Մեջբերում Artgeo-ի խոսքերից
Մի՞թե Եվրոպական և ոչ մի կին չի ների ամուսնուն դավաճանությունը, իսկ մեր «բարոյական» մտածելակերպում դա լրիվ նորմալա։
Նախ մի քիչ ծայրահեղ է ասված, որ եվրոպական ոչ մի կին չի ների ամուսնու դավաճանությունը: Շատ հաճախ լավ էլ ներում են: Բայց երկու տարբերակն էլ՝ և՛ ոչ մի դեպքում չներելը, և նորմալ ընդունելը ծայրահեղություններ են ու ինձ համար անընդունելի: ՈՒ գտնում եմ, որ կապ չունի դավաճանողը կինն է, թե տղամարդը:
Մեջբերում Artgeo-ի խոսքերից
Այո, ինձ չի հետաքրքրում ինչ է եղել մինչև ինձ։ Կարևորը իմ հետ եղած ժամանակ ոչինչ չլինի։
Գիտելիքներդ քիչ են, դրա համար էլ կարծում ես, որ քեզ չի հետաքրքրի անցյալը: Որոշ բաներ իմանալու դեպքում չեմ կարծում, որ շարունակի չհետաքրքրել:

Մեջբերում Artgeo-ի խոսքերից
Ի դեպ շատերը դեմ են նախամուսնական հարաբերություններին, սեփական անհաջող փորձի պատճառով։ Նրանք չեն կարողանում գտնել զույգ, որոշակի խնդիրներ ունեն և այլն և այլն։ Ցավալին այն է, որ նրանք ուզում են ուրիշներին էլ արգելել վայելել լիարժեք կյանք։ Մարդկային էգոիզմ է, դարձնելով իրենց իրավիճակը նորմ բոլորի համար, նրանք իրենց ավելի հանգիստ կզգան։
Չգիտեմ, թե ինչ «շատերի» մասին ես ասում, բայց ես գտնում եմ, որ ամեն դեպքում այս հարցը տվյալ զույգի անձնական գործն է և ուրիշ ոչ ոք չպիտի խառնվի դրան։ Ամեն մեկն ինքը պիտի որոշի, թե ինչպես է վերաբերվում, ու հասարակության կողմից ցանկացած ճնշում անընդունելի եմ համարում։