User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Դուք կհուզվեք

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դուք կհուզվեք

    Ես կարող եմ մի բան ձեզ առաջարկել,եթե դուք այն անեք հաստատ կհուզվեք:ՈՒզում եք աշխարհի ամենասառը մարդը եղեք...պադոշ...կամ անսիրտ դուք կհուզվեք
    Դուք երբևէ ձեզ ծեր պատկերացրել եք?Ես այս մտահաղացումը կոչում եմ հանդիպում ծերության հետ:Դուք բոլորտ եսրիտասարդ եք և Աստված տա ապրեք մինչև խոր ծերություն...բայց երբ դուք ծերանաք անպայման կհիշեք ձեր երիտասարդությունը:Կհիշեք լավագույն պահերը ձեր կյանքի և ամեն ինչ կտայիք այդ պահերը վերապրելու համար:Բայց ավաղ....Իսկ ինչ կլինի եթե դուք ծերանաք և խոսեք ձեր երիտասարդ եսի հետ....կհանդիպեն 2 տարբեր տարիքներ`հոգում նույնը....
    Եվ այսպես վերցնում եք կամ տեսախցիկ,կամ հեռախոսի կամեռայով....կամ պարզապես համակարգչում գրում եք,կամ ինքներդ ձեզ նկարում եք և խոսում ապագա ծերուկի հետ
    Այնուհետև այդ տեսաերիզը կամ վորդի ֆայլը պահում եք և 50 տարի հետո,40 տարի հետո կարդում եք կամ դիտում և հոգեբանական բոլոր օրենքներով դուք կհուզվեք....
    Ես դիմում եմ ծեր Գրիգորիուսին
    _Բարև բիդզա,հը ոնց ես?Ես լավ եմ....սովորում եմ...ամեն ինչ լավա....ես հիմա ուժեղ եմ,տեսնես հիմա պառավդ ովա?Չլինի էն սիրուն աղջիկնա,որին հիմա սիրահարվել եմ....շատ ես կուզիկացել??Էրնեկ քո պես կյանքի փորձ ունենայի,հիմա ես փորձում եմ շատ բաներ հասկանալ,բայց դժվար է...Չեի նախանձի քեզ ծերուկ,հը տղեդ ոնցա?կամ աղջիկդ?թոռներդ?ԷԷԷ գիտեմ շատ մարդիկ հիմա հետդ չեն,բայց հիմա իմ կողքին եմ,և ես նրանց սիրում եմ .....բայց կյանք է էլի...ժամանակավոր հյուրեր ենք....Դե ես էլ կյանքի բոլոր հաճույքներից օգտովում եմ որ հիշելու բան ունենաս,բայց դե չեմ մոռանում,իմ վրա աշխատոմ որ հետագայում հեշտ լինի..............շարունակելի
    Ինչ կասեիք ԴՈՒՔ ՁԵՐ ԾԵՐՈՒԿԻՆ????????????

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Սամ ջան ես եսքան ձգել ես՞ ՀԱԼԱԼԱ

    Դե մի հատ կարաս ասես ինչ տոմսեր են ինձ ընկել ես առաջիկա մնացած քննություններում …… ապրես լավ հիշողություն ունես…… Մի հատ էլ կնոջս հեռախոսի համարը ասա էլ չընկնեմ ես յա են յան ……էլ ինչ ասեմ ապեր քեզ/ինձ էլի/ լիքը տարիների կյանք……Կարաս մի հատ ինետով նայես մի քանի հատ ավարտված խաղի արդյունք ասես մի քիչ փող կրեմ եվրոֆուտբոլով………մեկ էլ ասա քեզ ինչը իմ մեջ չի դզում դզվեմ

    հետո լուրջ էլ կգրեմ կներեք այսօր ինչոր ջրիկացել եմ
    Loading your personal settings....

  3. #3
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Իսկ ես հուզվեցի, շատ հուզվեցի...
    Դժվարանում եմ հիմա հետս երկխոսել, որովհետեւ երկխոսություններ շատ են եղել, բայց ոչ՛ իմ տարեց եսի հետ.

    Խոստանում եմ հետս երկխոսել եւ ներկայացնել Ձեր դատին.
    Ուրախ գրառում:

  4. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Բարև ձյաձ Ջոն: Ի՞նչ կա: Լոքշա՞: Դե քո մոտ ե՞րբ լոքշ չի եղել որ: 15 տարեկանից էս կողմ ընդամենը 3 օր ես ունեցել, որ լոքշ չի եղել… բայց էդ օրերից մեկը հաստատ կուզենայիր, որ լոքշ լիներ, բայց չլիներ էն՝ ինչ որ եղավ… լավ, շատ խորացանք… պատմի տեսնեմ ո՞նց ես: Ի՞նչ ես անում: Մեծ տղեդ ո՞նցա: Ջիմ էր չէ՞ անունը: Բա էն փոքրի անունը ի՞նչ էր: Ջե՞ք: Արա էդ Ջեքը շատ կռիս տիպ դուրս եկավ: Իմացել եմ էդ պատմությունը Ջոն ջան… Էն որ մտել էր Ակումբ.am, սաղ գրածներդ կարդացել էր ու վրեդ կայֆավատ էր լինում… կյանքա, պատահումա: Հա, լսի, մոռացա հարցնեմ՝ պառավիդ անունը ինչա՞: Հոռոմսի՞մ: Բա ո՞ր քուչի աղջիկա: Բանլադե՞շ: Բա դու իրան ո՞նց ես դիմում: Հոռո՞մ: Բա ի՞նչ: Օ՜: Հարգվար ձյաձ: Շուխուր չանե՞մ թե ոնց ես դիմում: Լավ, չեմ ասի: Հա, էլի հարցեր ունեմ՝ վերջը ուրդե՞ ընդունվար: Ֆիզմաթ դպրո՞ց: Արա էտի գիտեմ՝ դրանից հետո: Չէ-հա՜: Մալադեց: Լսի, ֆիզիկից քանի բալ էիր հավաքել: 18՞: Պահո՜: Պատկերացնում եմ, թե 10-րդ դասարանում ինչ օրն ես ընկել… Լսի, Ակումբի միթինգներին գնում էի՞ր 10-րդ դասարանում: Ապրիկոս: Ես էլ մտածեցի սաղ օրը ֆիզիկա ես պարապել: Դե լավ ձյաձ Ջոն: Ես կերևամ մի 50 տարուց: Ջիմի փոքր տղուն՝ էն մռութիկին, որ պապինա նման, մի հատ պաչիկ իմ կողմից:
    Հ.Գ.
    Էիչ էր մնում հիմա հուզվեի… Իսկ 50 տարի հետո… շնորհակալ եմ լավ թեմայի համար:

  5. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Բարև, իմ ծերացած գիտակցություն...
    Էլի ես եմ, ուղղակի դեռ ջահել, մի տխրի, երկար չի տևելու, ինքդ գիտես…
    Գիտես, էնքան բան կունենամ քեզ պատմելու, եթե պատահաբար հիշողության կորուստ ձեռք բերած լինես: Մի քանի բան կա, որ հուսով եմ՝ երբեք չես մոռանա, ախր առանց դրանց կարող ենք համարել, որ ես էլ, դու էլ կյանքն իզուր ենք ապրել:
    Ինչ ասեմ... Հուսով եմ՝ արդեն դեպրեսիայի մեջ չես ընկնում ամեն ծննդյան տարեդարձիդ, ինչպես հիմա՝ ես, դե գիտես էլի, մեծանալուց ահավոր վախենում եմ:
    Տեսնես հիմա ինչ ես անում... Էն ջահել ժամանակվա "կայֆերից" որն է մնացել քեզ... Հաստատ էլ մենակ չես գնա սրճարան ու 2 բաժակ սուրճ կուլ տաս, որ ուղեղդ պայծառանա, ու մի քանի թշվառ տող կարողանաս խզմզել... Երևի ֆիլմերի նկատմամբ էլ արդեն անտարբեր ես, ի՜նչ արած. տարիքն է պարտադրում…
    Մենակ մի հույս ունեմ հիմա, որ.... գոնե մենակ չես, կողքդ մեկը կա, որ ոչ թե պարտադրված, այլ սիրով է խնամում քեզ… Դու էլ քեզ կարգին ես պահում, ցնդած-ցնդած դուրս չես տալիս, ջահելների ամեն քայլը չես քննադատում, թեև մեջդ կա: Էհ, լավ մնա, շուտով կգամ, քեզնից փախչելու տեղ չունեմ, էլի ես ու դու ենք իրար հարազատ…

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Բարև ... ինչպես ես ? Սովորական մի հարց որ սովոր եմ ինքս ինձ տալ ...
    Դեմքիդ քմծիծաղը էլի նույն է ... չես փոխվել ...
    Հետաքրքիր է, վերևում.... մարդիկ իրենց պատկերացնում են ...որ տեսնն են քեզ ...
    Իսկ ես քեզ պատկերացնելու կարիք չունեմ ... բավական է նայեմ ինքս ինձ մեջ .... դու շատ շուտ եկար ... եկար, երբ սովորաբար չեն գալիս քո նմանները ... անհաբերությունդ գերազանցեց ծերացման պրոցոսը... նույնիսկ հարկ էլ չհամարեցեիր բացատրել ինչ է կատարվում, եկար ... ախ դու անուղղելի սոփեստ ինչքան խափեցիր ինձ .. ինչքան իմաստ ու ուժ .. ինչի համար ?... բայց ինքդ քեզ երկար հո չէիր խափելու ... պառաված իմ ընկեր ... հիշում ես... ? Իհարկե հիշում ես, այլապես քմծիծաղ չէիր տա ... հիշում ես ապրածդ ... ապրածս ամեն մի պահը ... ամեն մի զգացմունքը` տառապանքը, ճիչը , լացը, խինդդ, ծիծաղդ, ... ոչինչ, առաջին ու վերջին անգամվա ապրածդ կյանքը միայն քո համար չապրեցիր, իզուր … կյանքը ինքը էգոիզմ է, որը արտահայտվում է ուժեղի իրավունքով ձեռք բերված գոյության մեջ… մի տեսակ հանգիստ փիլիսոփայի կեցվածք ունես, չես վախենում ?... վախճանդ ախր մոտ է ?... ախ հա .. մոռացել էի … ախր քո ամեն մի րոպեն էնպես ապրեցիր ասես մահդ ուսիդ է նստած …միթե չես վախենում ? հավերժ կորչել… անէանալ , չթողնել ոչինչ … ոչինչ, քեզնաից հետո… ճիշտն ասած հիշում եմ, լավ հիշում եմ այն պահը, երբ քեզ համար միևնույն դարձավ … սևն ու սպիտակը, վատն ու լավը, չարն ու բարին … ամեն ինչ .. դու փորցեցիր պահպանել գիտակցությունդ … դու հպարտ էիր որ դու ԴՈՒ ես մնում այդքանից հետո … ես էլ ուրախ եմ որ դու միշտ ինձ հետ ես .. կարծես ապագայից ուղարկած նվեր լինես … գոնե երբեմն սափրվիր  , թե չէ ջրակալած աչքերիդ մեջ նախկին ` երբեմն առկայծող փայլը արդեն չի սազում դեմքիցդ կախված կնճիռներիդ հետ …շատ շուտ եկար … գոնե մի քիչ էլ սպասեիր ..

  7. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Mer tan@
    Գրառումներ
    193
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Բարև պապիկ , ոնց ես
    Երևի հիմա թոռներիտ հոգին հանել ես չէ:
    Չես պատկերացնի թե ինչքան հարց կուզենաի տաի քեզ, կուզենաի իմանաի թ որքան անգամ ես զղջացել իմ արած հիմար քայլերի համար: կուզենաի իմանաի ինչ եղավ այն աղջկա հետ որին սիրում եմ: ………………
    Ժողովուրդ իսկականից հուզվեցի էլ չեմ կարում մտքերս հավաքեմ :
    բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք

  8. #8
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Ողջույն, ոնց ե՞ս, գիտեմ, գիտեմ, աշխատում ես ոչ մեկին չխանգարես ու չպարտադրես քոնը, չէ որ միշտ դա եմ ցանկացել, իսկ աղջիկֆ ու տղադ ոնց են, դե իհարկե գալիս են քո մոտ տեսության իրենց թոռնիկների հետ ու դու էլ միշտ մի նոր... խաղ ես ունենում նրանց նվիրելու կամ էլ քաղցրավենիք....
    Գիտեմ նրանք շատ լավ աշխատանք ունեն ու հիանալի զուգընկերներ, այսինքն՝ կյանքի ընկերներ....
    Իսկ քո կողքին ով է՞, հապա մի անունը ասա.... Նա՞, այդպես էլ գիտեի, ես գիտեի որ ինչ էլ լիներ, նա էր լինելու............... Իսկ աշխատում ես՞ , չնայած չեմ էլ կասկածում դրա մեջ, երբ ես հանգիստ նստել, որ հիմա հանգիստ նստես, լավ հոգնեցրի քեզ, չէ՞, դե իհարկե ախր մոռացա որ դու ես եմ, լավ ես գնացի կգամ, հավատա, չես տխրում, բայց դե մի ընկերով ավել չի խանգարի....
    Ցտեսություն, ու երջանկություն, հա մոռանա Նա հիմա կողքիդ է՞, ասա, որ տղամարդիկ միշտ ճիշտ են, բայց կանայք երբեք չեն սխալվում, նա կհասկանա չէ՞..................

  9. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    «Բարև, Արշակ: Հուսով եմ, որ մինչև հիմա ակտիվ, հետաքրքիր ու օգտակար ես ապրել, կյանքդ անիմաստ չի անցել ու գոհ ես անցած-գնացածից»:
    Ստեղ երկու տարբերակ է հնարավոր. եթե ծերուկն ասի «հա, սաղ լավա», ուրեմն էլ բան չեմ հարցնի, որ հետաքրքիր լինի: Թե չէ էդ նունն է, թե գրքի վերջը կարդաս ու հետո շարունակես սկզբերից կարդալ: Համ էլ հնարավոր չի, որ ինքը տենց ասի, որովհետև որ իմանամ, որ մեկ է լրիվ լավ է լինելու, կարխայինանամ, էլ չեմ չարչարվի էդ լավի համար ու արդյունքում վատ կլինի: Բայց եթե վատ կլինի, ուրեմն ինքը չի կարող ասել, թե ամեն ինչ լավ է: Դե համենայն դեպս հուսով եմ, որ գոնե էդ առումով նույնն է մնացել ու ինձ չի խաբի: Եթե խաբելու է, ուրեմն էլ հետը խոսելու բան չունեմ: Բայց ես եթե իրա տեղը լինեի, ընդհանրապես կասեի, թե գնա չարչարվի, ոնց կարում ես ապրի, իմ հետ ի՞նչ գործ ունես: Բայց իմ կարծիքով, ինքը լրիվ ուրիշ բան կասի: Դե դժվար էլի նույն ձանձրալի մտածող Արշակը մնացած լինի: Զարգանալ կա, բան կա:
    Մի խոսքով, ենթադրենք ասում է, թե անկապ է ապրել, կյանքը անիմաստ վատնել է ու հիմա ամենավերջին ալկագոլիկ, անիմաստ բոմժն է…
    «Լավ, Արշակ, հիմա լսի, թե ինչ եմ ասում: Ինչ եղել-եղել է, մոռանում ենք եղած բոլոր վատ-վատ բաները, արածդ բոլոր հիմարություններն, ու վաղվանից ամեն ինչ փոխվում է: Էսօր ամենավերջին բոմժն ես, վաղն ամեն ինչ նորից ենք սկսում: Չե՞ս կարող: Արդեն շա՞տ ծեր ես ամեն ինչ նորից սկսելու համար: Չէ՜, դու միշտ էլ կարող ես ամեն ինչ նորից սկսել: Նույնիսկ կյանքիդ վերջին օրերին: Չէ՞ որ դու Արշա՛կն ես: Ես հո քեզ գիտե՜մ… Բացի դրանից, իսկ ինչու՞ չփորձել: Վատագույն դեպքում ոչինչ չի ստացվի, բայց գոնե լոքշից մեռնելու փոխարեն վերջին օրերդ ոգեվորության մեջ ու հետաքրքիր կանցնեն: Մի խոսքով վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես քեզ կոգնեմ: Ես էլ լիքը հիմարություններ եմ անում, բայց էդ ամեն ինչն էսօր վերջացնում ենք ու վաղվանից նոր կյանք ենք սկսում: Որ միասին սկսենք, իրար օգնենք, հաստատ կստացվի: Մի խոսքով, որոշեցինք, չէ՞: Լա՛վ, ուրեմն սենց: Նախ, վաղվանից խմելը լրիվ թողնում ես, ծխախոտի տուփն ու մազոխիստական հիշողություններդ էլ ընդհանրապես դեն ես նետում ու սկսում ենք… Իսկ հիմա հանգիստ պարկենք քնելու, որ առավոտյան թարմ գլխով ու հանգիստ սրտով նոր կյանք ենք սկսում»

    Հ. Գ.
    «Հուսով եմ մինչև առավոտ չես մեռնի…»
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 18.06.2007, 17:41:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #10
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես հուզվեցի, շատ հուզվեցի...
    Դժվարանում եմ հիմա հետս երկխոսել, որովհետեւ երկխոսություններ շատ են եղել, բայց ոչ՛ իմ տարեց եսի հետ.

    Խոստանում եմ հետս երկխոսել եւ ներկայացնել Ձեր դատին.
    Շատ փորցեցի իմ ծեր եսի հետ երկխոսել, ոչ՛ մի կերպ չի ստացվում, միշտ տխրությունը խանգարում է եւ ինձ, ոչ՛ մի կերպ չեմ կարողանում ծեր պատկերացնել.

    Հ. Գ.
    Այնպես որ խոստումս չեմ կատարի.
    Ուրախ գրառում:

  11. #11
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Բարև Մար ջան: Տարիների խորքից ես անհանգստացնում եմ քեզ: Մաքրիր արցունքներդ /նույն լացկանն ես մնացել/: Գիտեմ՝ հուզվել ես, երբ գտել ես նամակս: Հիշո՞ւմ ես, թե որքան հուզված էիր այն գրելիս: Այո, անցել են 50 երկարուձիգ տարիներ: Հետաքրքիր է ինչպիսին ես դու: Կարծում եմ՝ հոգով երիտասարդ: Հասե՞լ ես նպատակներիդ գեթ կեսին: Եթե այո, ուրեմն հաստատ երջանիկ ես դու: Մար, հուսով եմ՝ խոր ծերության այս ժամին մենակ չես դու: Կողքիդ են արդյոք ընկերներդ, առանց որոնց ես այժմ իմ կյանքը չեմ պատկերացնում: Միգուցե կյանքի ճանապարհներն են տարբեր եղել: Հուսով եմ՝ կողքիդ են քեզ սիրող մարդիկ: Չգիտեմ արժե արդյոք այս հարցը ուղղել քեզ: Միգուցե ծիծաղես՝ հիշելով քո «հիմար տառապանքները»: Կողքիդ է արդյոք ՆԱ: Ժպտում ես երևի,նայում կողքիդ ծերուկին ու միգուցե ասում «Եթե իմանայիր...»: Ինչպե՞ս են Լիլիթն ու Դավիթը/հուսով եմ այդպես ես անվանել երեխաներիդ/ս/: Այժմ երևի թոռնիկներիդ համար ամեն երեկո հեքիաթ ես կարդում: Մար քեզ այդ դերում ընդհանրապես չեմ պատկերացնում:
    Մար, հուսով եմ իրականություն է դարձել իմ այսօրվա նպատակը /հիշո՞ւմ ես երդվել ես անգամ/: Արդեն երևի երկար տարիներ աշխատանքիդ զուգահեռ դասավանդում ես ԵՊՀ-ում: Համոզված եմ՝ արդար դասախոս ես, ու ամենակարևորը՝ սիրված ու հարգված: Այսօր ես ինձնից կախված ամեն ինչ անում եմ: Մոտ 10 օրից մագիստրատուրայի քննությունն է: Երևի հիշում ես՝ որքան նյարդեր «քայքայեցիր»: Ժպտում ես կրկին: Ուրեմն ընդունվելու եմ հաստատ:
    Մար, ներիր երկար ժամանակ խլելու համար: Նամակը գրելիս ես այլ աչքերով սկսեցի նայել կյանքին, ու սկսեցի էլ ավելի գնահատել ամեն մի վայրկյանը, որ անց եմ կացնում իմ սիրելի մարդկանց հետ: Հուսով եմ՝ ինձ հաջողվելու է այսօրվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ապահովել քո անհոգ ծերությունը: Այսքանով ես ավարտում եմ նամակս, ու բարևում ապագա ընտանիքիս անդամներին: Մնաք բարով...


    Հ. Գ. Անչափ շնորհակալություն թեմայի հեղինակին:
    Սակայն այնքան միեւնույն է...

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Անցել է 40-50 տարի... Գիտեմ որ արդեն չկաս... Դու չէիր կարող ապրել 50-55 -ից հետո:
    -Դու թոշակառու չէիր կարող դառնալ: Դա հակասում է քո էությանը: Դա հաստատ գիտեմ :
    -Ի՞նչ...- հլա դեռ կա՞ս...
    -Ուրեմն արդեն դու -դու չես , դու իմ հետ կապ չունես :
    -Ի՞նչ, շատ եմ խոսու՞մ: Լավ բերանս փակ կպահեմ: -Բայց մեկ է ասա - Ո՞վ էս դու այժմ :
    - Պապի՞կ :... պապի՜կ ...
    -Չէ: Չգիտեմ դա ինչ է, ինչ վիճակ է: Ինչ որ է , գոնե հիմա հանգիստ ե՞ս:
    -Չես հասկանում թե ինչ ասել է հանգի՞ստ: Հա ուրեմն դա ես եմ :
    ........................
    -Ապրես, որ պապիկ ես: Ապրես, որ կնոջդ միշտ սիրել ես ու երբեք չես դավաճանել, ապրես որ ամեն ինչում օգնել ես նրան, ապրես, որ սիրելիտ հասել է իր երազանքների բարձունքին, ապրես, որ դա արել ես նաև քո հաշվին, բայց ոչ երբեք քո սկզբունքներիտ հաշվին...
    -Դու հասկացել ես, թե ինչ է իրական տղամարդկությունը, ու ապրես որ քեզ հաջողվել է դա կիրառել:
    ..................
    -Տեսնենք իմ մոտ ոնց կստացվի : Իհարկե ցավ չէ, եթե չստացվի:

    -Դե լավ... Խնդրում եմ, մանրամասները մի պատմիր : Էտպես ամեն ինչ իմ համար կդառնա իմաստազուրկ: Վերջ Ականջներս փակում եմ : Հիմա էլ ձեռով-ոտով ե՞ս ցույց տալիս: Շաաա՜տ համառն ես հա:
    -Հաջող: Ես գնացի:
    .......................
    Հ.Գ. Էս որտեղից գլխիս ռաստ եկավ : Էս ինչ փորձանք էր: Բայց լավ պրծա սրանից, չէ՞ :

  13. #13
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Կարող եք ինքներդ ձեզ նամակ գրել, որը կհասնի ձեզ տարիներ անց, պարզապես հարկավոր ա նամակն ուղարկելիս նշել այն տարեթիվը, երբ ցանկանում եք ստանալ այն:
    Ահա այս կայքն ա http://www.futureme.org/ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  14. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    2077 թիվ: Ես 88 տարեկան եմ

    ես. բարև ուստա ջան! Ոնց ես: Էս ինչքան էս փոխվել: Արի մի հատ փաթաթվեմ: Դու ինձ փրկեցիր! Քեզ տենալուց հետո հասկացա որ երկար կյանք եմ ունենալու
    բիձես. բարև (անտարբեր, սկի չի էլ ուզում մի հատ փաթաթվի)
    ես. կյանքը ո՞նց ա
    բիձես. յոլա
    ես. արա էս ինչքա՞ն ես նիհարել
    բիձես. բա! էս անտեր երկրում հացը որ թոշակիս կեսն ա, պետք ա սենց նիհար էլ մնամ: Մի 70 տարի առաջ ասում էիր էս երկիրը երկիր չի, հետաքրքիր ա հիմա որ սաղ ըլնեիր ինչ կասեիր
    ես. բա գործերը ոնց են
    բիձես. էհ! Յոլա
    ես. ատամ չունես
    բիձես. արդեն 20 տարի ա չունեմ
    ես. կնիկ-երեխեք էլ չունես
    բիձես. չէ. մենակ եմ ապրել, մենակ եմ ապրում ու մենակ էլ ապրելու եմ
    ես. (այ քեզ ապագա ) Գոնե մի լավ բան ասա էլի: Ինձ հիշում ե՞ս: Հիշում էի՞ր որ փոքր վախտ գնդակը տշում էիր հարևանի հայաթ, հետո իբր թե գնդակ բերելու նպատակով մտնում էիր ու ցոգոլները թռցնում
    բիձես. ոնց չեմ հիշում: Իսկ դու հիշում էիր խմած վախտ ոնց ավտոդ ավարիա տվիր ու ձախ ոտդ ջարդեցիր
    ես. էտ երբ ա եղել տենց բան
    բիձես. միամիտ մի ձևացի. քո պատճառով ինվալիդ դառա!
    ես. տենց բան չի եղել: Ես ավտո չեմ ունեցել ու խմելս էլ 2 տարի ա թարգել եմ: Համ էլ ես չեմ մեղավոր եղել. դու էս եղել մեղավոր, որ խմելը վերսկսել ես ու հլը մի բան էլ խմած վախտ ավտո ես քշել
    բիձես. սուտ ես ասում
    ես. սուտասանը դու ես
    բիձես. պատասխան տուր
    ես. էս դու հլը պատասխան ես ուզու՞մ
    բիձես. պատասխան տուր! (տոնը փոխած)
    ես. առը քեզ (քացով դոշին)
    բիձես. (բոքս ա կպնում)
    ես. առը քեզ այ քյաֆտառ (քացով քթին) հլը դրա վիդը բարևում ես` "բարեեեեեվ ": Նենց ա բարևում ոնց որ 1000 դոլար պարտք եմ
    բիձես. ինքնասպան! (մեռնում ա)

    չհուզվեցի, բայց ահավոր տխրեցի...
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 19.06.2007, 18:55:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Բարև Ես եմ: Գիտեմ, չես փոխվել: Մեր միջև ոչինչ չկա ընկած: Նույնիսկ ժամանակ: Ինչ արագ անցավ: Գոնե մի բան հասցրի՞նք: Երևի: Էն որ ինձ նայում ես սառնասրտորեն, դա հասցրինք : Հիմա դու ուրախ ես: Դու չես հեռանում, դու շարունակում ես… Դու չես ափսոսում: Ամեն ինչ նենց ա, ոնց որ պետք ա լիներ՝ տեղին ու ժամանակին: Եվ դու ուրախ ես: Քո ուրախությունը վստահություն ա ներշնչում յուրայիններիդ, նրանք էլ չեն ափսոսում: Ամեն ինչ նենց ա, ոնց որ պետք ա լիներ: Ինչու տխրեն կամ ափսոսան: Չէ՞ որ դու ուրախ ես: Շուտով էլ անելիք էլ չես ունենա… Ինչ էլ որ լինի, ճիշտ ա:
    Ես կաշխատեմ, որպեսզի ցնծաս այդ ճիշտը: Կաշխատեմ: Ես կսիրեմ քեզ ՝ կուրորեն պաշտելու փոխարեն: Եթե հաջողվեմ, էս կասետը չես էլ նայի: Եթե չէ, նայես որ ի՞նչ: Չէ, դու կապ չունես, էս կասետը հիմա նայելու համար ա… !

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե դուք Ջին բռնեիք
    Հեղինակ՝ Quadro, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 03.01.2013, 14:17
  2. Ինչպիսի՞ խառնվածքի տեր եք դուք
    Հեղինակ՝ ArmBoy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 28.10.2011, 15:23
  3. «Դու՞», թե՞ «Դուք»
    Հեղինակ՝ ivy, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 88
    Վերջինը: 13.05.2011, 22:24
  4. Արձակ. Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.07.2010, 19:02
  5. Դուք կարող եք օգնել...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.11.2007, 12:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •