Բարև ձյաձ Ջոն: Ի՞նչ կա: Լոքշա՞: Դե քո մոտ ե՞րբ լոքշ չի եղել որ: 15 տարեկանից էս կողմ ընդամենը 3 օր ես ունեցել, որ լոքշ չի եղել… բայց էդ օրերից մեկը հաստատ կուզենայիր, որ լոքշ լիներ, բայց չլիներ էն՝ ինչ որ եղավ… լավ, շատ խորացանք… պատմի տեսնեմ ո՞նց ես: Ի՞նչ ես անում: Մեծ տղեդ ո՞նցա: Ջիմ էր չէ՞ անունը: Բա էն փոքրի անունը ի՞նչ էր: Ջե՞ք: Արա էդ Ջեքը շատ կռիս տիպ դուրս եկավ: Իմացել եմ էդ պատմությունը Ջոն ջան… Էն որ մտել էր Ակումբ.am, սաղ գրածներդ կարդացել էր ու վրեդ կայֆավատ էր լինում… կյանքա, պատահումա: Հա, լսի, մոռացա հարցնեմ՝ պառավիդ անունը ինչա՞: Հոռոմսի՞մ: Բա ո՞ր քուչի աղջիկա: Բանլադե՞շ: Բա դու իրան ո՞նց ես դիմում: Հոռո՞մ: Բա ի՞նչ: Օ՜: Հարգվար ձյաձ: Շուխուր չանե՞մ թե ոնց ես դիմում: Լավ, չեմ ասի: Հա, էլի հարցեր ունեմ՝ վերջը ուրդե՞ ընդունվար: Ֆիզմաթ դպրո՞ց: Արա էտի գիտեմ՝ դրանից հետո: Չէ-հա՜: Մալադեց: Լսի, ֆիզիկից քանի բալ էիր հավաքել: 18՞: Պահո՜: Պատկերացնում եմ, թե 10-րդ դասարանում ինչ օրն ես ընկել… Լսի, Ակումբի միթինգներին գնում էի՞ր 10-րդ դասարանում: Ապրիկոս: Ես էլ մտածեցի սաղ օրը ֆիզիկա ես պարապել: Դե լավ ձյաձ Ջոն: Ես կերևամ մի 50 տարուց: Ջիմի փոքր տղուն՝ էն մռութիկին, որ պապինա նման, մի հատ պաչիկ իմ կողմից:
Հ.Գ.
Էիչ էր մնում հիմա հուզվեի… Իսկ 50 տարի հետո… շնորհակալ եմ լավ թեմայի համար: