User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Դուք կհուզվեք

  1. #16
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Ողջույն…
    Տեսնում եմ չես փոխվել, նույն մանկական դիմագծերը` համեմված կնճիռներով: Այդպես էլ չհասցրեցիր մեծանալ (ոչ բնավորությամբ, ոչ էլ արտաքինով): Ինչպե՞ս հասար մինչև այս տարիքը: Ուզում էիր, որ 38-ը լինի վերջնագիծը, բայց սահմանը բավական անցար: Իսկ հիմա ուսերդ ճկվել են տարիների ծանր բեռի տակ: Որ ասում էի, ժամանակը բաց մի թող… Իսկ դու ինձ չլսեցիր, ուզում էիր իդեալական կյանք վարել ու ոչ մի սխալ թույլ չտալ… Բայց հիմա հետ նայի, տե’ս, թե ինչքան սխալներ ես թույլ տվել, ու դրանց հիմնական մասը մտածված են եղել: Ու դու դա համարում էիր անսխալ ապրելակերպ… Վախենում էիր վայելել կյանքը, բայց միևնույնն է, դրանով հանդերձ բոլորին համոզում էիր, որ այն լիարժեք ես ապրել: Իսկ հիմա… տես, դառել ես մի բուռ կնճիռ, որ ափսոսանքով է ետ նայում: Ու հանուն ինչի՞… հանուն անցյալի, որը երբեք հետ չես բերի: Գոնե հիմա ապրի, պարզապես ապրի կյանքդ…

  2. #17
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    _Ինձանից հանկարծ չնեղանաս ծերուկ, ես ամեն ինչ անում եմ, որ դու հիշելու բան ունենաս, առողջ եմ, ինձ հետևում եմ, որ շատ չտանջվես, կնոջդ բարևիր ու ասա, որ շուտով նրան կհանդիպեմ, այսինքն նրան` երիտասարդ տարիքում: Թոռնիկներիդ մետրո, այգի տար, ինչպես իմ մեր պապն էր տանում մեզ ու ինչքան էինք ուրախանում,
    2 տարի առաջ նա մահացավ ... նա պարզապես խորը քուն մտավ, փառավոր մահ էր, հանգիստ, մարդը քնեց ու չարթնացավ, հիշում ես նրան ? Իսկ մահանալուց մեկ ամիս անց մենք նրա պահարանից փողեր գտանք ծրարի մեջ դրված և վրան գրված էր իմ և եղբորս անունը, ծրարի կողքին դրված էր մի տետրակ, որտեղ նա գրել էր, որ իր ժամն եկել է, բայց նա միշտ մեր կողքին կլինի, նա կարոտել է իր ծնողներին և պատրաստվում է նրանց հետ հանդիպել, սա նրա վերջին գարունն է, նա գրել էր, որ մարդիկ իրեն չեն հասկանում, որովհետև բոլորը նրան կոպիտ ու խիստ մարդ էին ճանաչում, բայց նա հոգում շատ բարեսիրտ մարդ էր և ես ու դու նրա անունն ենք կրում: Նա չէր սիրում խամգարել երիտասարդներին, այնպես որ դու էլ որդուտ չխանգարես, թող ինքը տնօրինի իր կյանքը, դու խորհուրդ տու միայն: Ու հիմա կյանքիդ մայրամուտին հպարտ եղիր ծերուկ, քանի որ մենք արել ենք ամեն ինչ ինչ հնարավոր է : կարճ է կյանքը , պատվով ընդունիր մահվան թակոցը, հանգիստ ննջիր խաղաղության մեջ: Իսկ թե դրախտում կհայտնվենք, բոլորով կհավաքվենք իրար գլխի ` ընկերներ, հարազատներ, ու մի հատ մեծ քեֆ կանենք ու կլինենք անբաժան առհավետ

  3. #18
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Դէհ… բարև…Տեսնում եմ այնքան էլ չես փոխվել, գրեթե նույնն ես մնացել, նույն թախծոտ ու երազկոտ աչքերը…Հա~…հասկացա…Դու չես ծերացել, որովհետև կարճ կյանք ես ապրել, ուրեմն չէր խաբում քեզ քո կանխազգացումը…Հիմա հասկանում եմ, թե ինչու էիր շտապում հասկանալ ամեն բան, ստանալ կյանքից բոլոր հարցերիդ պատասխանները, կուտակել անսահման իմաստնություն…Դէ ասա իմանամ ի՞նչ եղան քո սկզբունքները, բարոյախրատական քարոզներն` ինչպես սիրում էին ասել քո մտերիմները: Արդյո՞ք պետք եկան կյանքում: Իսկ եթե դրանք ուղեցույց են դարձել, ու քո ապրած կյանքով օրինակ ես ծառայել գոնե մեկին, ուրեմն զուր չես ապրել այդ կարճ կյանքդ: Մի՛ տխրիր…գոնե հիմա, խնդրում եմ…
    Ասա ի՞նչ եղան քո նկարները, դեռ մնում են թղթապանակի մեջ մի անկյունում, թե՞ գուցե երեխաներդ, կամ օ~ թոռներդ հանել ու վերջապես շրջանակի մեջ են դրել դրանք: Իսկ գուցե դրանք վաղու~ց գունաթափվել են, կամ դարձել երեխաների մկրատի զվարճալիք… Լռում ես…Հա, դու միշտ լռում էիր, երբ հասկանում էիր, որ պատասխանդ պիտի տխրեցնի դիմացինիդ, էլի նույն անինքնավստահն ես մնացել…Ոչինչ չի փոխվել…

  4. #19
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Ապե՞ր, Բարև՛,

    չեի էլ պատկերացնում, թե իրոք կկարդաս էս տողերը..

    չեի էլ հավատում, թե կանցնես ամեն ինչի միջով, ու կհասնես էդ տարիքին..

    այ մարդ էնքան հարցեր կտայի քեզ, եթե գոնե մի անգամ գայիր երազիս էս տարիքումս..
    էլի նույն անհաջողակն ե՞ս մնացել.. էլի հուշերով ես ապրում, թե՞ գոնե մի կարգին հետաքրքիր բանա հայտնվել կյանքումդ.. թե ասես "նույնիսկ բաներ"՝ կդժվարանամ հավատալ.. բայց դե որ ասում ես..

    լսի ո՞նց հաղթահարեցիր էդ ամեն ինչը, ինչը քեզ բաժին ընկավ էդ ջահել տարիքումդ..
    հասա՞ր գոնե նպատակներիդ կեսին.. հասա՞ր Հայաստան, թե էլի էտենց քուչեքը ընկած գնչույի կյանք ես վարում.. ե՞րբ հասար.. տանեցիքիդ տեսա՞ր գոնե, արա այ ախպեր ջան, ընկներներ, հարազատներ.. ու՞մ հաջողեցիր բնականում տենալ, և ոչ միայն նկարներով հետևել քրերիդ ու ախպերներիդ երեխեքի մեծանալու պրոցեսին..

    գիտես, որ միշտ էլ քեզ էդ միտքը տանջելա՝ ե՞րբ կբացվի Տանդ փակ դուռը, ե՞րբ ներս կմտնես, սպասող կլինի՞ քեզ արդյոք էնտեղ էդ ժամանակ, կճանաչե՞ն քեզ արդյոք հին ծանոթները, եթե պատահմամբ հանդիպեն փողոցներում խենթի նման թափառող ուրվականին..

    տեսա՞ր Իրան.. հանդիպեսցի՞ր, թե չէ՝ դու էդ ասա.. Խաչը հետ տվեցի՞ր.. որտե՞ղ գտար.. գերեզմանի մոտ նստեցիր, թե անցորդի կարգավիճակով պատահական փողոցում հանդիպեցիր.. նայեցիր ու անցար, թե՞ կանգ առար.. կանգ առար որ Շնորհակալություն հայտնես, որ քեզ չսպասեց.. էդ.. էդ.. դե գիտես, որ երբեք էլ խոսքեր չես գտել իրա արածը ինքդ քո մոտ արդարացնելու կամ անողոքաբար մեղադրելու համար..

    լսի մուռդ հանեցի՞ր էդ տականքից, ով էտենց անխիղճ այրեց քո բոլոր հետ դարձի կամուրջները..

    ..ինչ հարցեր են է.. դե տղա ես՝ պատասխանի..

    չնայած՝ արժի՞ որ պատասխանես.. բա որ պատասխանդ կտրի Հույսի վերջին բարակ գիծը ու կյանքը ընդհանրապես կորցնի իրա իմաստը..

    սու՛ս մնա ախպոր պես.. արի լռենք..
    սու՛ս.. լի՛ց գինուդ բաժակը արդեն դատարկվեց.. մի հատ նոր մոխրացնելիք հանի տուփից.. վառի.. դանդաաաղ ներս քաշի ծուխը՝ երկնքին նայելով ու նորից ընկիր հիշողությունների գիրկը.. միակ բանը, որ քեզ էդքան տարի ուժ ու ապրելու եռանդ է ներշնչել..

    Ա Ռ Ա Յ Ժ Մ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #20
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Մեջբերում ՀայՄարդ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիանալի նամակ է

  6. #21
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Ոչ մի խելոք բան իմ ապագա եսը (նույնիսկ կես տարի հետոյվա, ուր մնաց 40 տարվա), չի կարա ասի, որտև եթե ես օրինակ մի երկու բան ասեի իմ ասենք 18 տարեկանին, ինքը ինձ կասեր, որ ես դեբիլ եմ ու անկապ դուրս եմ տալիս ու տենց բան չի կարա լինի, նույնը հավանաբար ես կասեի իմ ապագային, նենց որ մերսի, պետ չի...

    Իս եթե ես իսկապես, թեքուզ նկարում տեսնեի ինձ ասենք 50-60-70 տարեկանում, երևի հանկարծամահ կլինեի, հենց տեղում...

  7. #22
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    -Դու ո՞վ ես
    -Քո ջահել հոգին
    -Բա մազերդ ու՞ր են
    -Ճերմակել էին. թափվեցին, որ չնկատես
    -Դու՞ էլ...
    -Ու՞ր..բա կտակը՞...Հեսա թոռներն էլ հոգի կկանչեն...ուֆֆֆֆֆֆ

  8. #23
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Իսկ ես երբեք չեմ ծերանալու:
    50 տարի հետո էլ պակաս թարմ տեսք չեմ ունենալու, քան հիմա: Ու ապրելու եմ շատ-շատ երկար... Իզո՞ւր եմ էդքան մոգություններ սովորել:

    Էնպես որ, իմ տեսագրությունը կլինի մոտավորապես էսպիսին.
    Ա՛յ աղջի, դու վերջը ծերանալո՞ւ ես, թե չէ. ամոթ կա, նամուս կա, վերջիվերջո...

  9. #24
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Բարեւ ծերուկ էլի նույնն ես մնացել, մենակ սպիտակել ես, է բա որ ժամանակին ասում էի վայելիր կյանքը, չէիր լսում չէ, ու հիմա արդեն ոչինչի ընդունակ չես, մնում է նստել բուխարու առջեւ ու վայելել հիշողություններդ, է ախպերս բան չի մնացել վերջ հեսա 100 ամյակդ էլ նշի Վանա լճի ափի ռեսորանումդ ու գնա հանգիստ քնի հավերժ քնի,
    լացս եկավ

  10. #25
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Դուք կհուզվեք

    Գաղթական ....... այնքան հոգեհարազատ էր նամակդ.... ....: Հուզիչ նամակ էր..., և չստացվեց նույնիսկ թաքցնել արցունքներս........
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  11. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Դու եկար՞....
    Իսկ ես՞-ես էլի նույնն եմ-մի քիչ զվարթ, մի քիչ տխուր...
    Հիշում ես՞ մեր հանդիպման օրը....անձրև էր....Իսկ հիմա՞, կարծես արև է.....
    միթե հոգիտ հանդարտվել է՞....
    Ճերմակել ես, ճկվել, չորացել....Հուշերն են՞քեզ խեղդում՞........հուշեր էլ չկան...
    Ուրեմն զուր ես ապրել՞
    Իսկ ինչու եկար՞:

  12. #27
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Նոր կարդացի
    Գաղթակա՛ն, խնայի՛ր ծերուկի նյարդերը...Մի տանջիր նրան ու մի՛ փորձիր նորից հուշերով ապրեցնել...Նա ավելի քան երբևէ փխրուն է ու խրատ տալու, ոչ թե լսելու կարիք ունի

  13. #28
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր կարդացի
    Գաղթակա՛ն, խնայի՛ր ծերուկի նյարդերը...Մի տանջիր նրան ու մի՛ փորձիր նորից հուշերով ապրեցնել...Նա ավելի քան երբևէ փխրուն է ու խրատ տալու, ոչ թե լսելու կարիք ունի

    դժվար թե ինքն այնժամ այդ աստիճանի փխրուն լինի, որ իր մեջ ուժ չգտնի ուղիղ նայել իրականության աչքերին..
    իսկ թե հանկարծ.. իսկ թե հանկարծ զգամ, որ մոտը հուշերով ապրելու ցանկության պակաս կա - արդեն իմ ցանկությունը կկորի իր հետ որևէ զրույցի բռնվել, քանզի մարդս առանց անցյալ լիարժեք լինել չի կարող - ճիշտ այնպես, ինչպես մարդկությունն առանց պատմության..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #29
    Անդամության թեկնածու Stver-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.01.2008
    Հասցե
    yerevan
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Գաղթական հիրավի հուզիչ նամակ էր: Ես նորից և նորից եմ համոզվում, որ տղաներն ավելի զգայուն են եվ խորն են տանում ամեն ինչ, քան աղջիկները:

  15. #30
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուք կհուզվեք

    Մեջբերում Stver-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական հիրավի հուզիչ նամակ էր: Ես նորից և նորից եմ համոզվում, որ տղաներն ավելի զգայուն են եվ խորն են տանում ամեն ինչ, քան աղջիկները:
    Շնորհակալություն
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե դուք Ջին բռնեիք
    Հեղինակ՝ Quadro, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 03.01.2013, 14:17
  2. Ինչպիսի՞ խառնվածքի տեր եք դուք
    Հեղինակ՝ ArmBoy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 28.10.2011, 15:23
  3. «Դու՞», թե՞ «Դուք»
    Հեղինակ՝ ivy, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 88
    Վերջինը: 13.05.2011, 22:24
  4. Արձակ. Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.07.2010, 19:02
  5. Դուք կարող եք օգնել...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.11.2007, 12:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •