Ողջույն…
Տեսնում եմ չես փոխվել, նույն մանկական դիմագծերը` համեմված կնճիռներով: Այդպես էլ չհասցրեցիր մեծանալ (ոչ բնավորությամբ, ոչ էլ արտաքինով): Ինչպե՞ս հասար մինչև այս տարիքը: Ուզում էիր, որ 38-ը լինի վերջնագիծը, բայց սահմանը բավական անցար: Իսկ հիմա ուսերդ ճկվել են տարիների ծանր բեռի տակ: Որ ասում էի, ժամանակը բաց մի թող… Իսկ դու ինձ չլսեցիր, ուզում էիր իդեալական կյանք վարել ու ոչ մի սխալ թույլ չտալ… Բայց հիմա հետ նայի, տե’ս, թե ինչքան սխալներ ես թույլ տվել, ու դրանց հիմնական մասը մտածված են եղել: Ու դու դա համարում էիր անսխալ ապրելակերպ… Վախենում էիր վայելել կյանքը, բայց միևնույնն է, դրանով հանդերձ բոլորին համոզում էիր, որ այն լիարժեք ես ապրել: Իսկ հիմա… տես, դառել ես մի բուռ կնճիռ, որ ափսոսանքով է ետ նայում: Ու հանուն ինչի՞… հանուն անցյալի, որը երբեք հետ չես բերի: Գոնե հիմա ապրի, պարզապես ապրի կյանքդ…
Էջանիշներ