Նույնը նաև կարող եմ ասել ես աղջկա տեսանկյունից. ինչպե՞ս կարող եմ ես հավատալ այդ տղային, երբ նա ասում է, որ ես նրա միակն եմ:Մելիք-ի խոսքերից
Ես կարո՛ղ եմ հավատալ, քանի որ տվյալ պահին նա ինձ հետ է, ոչ թե մեկ այլ աղջկա հետ, և ինչ եղել է մինչև ինձ հանդիպելը՝ էական նշանակություն չունի իմ համար, իհարկե, եթե նա մանյակ, սադիստ չէ![]()
Այնքա՜ն եմ զայրանում այսպես կոչված «հայի խասյաթի» վրա: Եթե աղջիկ ես՝ պիտի պահես քո պատիվը, մնաս կույս մինչև ամուսնանալը, եթե ամուսնացած ես, ամուսինդ կողքիդ չէ տասնյակ տարիներ, ապա պիտի ուրիշի հետ չլինես, չդավաճանես քո ամուսնուն… Իսկ ի՞նչ գիտես, որ քո ամուսինը այլ երկրում աշխատելով քեզ չի դավաճանում: Ֆիզիոլոգիապես դա երևի անհնար է… Եթե ամուսինը ցանկանում է, որ իր կինը իրեն չդավաճանի, ապա բարի լինի գոնե երեք տարին մեկ այցելել իր կնոջը…
Ես այդպիսի շատ կանանց եմ ճանաչում, որոնց ամուսիններն աշխատանքի պատճառով տասնյակ տարիներ տուն չեն եկել, իսկ այդ կանայք, որպեսզի իրենց անունը չգցեն, կամ դավաճանած չլինեն իրենց ամուսնուն՝ առողջության հետ մեծ պրոբլեմներ են ունեցել, օպերացիոն սեղանին են հայտնվել և, կորցրել են կանացի անհրաժեշտ օրգաններն ու ապագայում այլևս երեխա չեն կարողացել ունենալ, և այս ամենի պատճառը սեռական կյանքի բացակայությունն է… Գիտեմ նաև աղջիկներ, երեսունին մոտ, երեսունից անց, որոնք մինչև հիմա կույս են և առողջության հետ շա՜տ պրոբլեմներ ունեն…Որոշների մոտ խոցեր են առաջացել, և այդ հիվանդությունների ու խոցերի պատճառները նույնպես սեռական կյանքի բացակայությունն է… Մի՞ թե սա ճիշտ է…
Համաձայն եմ Poet-ի հետ, քանի որ շա՜տ զույգեր գիտեմ, որոնք ամուսնալուծվել են սեռական ոչ համատեղելիության պատճառով…
Ես ո՛չ կողմ եմ, ո՛չ էլ դեմ նախաամուսնական սեռական հարաբերությունների, քանի որ, ինչպես արդեն շատերն են ասել, դա տվյալ զույգի անձնական պրոբլեմն է և ոչ ոք իրավունք չունի հալածել նրանց:
Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա կարող եմ ասել, որ չեմ ընդունում այդ երևույթը, եթե զույգերից մեկի մոտ արդարացնող հանգամանքներ չկան…
Էջանիշներ