 10Mpx –ը երբ «պամեխաները» այնքան էլ լավ չի ստաբիլիզացվում
Ընդհանուր առմամբ ոչ պրոֆեսիոնալ նկարների համար խորհուրդ տրվում է
Շատ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար: Երևի չգնեմ դա : Ոնց մտածում եմ ավելի լավ է պրոֆեսիոնալ վերցնել միանգամից: Թեկուզ դրա համար մի 2 ամիս էլ սպասեմ մինչև գումարս բավականացնի:
Հիմա մտածում եմ, իսկ 1000$-ի սահմաններում հնարավոր է՞ նորմալ ապարատ վերցնել: Եթե այո խնդրում եմ ասեք, ինչ խորհուրդ կտաք: Ցանկալի է որ Canon լինի:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 08.04.2010, 20:20:
Դե, որ սկսնակ ես` ուրեմն, գնիր սովորական կամերա, թեկոզ էն ցույց տվածդ: Բզբզի, սովորի: Միանքամից պրոֆեսիոնալ կամերային ընտելանալը դժվար ա:
Օրինակ, այ էս հրաշքը`
Քո ձեռքերում "կիրպիչ" ա լինելու, որտև դու իրան չես կարողանա օգտագործել իր հնարավորությունների չափով: ինքն էլ նեղվելու ա )) :
Էս կամերան զգալու համար, պետք ա փորձ ունենաս: Ոչ միայն սրա: Բոլոր պրոֆեսիոնալ կամերաների համար էլ դա պետք ա: Այս մեկը ուղղակի օրինակի համար ասեցի, արժի 3000-3500$ :
Ուզում եմ ասել` սկսիր քչից: Մի հատ լավ թվային առ ու բզբզի, նկարի, փորձի.. թող ձեռքդ բացվի: Սովորի կամերայի հետ աշխատանքի տեխնիկան, ֆուկնցիոնալ մասը... հետո կամաց - կամաց, կամերաներդ փոխիր, անցնելով ավելի ու ավելի լավերի:
Ֆոտոն (08.04.2010)
Սոֆի, եթե ձև ունես, Հայաստանից մի գնիր: Այստեղ անհամեմատ թանկ է:
Սոֆի, քո նշած կամերան ընտիր կամերա է իր դասի մեջ, խորհուրդ չեմ տա անիմաստ գումար ծախսել պրոֆեսիոնալ կամերայի վրա, մանավանդ որ ինքդ պրոֆեսիոնալ չես: Նշածդ կամերան super-zoom բարձրորակ ու լիքը հնարավորություններով օժտված կարգին բան է, ու կարծում եմ քեզ լրիվ կբարարարի: Ու միայն պրոֆեսիոնալ կամերա ունենալը հեչ բավարար չի կարգին նկարներ ստանալու համար: Ֆոտոսիրողներ կան, որ սովորական կամերայով շատ ավելի որակյալ նկարներ են ստանում, քան ոմանք իրենց սուպերթվանոցներով: Ու մի բան էլ. Պրոֆեսիոնալ ապարատը դա մի ամբողջ վեշ-մեշոկ է, ու միշտ չի որ հարմար է նման դռանդուլետը քարշ տալ իր օբյեկտիվներով հանդերձ: Ես ունեմ քո նշածի կլասի Panasonic FZ28 և այն ինձ ավելի քան բավարարում է: Եթե մոտ 400-450$ կարգի է էստեղ, ապա կարող ես առանց երկար մտածելու առնել: Կամերաների վերաբերյալ նորմալ կայք է օրինակ սա, որտեղի տեղեկատվությունը ըստ իմ փորձի բավականին օբյեկտիվ է:
Si vis pacem, para bellum
One_Way_Ticket (08.04.2010), Ungrateful (09.04.2010), Հայկօ (08.04.2010)
Հարգելի Sophie, եթե դա լինելու է քո առաջին թվային ֆոտոխցիկը, ապա առանց ծանրութեթև անելու գնիր այն։
Իմ առաջին թվային ֆոտոխցիկը շատ ավելի համեստ հնարավորություններ ուներ (Nikon S10), բայց մոտ հինգ տարի օգտագործեցի այն և միայն վերջերս փոխեցի (NIKON COOLPIX 8800 – կրկին ոչ պրոֆեսիոնալ)։
И жили они долго и счастливо, пока не встретились...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ